Մեկնաբանություն/Կասպից ծովում ընթանում է Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորավարժությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 27-ի տեղեկացրել է Կասպից ծովում այդ երկրի ռազմածովային ուժերի տակտիկական զորավարժության մեկնարկի մասին։
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Ադրբեջանի ռազմածովային ուժերի երկրորդ տակտիկական զորավարժությունն է Կասպից ծովում։ Նախորդը տեղի էր ունեցել անցած ամսվա կեսերին։
Կասկած չկա, որ Ադրբեջանի հանրապետության բանակի զորավարժությունների անցկացումը, և ծովում ու ցամաքում ադրբեջանական զորքերի ցանկացած գործողություն կարժանանան մրցակից երկրների արձագանքին։ Հատկապես որ ցամաքում Ադրբեջանը Հայաստանի նման մրցակից ունի, իսկ Կասպից ծովում՝ Թուրքմենստանի։ Նշենք, որ Կասպից ծովում Ադրբեջանն ու Թուրքմենստանը տարաձայնություն ունեն նավթի ու գազի երեք հանքավայրերի սեփականության շուրջ: Սակայն անցած տարիների ընթացքում Ադրբեջանի բանակը շարունակել է զորավարժությունները թե՛ ծովում և թե՛ ցամաքում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժության անցկացման նպատակն է վարժանքներ անցկացնել այս երկրի նավթի ու գազի հանքավայրերի և սուզանավային խողովակաշարերի պաշտպանության համար, համակարգված աշխատանքների շրջանակում պլանավորել մարտական գործողություններ, և համալրել ռազմածովային ուժերի հմտությունները։
Հարկ է նշել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ այդ երկրի ռազմական դոկտրինայում Հայաստանը ներկայացրել էորպես Ադրբեջանի ամենամեծ ռազմական մարտահրավերը, անցած տարիների ընթացքում այնպիսի զենքեր է գնել, որոնք Հայաստանի դեպքում պիտանի չեն եղել։ Փաստորեն, պետք է ասել, որ Ադրբեջանի ռազմական գնումներն այնքան էլ չեն ծառայել Հայաստանի դեմ ուղղված Բաքվի նպատակներին։
Ադրբեջանի զենքերի մի մասը գնվել է ծովում կիրառվելու համար։ Այդ պատճառով թվում է, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորավարժություններն ու վարժանքները մեծ նշանակություն ունեն այդ երկրի իշխանությունների համար։
Այնուամենայնիվ Ադրբեջանի քաղաքական ու անվտանգության հարցերի փորձագետներ կարծում են, որ Կասպից ծովում այդ երկրի խնդիրների կարգավորումը և այդ ծովի ընդերքով գազամուղի կառուցումը կարող են լինել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների ավարտը։ Այդ մասին, Ադրբեջանի քաղաքական ու անվտանգության հարցերի փորձագետ Իլհամ Շաաբանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Քանի դեռ չի լուծվել Կասպից ծովի իրավական ռեժիմի հարցը, զուր է խոսել Տրանսկասպյան գազատարի նախագծի իրականացման մասին»։
Կասպից ծովով Ադրբեջանի ափամերձ գծի ընդհանուր երկարությունը 800 կիոլմետր է։ Այդ երկրի ռազմածովային ուժերը մարզվում են ԱՄՆ-ի և Թուրքիայի օգնությամբ:
Ընդհանուր առմամբ, Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության հիմնական խնդիրներից մեկն այն է, որ Բաքվի կառավարության կողմնակիցները, մասնավորապես ՝ Թուրքիան և Միացյալ Նահանգները, ստիպված են օգնելով Ադրբեջանին, միաժամանակ նման ծառայություններ մատուցել Թուրքմենստանին: Քանի որ Թուրքմենստանը Կասպից ծովից դուրս գտնվող այդ երկու երկրների դաշնակիցն է: