Ապրիլի 20-ի մղձավանջը. ԱՄՆ-ի նավթի գնի աննախադեպ անկումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119629-Ապրիլի_20_ի_մղձավանջը._ԱՄՆ_ի_նավթի_գնի_աննախադեպ_անկումը
Նավթի պատմության մեջ չի մոռացվի ապրիլի 20-ը: Ապրիլի 20-ին, ամերիկյան նավթի գինը ռեկորդային անկում արձանագրեց: Պատմության մեջ առաջին անգամ WTI ապրանքանիշի մեկ բարելը մի քանի ժամերի ընթացքում մեկ բարելի դիմաց 17 դոլարից սկսեց վաճառվել -(մինուս) 37, անգամ` -40 դոլարով:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 21, 2020 08:52 Asia/Tehran
  • Ապրիլի 20-ի մղձավանջը. ԱՄՆ-ի նավթի գնի աննախադեպ անկումը

Նավթի պատմության մեջ չի մոռացվի ապրիլի 20-ը: Ապրիլի 20-ին, ամերիկյան նավթի գինը ռեկորդային անկում արձանագրեց: Պատմության մեջ առաջին անգամ WTI ապրանքանիշի մեկ բարելը մի քանի ժամերի ընթացքում մեկ բարելի դիմաց 17 դոլարից սկսեց վաճառվել -(մինուս) 37, անգամ` -40 դոլարով:

Դա այն դեպքում, երբ անցած շաբաթ, ՕՊԵԿ-ը և ՕՊԵԿ պլյուսը անցած շաբաթ համաձայնել էին նվազեցնել արտահանումը մոտ 20 միլիոն բարելով: Այդ համաձայնությունը ոչ միայն չհանգեցրեց նավթի համաշխարհային գնի բարձրացմանը, այլև առաջացավ ապրիլի 20-ի մղձավանջը:

Անցած երեք ամիսների ընթացքում, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, համաշխարհային տնտեսությունը կաթվածահար է եղել և հանածո վառելիքի պահանջարկը վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն մակարդակի է հասել:

Հաշվի առնելով վերջին 90 տարվա ընթացքում ամենածանր ինֆլյացի առաջացման հեռանկարը, շատ գնորդներ զգուշավոր մոտեցում են դրսևորում, ինչը արդյունահանողներին պարտադրում է իջեցնել գները:

Նավթի խոշոր արդյունահանողները կանխատեսված տնտեսական ինֆլյացիայի հետևանքները նվազեցնելու համար շուկան լցրել են նավթով: ՕՊԵԿ-պլյուսի անցած շաբաթվա որոշումը նաև չկարողացավ կանխել շուկաներում շոկային վիճակը: Արդյունքում ԱՄՆ-ի նավթի գինը ռեկորդային անկում արձանագրելով, մինուս 40-ի հասավ: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ում նավթ արդյունահանողները նավթի պահուստների լցված լինելու պատճառով, հարկադրված են գնորդներին  վճարել՝ նավթը փոխադրելու համար: Հակառակ դեպքում, նրանք պարտավոր կլինեն պայմանագրերի չեղարկման համար ավելի մեծ տուգանքներ վճարել:

Նավթի գնի նան անկումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ խոշոր արդյունահանող երկրների, այդ թվում ԱՄՆ-ի տնտեսության վրա:

ԱՄՆ-ի կառավարությունը, հատկապես Դոնալդ Թրամփի իշխանության հասնելուց ի վեր, փորձել է թերթաքարային նավթի արտադրումը մեծացնելով, դուրս գալ էներգիա ներկրող երկրների ցանկից և միանալ խոշոր արտահանողների շարքին: Սակայն քանի որ թերթաքարային նավթի արդյունահանումը մեծածախս է, նավթի գնի նման անկումը կնշանակի թերթաքարային նավթի արդյունաբերության անկում: Այդ իսկ պատճառով, վերջին շաբաթների ընթացքում, Թրամփը, սպառնալիքի միջոցով սաուդցիներին պարտադրել է ռուսների հետ համաձայնության գալ նավթի արդյունահանումը նվազեցնելու հարցում և ենթահող ստեղծել օրական արդյունահանման ծավալը շուրջ 20 միլիոն բարելով նվազեցնելու համար:

Այդ համաձայնությունից հետո թրամփը թվիթերյան գրառումներում հաղթանակ էր տոնում և խոստանում էր ԱՄՆ-ի նավթարդյունաբերության բարգավաճման շրջանի սկիզբը:

Այսօր ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նավթի գնի աննախադեպ անկմամբ, համաշխարհային շուկան շոկ կապրի: Չնայած հնարավոր է առաջիկա օրերի ընթացքում նավթի գինը որոշակիորեն աճի, սակայն ապրիլի 20-ի մղձավանջի հոգեբանական հետևանքները դեռ երկար են մնալու: