Մեկնաբանություն. Իրաքում ամերիկյան զորուժի տեղաշարժերի նպատակը /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին օրերին Իրաքում տեղակայված ամերիկյան զորուժն ակտիվ տեղափոխութուններ է իրականացնում:
Իսկ որն է այդ տեղաշարժերի պատճառը որոնց մասին անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցներում:
Նախ՝ ըստ վերջին վիճակագրական տվյալների, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 164 հազար դեպք և այս պահին այդ երկիրը գտնվում է վարակակիրների թվի առումով առաջին տեղում: Մահացածների թիվն ԱՄՆ-ում հասել է 3 հազար 200-ի:
Կորոնավիրուսի դեմ պայքարում Թրամփի կառավարության անարդյունավետ գործողոթյունները լայն քննադատությունների առիթ են տվել երկրի ներսում: Այսպիսով, հավանական է, որ Իրաքում զորուժի տեղաշարժերով, Թրամփի կառավարությունը փորձում է հասարակական կարծիքը շեղել կորոնավիրուսի դեմ պայքարում իր գործողությունների անարդյունավետությունից:
Երկրորդ հերթին, վերջին ամիսներին, հատկապես՝ Բաղդադում Ղասեմ Սուլեյմանիի ու իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից հետո, Իրաքում ԱՄՆ-ի զորուժը հայտնվել է սպառնալիքի տակ: Այդ նպատակով, ամերիկացիները դուրս են գալիս Իրաքի Ղաեմ, Ալղիրե և k 1 ռազմաբազաներից և տեղափոխվում Այն ալ Ասադ ռազմաբազա, որն ավելի անվտանգ է ու պաշտպանված:
Երրորդ հերթին, Իրաքում դեռևս տարաձայնություններ կան կառավարության ձևավորման հարցում և Ադել Աբդուլ Մահդիի կառավարությունը շարունակում է գործել:
Այսպիսով, հավանական է, որ զորուժի տեղաշարժերի միջոցով, ԱՄՆ-ը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Իրաքի իշխանությունների վրա՝ նոր կառավարություն զամելու կապակցությամբ:
Եվ վերջապես, ԱՄՆ-ը նպատակ չունի լայնածավալ հարձակումներ իրականացնել Իրաքի դիմադրության ուժերի դեմ: Վերջին ամիսներին, ամերիկյան զորուժի դեմ Իաքի դեիմադրության ուժերի իրականացրած հարձակումների հետևանքով, զոհվել են երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զինծառայողներ:
Հետևաբար, հավանական է, որ ամերիկացիները, զորուժի տեղաշարժերի միջոցով փորձում են միաժամանակ թեթև հարձակումներ իրականացնել իրաքյան խմբերի դեմ, որպեսզի և անպատասխան չթողնեն ամերիկյան զորուժի դեմ իրականացված հարձակումները և միաժամանակ նախազգուշացնեն իրաքյան խմբերին, զերծ մնալ հետագա հարձակումներից:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ անկախ նրանից, թե ընդհանրապես ինչ նպատակներ ունի ԱՄՆ-ը Իրաքում, իր գործողություններով, Վաշինգտոնը խախտում է Իրաքի ինքիշխանությունը, ավելացնում այդ երկրում տիրող անապահովոությունն ու սպառնում իարքյան խմբավորումներին, մասնավորապես Հաշդ ալ Շաբիին, որն Իրաքի կառավարության վերահսկողությամբ գործող խմբավորում է: