Մեկնաբանություն. Իրանի դեմ ուղղված թշնամու ցանկացած սխալ քայլ, կլինի վերջինը /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118863-Մեկնաբանություն._Իրանի_դեմ_ուղղված_թշնամու_ցանկացած_սխալ_քայլ_կլինի_վերջինը_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ամերիկացի պաշտոնյաների թշնամությունն Իրանի նկատմամբ, շարունակվում է արդեն ավելի քան 40 տարի:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 01, 2020 14:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի դեմ ուղղված թշնամու ցանկացած սխալ քայլ, կլինի վերջինը  /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկացի պաշտոնյաների թշնամությունն Իրանի նկատմամբ, շարունակվում է արդեն ավելի քան 40 տարի:

Եվ ԱՄՆ գործող նախագահ Թրամփը նույնպես, շարունակելով իր նախորդների ուղին, ենթադրում է, թե սպառնալիքների ու ճնշումների միջոցով կկարողանա Իրանին ստիպել հանձնվել իր պահանջներին:

Երեշքաբթի օրը, Իսլամական հանրապետության օրվա առիթվ տարածած հաղորդագրության մեջ, իսլամական պահակազորն անդրադառնալով Իրանի կանխարգելիչ ու դիմադրողական ուժի հզորացմանը, հայտարարել է, որ թշնամու կողմից Իրանի դեմ ուղղված ցանկացած ամենափոքր քայլը լինելու է նրա վերջին քայլը: Հայտարարության մեջ ասված է. «Իսլամական հեղափոխության ճակատի» արձագանքն նավերիչ է լինելու և թշնամին նույնիսկ ափսոսանք հայտնելու հնարավորություն չի ունենալու»:

Պամությունը ցույց է տվել, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը վերջ չունի, քանի որ այն կազմում է այդ երկրի բռնատիրական ինքնության մի մասը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի ատելությամբ լի հայտարարությանն ասել է, որ այդ երկրի կառավարությունն իրավունք չունի որևէ մեկնաբանություն  անել Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ:

Նա հավելել է, որ, որ վերջին տարիներին ԱՄՆ կառավարությունը  առնվազն 9 տրիլիոն դոլար է ծախսել  Արևմտյան Ասիայի ներքին գործերին միջամտելու և այնտեղ անապահովություն ու անկայունություն  տարածելու համար: Մուսավին նշել է. «Այդ գումարները կարող էին ծախսվել ամերիկացիների համար, որպեսզի աշխարհը չտեսնի ամերիկացի բուժքույրերին, որոնք լաց են լինում բուժհաստատությունների պայմանների անբավարարության, բժշկական դիմակների պակասի պատճառով և որպես պաշտպանության միջոց կրում են աղբի տոպրակներ: Եվ այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որը հայտարարում է, թե աշպանուէմ մարդու իրավունքները: 

Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ԱՄՆ-ի ազգային ինստիտուտի ղեկավար, դոկտոր Էնթոնի Ֆոսսին կիրակի օրը CNN- ին տված հարցազրույցում ասել է , որ ԱՄՆ-ի կորոնավիրուսային համաճարակը կարող է սպանել 100 հազարից 200 հազար մարդու:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի զայրույթը խորը արմատներ ունի:  Այդ երկիրը բազմիցս ապտակ է ստացել Իրանի կողմից և այսօր, չնայած պատժամիջոցներին, ականատես է լինում Իրանի ժողովրդի բարգավաճմանն  ու ձեռքաբերումներին: Այդ ձեռքբերումներից են կորոնավիորսւի համար նախատեսված թեստերի արտադրությունը, առաջընթացը կորոնավիորւսի բուժման համար նախաետսված դեղերի մշակման, թոքերի արհեստական շնչառության սարքերի, ինչպես նաև կորնավիորւսով վարակված անձանց բուժման համար նախատեսված այլ բժշկական պարագաների արտադրության ոլորտներւմ:

Եվ այս բոլոր փաստերի վրա հենվելով, Իրանի ԱԳՆ խոսնակը, դիմելով  ամերիկացի պաշտոնյաներին, ասել է, որ Իրանը շարունակելու է պայքարել կորոնավիրուսի դեմ, չնայած այդ երկրի դաժան ու միակողմանի պատժամիջոցներին ու հպարտությամբ դուրս է գալու  այս ծանր իրավիճակից: