Մեկնաբանություն. Կորոնավիրուսի դեմ պայքարը, մեծ դիմադրություն՝ ուղեկցված նորարարությամբ ու տեխնոլոգիական զարգացմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119552-Մեկնաբանություն._Կորոնավիրուսի_դեմ_պայքարը_մեծ_դիմադրություն_ուղեկցված_նորարարությամբ_ու_տեխնոլոգիական_զարգացմամբ
Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, տեխնոլոգիական զարգացումը և գիտական նորարարությունը կարևոր է այս հիվանդությունը դիմագրավելու համար:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 19, 2020 09:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Կորոնավիրուսի դեմ պայքարը, մեծ դիմադրություն՝  ուղեկցված նորարարությամբ ու տեխնոլոգիական զարգացմամբ

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, տեխնոլոգիական զարգացումը և գիտական նորարարությունը կարևոր է այս հիվանդությունը դիմագրավելու համար:

Իրանում ևս այս վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել և գիտական փայլուն արդյունքներ են գրանցվել: Ավելի քիչ քան երկու ամսվա անխոնջ աշխատանքի արդյունքում, տնտեսական ու առողջապահական ոլորտում մեծ ձեռքբերումներ են գրանցվել: Շաբաթ օրը, ԻԻՀ նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալ Սուրենա Սաթթարիի ներկայությամբ, շահագործման են հանձնվել կորոնավիրուսի բուժման հետ կապված մի շարք արտադրանքներ, այդ թվում՝ թեստեր, ախտահանման նյութեր, «երթևեկության վերահսկման դարպասներ» և սննդի, անվտանգության և Թաք ծրագիրը:

Այսօր Իրանի բժիշկների  ջանքերի արդյունքում, և գիտելիքահենք ընկերությունների, բանակի և պահակազորի գիտական ու տեխնիկական մասնագիտությունների շնորհիվմն,  այս մեծ շարժման ձեռքբերումներն ակնհայտ են: Իրանը հատկապես դեղորայքային ու բժշկական սարքավորումների ոլորտում գիտական թռիչք կատարելով, այնպիսի դիրք է զբաղեցնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կարող է աջակցել նաև այլ երկրներին:

Թեհրանի Շարիֆ արդյունաբերական համալսարանի գիտահետազոտողներին հաջողվել է արհեստական ինտելեկտի ալգորիթմի օգտագործմամբ՝ կրծքավանդակի CT սկանավորման միջոցով, առաջին անգամ Իրանում COVID-19 հիվանդության հայտնաբերման համակարգ նախագծել ու արտադրել:

Նշելով, որ Կանադան, Ռումինիան և Ինդոնեզիան այդ արտադրանքը ստանալու դիմում են ներկայացրել, Թեհրանի Շարիֆ արդյունաբերական համալսարանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտի ղեկավար Համիդեզա Ռաբիին ասել է.«Բժշկական համակարգերից օգտվելը օրինական, իրավական ու բարոյական քայլեր է պահանջում, որոնք իրականացվում են և շուտով այդ արտադրանքն անվճար փոխանցվելու է դիմողներին»:

Այդ ոլորտում մեծ է եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության դերակատարությունը: Քաղցկեղի թերապիայի համար մթնոլորտային սառը պլազմայի արտադրությունը և դեղագործության ոլորտում կիրառվող  տարբեր միացությունների արտադրությունը, ինչպես նաև նորածինների զննումն ու հիվանդությունների վաղ ախտորոշումը, միջուկային բժշկության ոլորտում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ձեռքբերումներից են, որոնք վկայում են այն մասին, որ Իրանը մեծ թռիչք է արձանագրել գիտական ու տեխնոլոգիական ոլորտում: Իրանում գիտական վարկանիշն ու տեխնոլոգիական նորամուծությունները շարունակել են աճել մի քանի տարի առաջ դիմադրողական տնտեսության ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունքում:

Կարևորելով երկրում գիտական զարգացումը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ գիտական ձեռքբերումները ենթահող են ստեղծում հեղափոխության երկրորդ քայլի շրջանակում ավելի մեծ ու հուսադրող հաջողությունների արձանագրելու համար:

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, գիտական ու տեխնոլոգիական ոլորտներում նոր հորիզոններ բացվելը, առողջության ցուցանիշների բարելավման հետ միաժամանակ, կարող են ենթահող ստեղծել միջազգային շրջանակներում Իրանի դերն ընդգծելու համար: