Պարսից ծոցի ազգային օրն ընդգծում է այս տարածքի հավերժական ինքնությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119948-Պարսից_ծոցի_ազգային_օրն_ընդգծում_է_այս_տարածքի_հավերժական_ինքնությունը
Պարսից ծոցը նույնքան հին է, որքան Իրանի հողի պատմությունը: Այս ծովային տարածքի անվանումը շեշտում է տարածաշրջանի պատմության ինքնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2020 08:47 Asia/Tehran
  • Պարսից ծոցի ազգային օրն ընդգծում է այս տարածքի հավերժական ինքնությունը

Պարսից ծոցը նույնքան հին է, որքան Իրանի հողի պատմությունը: Այս ծովային տարածքի անվանումը շեշտում է տարածաշրջանի պատմության ինքնությունը:

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին,  ապրիլի 29-ին նշվող Պարսից ծոցի ազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձում, այս պատմական օրը համարել է առիթ ՝  ևս մեկ անգամ վերհիշելու իրանական մշակույթի, քաղաքակրթության և արվեստի հազարամյա պատմությունը:

Պատմական աղբյուրների համաձայն, Պարսից ծոցը մարդկության քաղաքակրթության օրրանն է: Քաղաքակրթություն, որին պարտական է համայն մարդկությունը:

Իրանում ապրող բոլոր էթնիկ խմբերը պահպանել են այս արժեքավոր ժառանգության մասին հիշողությունը, և Պարսից ծոցի անունը իրանցիներին հիշեցնում է աշխարհում իրանական մշակույթի և քաղաքակրթության փառքի, մեծության և ոսկե պատմության մասին:

ՄԱԿ-ի քարտուղարությունը  հայտարարել է, որ տարածքը կոչվում է Պարսից ծոց ՝ ըստ պատմական մեծ թվով փաստաթղթերի, ատլասների և աշխարհագրական քարտեզների: Այդ փաստաթղթերի թվում է նաև բանաձևը, որը ստորագրվել է 1984 թվականի օգոստոսին: Հույն աշխարհագրագետ Անաքսիմանդերի համաշխարհային քարտեզը, Հեքաթեոսի համաշխարհային քարտեզը և հայտնի աստղագետ ու աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսի քարտեզն այս պատմական փաստաթղթերից են:

Միևնույն ժամանակ, Պարսից ծոցն իր աշխարհագրական և քաղաքակրթական արժեքների շնորհիվ եղել է գաղութատեր և ագրեսոր տերությունների  մրցակցության և բախման ասպարեզը: Պարսից ծոցում օտարերկրացիների ներկայության ժամանակահատվածներից մեկը պորտուգալացիների 150-ամյա իշխանությունն էր այս տարածքում  և Հորմուզի նեղուցում, որն ավարտվեց 1621 թվականի ապրիլի 30-ին:

Այս օրը Պարսից ծոցի ազգային օր է անվանվել տարածաշրջանի պատմության  և ինքնատիպության վերաիմաստավորման նպատակով: Բրիտանացի գաղութարարները նույնպես նպատակ ունեին թալանել Պարսից ծոցի հարստությունը, սակայն ի վերջո ստիպված եղան լքել տարածաշրջանը: Բրիտանացիները չորս անգամ հարձակում  իրականացրեցին Բուշեհրի դեմ: Սակայն Իրանի ժողովուրդը,  Ռաիս Ալի Դելվարի և Ահմադ Խան Թանգստանի ղեկավարությամբ հաղթեց  գաղութատիրության դեմ պայքարում: Եվ այսօր այդ պայքարը մղվում է ԱՄՆ-ի դեմ:  

ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, Թվիթերում արած գրառման մեջ նշելով, որ ամերիկացիները չեն կարող գտնել իրենց ուղին Պարսից ծոցի ջրերում,  հավելել է. «Պարսից ծոցի անունը կար 2 հազար տարի առաջ, երբ գոյություն չուներ Միացյալ Նահանգներ պետություն: Կամ նրանք չգիտեն Պարսից ծոցի անունը, կամ չգիտեն թե ինչ գործ ունեն Իրանի ափերի մոտ, իրենց երկրից 7 հազար մղոն հեռավորության վրա»:

Պարզապես պետք է հայացք նետել անցլայալին ու մենք կտեսնենք,  որ Պարսից ծոցն արժեքավոր ժառանգություն է, որն ունի պատմական ինքնություն և անգամ եթե այս ծոցին հազարավոր ուրիշ անուններ տան, այն հավերժ  մնալու է Պարսից ծոց: