Մեկնաբանություն. Կորոնավիորւսի դեմ պայքրաւոմ, Իրանի բանակը կանգնած է ժողովրդի կողքին
Իրանի բանակը, ցանկացած իրավիճակում շարունակում է պահպանել իր պաշտպանական և զսպիչ կարողությունը, միաժամանակ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում կանգնելով ժողովրդի կողքին:
Ամեն տարի ապրիլի 17-ին, Բանակի օրվա կապակցությամբ, Իրանում տեղի է ունենում զինված ուժերի տոնական շքերթը, որի ընթացքում ներկայացվում են պաշտպանական ոլորտի ձեռքբերումները: Սակայն այս տարի, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, զորահանդեսը տեղի չի ունենալու: Փոխարենը, Իրանի բանակը անց է կացրել «ծառայության շքերթ»՝ «Հայրենիքի պաշտպաններ և առողջապահական օգնություն» կարգախոսով:
Միջոցառմանը ներկայացվել են տարբեր տեսակի սարքավորումներ, որոնք բանակը կիրառում է առողջապահական ոլորտում և կորոնավիրուսի դեմ պայքարում: Դրանց թվում են ախտահանող սարքավորումների նմուշներ, շարժական հիվանդանոցներում կիրառվող սարքեր, հատուկ ամվտոմեքենաներ՝ տարբեր շրջաններին օգնություն ցուցաբերելու համար:
Աշխարհի բոլոր երկրների բանակները իրականացնում են տարբեր զորահանդեսներ ու շքերթներ: Եվ Իրանի բանակը նույնպես նման զորահանդեսների ու շքերթների ժամանակ, ցուցադրում է իր կանխարգելիչ ուժը և վերջին ձեռքբերումները:
Իրանի պաշտպանական ու մարտական հնարավարությունների արդիկանացումն իրականացվում է բացառապես կանխարգելիչ ուժի ամրապնդման նպատակով: Եվ այդ ընթացքը շարունակվում է ցանկացած իրավիճակում: Եվ իր հիմնական առաքելությանը զուգահեռ, ճգնաժամային իրավիճակներում, Իրանի բանակը կանգնում է ժողովրդի կողքին: Եվ այսօրվա «ծառայության շքերթը» անց է կացվել այդ շրջանակներում:
Իրանի բանակն աշխարհի մյուս երկրների բանակներից տարբերվում է ճգնաժամային իրավիճակներում ժողովրդին օգնելու սկզբունքով: Իրանի բանակի գաղափաարախոսությունը պատերազմը չէ, սակայն բանակը պատրաստ է երկիրը պաշտպանել ցանկացած տեսակի արտաքին սպառնալիքից ու ներխուժումից:
Իրան պրես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Քիումարզ Հեյդարին, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում բանակի ներգրավվածությանն, ասել է. «Իրանի բանակը ռազմատնեչ բանակ չէ և նրա նշանաբանը ժողովրդին ծառայելն է»:
Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, Իրանի բանակն իր ողջ կարողություններով պայքարում է կորոնավիրուսային հիվանդության դեմ: Եվ այսօր կայացած «ծառայության շքերթը» վկայում է, որ բանակը պատրաստ է ցանկացած իրավիճակում պաշտպանել մարդկանց կյանքը, այդ թվում նաև կորոնավիրուս թշնամուց:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, Իրանի բանակն առողջապահության նախարարությանն աջակցում է շարժական հիվանդանոցների հիմնմամբ, բժշկական դիմակների արտադրությամբ, տարբեր տարածքներում ախտահանման աշխատանքներ իրականացնելով և անապահով ընտանքիներին սոցիալական փաթեթներ բաժանելով: Իրանի բանակը մշտապես կանգնած է եղել ժողովրդի կողքին՝ ջրհեղեղների ու երկրաշարժերի, իսկ այս պահին՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում: Դա վկայում է, որ Իրանի բանակը չի ձգտում պատերազմի և ունի խաղաղարար ու ժողովրդին աջակցող բնույթ: