ԱՄՆ-ի առավելագույն ճշման քաղաքականության շարունակումը կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրանի ԱԳ նախարարը, հակադարձելով ԱՄՆ-ի պետքարտուղարի այն հայտարարությանը, թե Իրանի դեմ գործադրվող առավելագույն ճնշման քաղաքականությունը պետք է խստացվի, ասել է. «Մարդ չի հասկանում՝ Պոմպեոն ԱԳ նախարա՞ր է թե՝ ատելության նախարար»:
Նշելով, որ անգամ կորոնավիորւսի պանդեմիան արգելք չհանդիսացավ, որպեսզի Պոմպեոն սուտ հայտարարություններ անի, Զարիֆն իր թվիթերյան էջում գրել է. «Պոմպեոն որքան էլ փորձի, չի կարող թաքցնել, որ ԱՄՆ-ը տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ, սպանում է անմեղ մարդկանց, խոչընդոտում կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին ու շարունակում է վարել իր ռազմատենչ քաղաքականությունը»:
Ամերիկացիները մի կողմից հայտարարում են, թե ցանկանում են աջակցել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ մյուս կողմից շարունակում առավելագույն ճնշման քաղաքականությունը:
Այդ շրջանակում, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառել: Պատժամիջոցների ցանկում ներառվել են Իրանի հետ կապված 15 անձանց և 5 կազմակերպությունների անունները:
Վերջին 40 տարիների ընթացքում, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը երբեք չի փոխվել և ամեն շրջանում իրականցվել է տարբեր ձևերով:
Սադդամի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի ժամանակ, ամերիկացիները զենքով ապահովեցին Իրաքին: Իսկ այսօր, ԱՄՆ-ի պատժամիջոցները սպառնում են Իրանի ժողովրդի կյանքին ու առողջությանը:
ԱՄՆ-ի միակողմանի ու հակամարդակյին պատժամիջոցները խախտում են ԱՄԿ-ի մարդու իրավունքների բոլոր նորմերը, իսկ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում խոչընդոտում բժշկական սարքավորւմներին ու պարագաներին Իրանի հասանելությանը:
Այդ իսկ պատճառով, վերջերս, Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի, Վենեսուելայի, Նիկարագուայի, Իրաքի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին հղած նամակում, դատապարտելով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն ու պահանջելով չեղարկել դրանք, նշել են. «Որոշ երկրներ այսօր բախվում են հարկադիր և ապօրինի պատժամիջոցների և նրանց իրավունքները խախտվում են: Պատժամիջոցները խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարին»:
Աշխարհի երկրնբերը չպետք է ԱՄՆ-ի պատժամիջոցների նկատմամնբ դիտորդի դիրքորոշում որդեգրեն, քանի որ դրանք վնասում են ամբողջ աշխարհի երկրներին: Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ներկա պայմաններում, պատժամիջոցների չեղարկումը բարոյական պարտավորություն է