Մեկնաբանություն. Կորոնավիորւսի դեմ պայքրաւոմ, Իրանի բանակը կանգնած է ժողովրդի կողքին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119472-Մեկնաբանություն._Կորոնավիորւսի_դեմ_պայքրաւոմ_Իրանի_բանակը_կանգնած_է_ժողովրդի_կողքին
Իրանի բանակը, ցանկացած իրավիճակում շարունակում է պահպանել իր պաշտպանական և զսպիչ կարողությունը, միաժամանակ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում կանգնելով ժողովրդի կողքին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 17, 2020 07:58 Asia/Tehran

Իրանի բանակը, ցանկացած իրավիճակում շարունակում է պահպանել իր պաշտպանական և զսպիչ կարողությունը, միաժամանակ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում կանգնելով ժողովրդի կողքին:

Ամեն տարի ապրիլի 17-ին, Բանակի օրվա կապակցությամբ, Իրանում տեղի է ունենում զինված ուժերի տոնական շքերթը, որի ընթացքում ներկայացվում են պաշտպանական ոլորտի ձեռքբերումները: Սակայն այս տարի, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, զորահանդեսը տեղի չի ունենալու: Փոխարենը, Իրանի բանակը անց է կացրել «ծառայության շքերթ»՝ «Հայրենիքի պաշտպաններ և առողջապահական օգնություն» կարգախոսով:

Միջոցառմանը ներկայացվել են տարբեր տեսակի սարքավորումներ, որոնք բանակը կիրառում է առողջապահական ոլորտում և կորոնավիրուսի դեմ պայքարում: Դրանց թվում են ախտահանող սարքավորումների նմուշներ, շարժական հիվանդանոցներում կիրառվող սարքեր, հատուկ ամվտոմեքենաներ՝ տարբեր շրջաններին օգնություն ցուցաբերելու համար:

Աշխարհի բոլոր երկրների բանակները իրականացնում են տարբեր զորահանդեսներ ու շքերթներ: Եվ Իրանի բանակը նույնպես նման զորահանդեսների ու շքերթների ժամանակ, ցուցադրում է իր կանխարգելիչ ուժը և վերջին ձեռքբերումները:

Իրանի պաշտպանական ու մարտական հնարավարությունների արդիկանացումն իրականացվում է բացառապես կանխարգելիչ ուժի ամրապնդման նպատակով: Եվ այդ ընթացքը շարունակվում է ցանկացած իրավիճակում: Եվ իր հիմնական առաքելությանը զուգահեռ, ճգնաժամային իրավիճակներում, Իրանի բանակը կանգնում է ժողովրդի կողքին: Եվ այսօրվա «ծառայության շքերթը» անց է կացվել այդ շրջանակներում:

Իրանի բանակն աշխարհի մյուս երկրների բանակներից տարբերվում է ճգնաժամային իրավիճակներում ժողովրդին օգնելու սկզբունքով: Իրանի բանակի գաղափաարախոսությունը պատերազմը չէ, սակայն բանակը պատրաստ է երկիրը պաշտպանել ցանկացած տեսակի արտաքին սպառնալիքից ու ներխուժումից:

Իրան պրես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Քիումարզ Հեյդարին, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում բանակի ներգրավվածությանն, ասել է. «Իրանի բանակը ռազմատնեչ բանակ չէ և նրա նշանաբանը ժողովրդին ծառայելն է»:

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, Իրանի բանակն իր ողջ կարողություններով պայքարում է կորոնավիրուսային հիվանդության դեմ: Եվ այսօր կայացած «ծառայության շքերթը» վկայում է, որ բանակը պատրաստ է ցանկացած իրավիճակում պաշտպանել մարդկանց կյանքը, այդ թվում նաև կորոնավիրուս թշնամուց:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, Իրանի բանակն առողջապահության նախարարությանն  աջակցում է շարժական հիվանդանոցների հիմնմամբ, բժշկական դիմակների արտադրությամբ, տարբեր տարածքներում ախտահանման աշխատանքներ իրականացնելով և անապահով ընտանքիներին սոցիալական փաթեթներ բաժանելով:  Իրանի բանակը մշտապես կանգնած է եղել ժողովրդի կողքին՝ ջրհեղեղների ու երկրաշարժերի, իսկ այս պահին՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում: Դա վկայում է, որ Իրանի բանակը չի ձգտում պատերազմի և ունի խաղաղարար ու ժողովրդին աջակցող բնույթ: