Մեկնաբանություն. ԱՄՆ-ն դադարեցրել է ֆինանսական աջակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը
(last modified Wed, 15 Apr 2020 14:14:40 GMT )
Ապրիլ 15, 2020 18:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ն դադարեցրել է ֆինանսական աջակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել կազմակերպությանը տրամադրվող աջակցությունը և հայտարարել, որ կազմակերպությունը ձախողել է իր պարտականությունները իրականացնելու գործում:

Թրամփը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեղադրել է կորոնավիրուսի բռնկման պատճառով հասարակական արտակարգ իրավիճակ հայտարարելու հետաձգման մեջ: Նա ասել է, որ այս հետաձգումը հանգեցրել է վիրուսի դեմ պայքարի արժեքավոր ժամանակի կորստի:

Կորոնավիրուսի դեմ պայքարում թերանալու համար, Թրամփն արժանացել է ամերիկյան հասրակաության քննադատությանը և այժմ փորձում է,  ԱՀԿ-ին ու Չինաստանին մեղադրելով, թեթևացնե իր դեմ հնչող քննադատությունները: Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահը նախ մեղադրել է Չինաստանին կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը թաքցնելու մեջ: Այնուհետև, նա Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեղադրել է  Չինաստանին աջակցելու  և կորոնավիրուսի մասին տեղեկությունները ուշ հրապարակելու մեջ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնատարները հերքում են մեղադրանքները:

ԱՀԿ գլխավոր տնօրենի խորհրդականը, պաշտպանելով Չինաստանի հետ կազմակերպության հարաբերություններն ասել է. «Բռնկման վաղ փուլերում շատ կարևոր էր, որ մենք աշխատենք Չինաստանի հետ դա հասկանալու համար: Սա այն է, ինչ մենք արել ենք բոլոր երկրների համար, ինչպիսիք են Իսպանիան, որը վարակի բարձր ցուցանիշ ունի, և դա առանձնապես որևէ կապ չունի Չինաստանի հետ»:

Արձագանքելով Թրամփի որոշմանը, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն ասել է, որ Թրամփը, ինչպես միշտ, ձգտել է շեղել ուշադրությունը սեփական ձախողումներից:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ամբողջ  աշխարհում զոհվել են հազարավոր մարդիկ, և կորոնավիրուսի վերահսկման և բուժման միջազգային ջանքերը շարունակվում են: Այս կապակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնատարները նախազգուշացրել են, որ կորոնավիրուսի դեմ պայքարը հնարավոր է միայն միջազգային համագործակցությամբ:

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է ավելի քան երկու միլիոնի: Զոհերի թիվը նույնպես աճում է: Չնայած որոշ երկրներ հայտարարել են հիվանդության վերահսկման մասին, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգի խոսքով. «Մենք դեռ գտնվում ենք խոշոր համաճարակի փուլում: Այս պայմաններում  Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսական աջակցության դադարեցումը և տնօրենների փոփոխությունը, կարող է խաթարել կորոնավիրուսի վերահսկման գլոբալ կառավարումը և մեծացնել միջազգային հանրության համար կյանքի և ունեցվածքի կորուստը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը պետք է աջակցել, քանի որ այն գտնվում է Covid-19 հիվանդության դեմ գլոբալ պայքարի առաջնագծում:

 Թրամփի քայլը, հերթական անգամ փաստեց, որ նա անտեսում է համաշխարհային շահերը և առողջությունը: