Մեկնաբանություն. Իրանում կրոնական փոքրամասնություների իրավունքները հարգվում են
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը ԱՄՆ-ի կրոնների ազատության տարեկան զեկույցը համարել է սխալ տեղեկությունների հիման վրա այլ երկրների ներքին հարցերին բացահայտ միջամտություն ու դատապարտել է այն:
Հինգշաբթի օրը, անդրադառանլով ԱՄՆ-ի պետդեպարտամնետի կողմի կրոնական ազատությունների մասին հրապարակվող հաղորդմանը Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Աբբաս Մուսավին հստակեցրել է.«Այս զեկուցում Իրանի հետ կապված սխալ ու անհիմն հայտարարություններ են կատարվել, որոքն ոչ մի կապ չունեն Իրանում առկա օրինական ու պաշտոնական կրոնների հետ, ճիշտ չեն և մերժվում են»:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ամեն տարի հաղորդումների ձևաչափով ու տարբեր անվանումները այլ երկրների այդ թվում Իրանի դեմ մեղադրանքներ է ներկայացնում: Աշխարհում կրոնական ազատությունների մասին ԱՄՆ-ի միակողմանի զեկույցները, որոնց մեջ նաև ներառվում է Իրանը, ցույց են տալիս, որ նրանք ճիշտ ընկալում չունեն Իրանում առկա իրավիճակից և ակնհայտ է դառնում այն փաստը, որ հաղորդումը կազմելու մեջ օգտագործվել են անվավեր աղբյուրներից ստացված տեղեկություններ:
Իրանում տարբեր կրոների ու դավանանքների մասին ԱՄՆ-ի զեկույցը հեռու է իրականությունից ու ներկայացված աղբյուրները անվավեր են: Իրանի սահմանադրության մեջ մեծ ուշադրության է արժանացել մարդկային իրավունքների և աստվածային տարբեր կրոնների հետևորդների իրավունքների հարգման խնդիրը:
Համաձայն Իրանի Սահմանադրության, երկրում պաշտոնապես ճանաչված կրոնական փոքրամասնությունները՝ քրիստոնյաները, զրադաշտականները և հրեաները, Իրանի մյուս քաղաքացիների նման ունեն քաղաքացիական իրավունքներ: Իրանի Սահմանադրությունը կարևորում է կրոնական փոքրամասնությունների իրավունքների հարգման անհրաժեշտությունը: Իրանում ճանաչված կրոնական փոքրամասնությունները այս երկրի խորհրդարանում ունեն 5 պատգամավոր:
Իրանում կրոնական փոքրամասնությունների ազատության ու գործունեության հանգամանքները ավելի պարզ դառնալու համար անհրաժեշտ է դիմենք Սահմանադրության 13-րդ հոդվածին: Այս հոդվածի մեջ հստակեցված է. «Իրանում զրադաշտական, քրիստոնեական և հրեական փոքրամասնությունների իրավունքները հստակ պարզաբանվել են: Տնտեսական, պաշտամունքային ու մշակութային գործունեությունից բացի, նրանք ակտիվ մասնակցություն ունեն Իրանի պաշտոնական կառուցվածքում, մասնակցում են ընտրություններին ու նաև ակտիվ ներկայություն ունեն օրենսդրության ոլորտում»:
Իրան Պրես գործակալությանը տված հարցազրույցում Իրանի խորհրդարանում ասորիների համայնքի պադգամավոր Յունաթան Բեթքոլիան այս կապակցությամբ շեշտել է.«Կարիք չկա, որ մարդու իրավունքների հավակնորդները մտագոգվեն Իրանի կորնական փոքրամասնություններով: Նրանք միայն հայտատատություններ են անում ժողովրդավարության մասին և ուրիշ ոչինչ: Իրանում փոքրամասնությունները ապրում են այնպիսի երկրում, որ ոչ մի տարբերություն չի դրվում մուսուլմանի ու քրիստոնյայի միջև»:
Բեթքոլիայի ասելով.«Որպես քրիսոնյա համայնք ասորիները 2 հազար տարի է ինչ բնակվում են Իրանում և 1400 տարի մուսուլմանների հետ խաղաղ համակեցություն ունեն»: Այս խոսքերը ցույց են տալիս, որ Իրանի սահմանադրությունը հատուկ հարգանք է տածում աստվածային կրոնների նկատմամբ և միակողմանի ու լոկ քաղաքական հաղորդումները չեն կարող խափանել Իրանում կրոնական փոքրամասնությունների խաղաղ համակեցությունն ու ազատ գործունեությունը:
Պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իրանը վաղնջական ժամանակներից իվեր հյուրընկալել է օրիգինալ ու վավերական կրոնների, էթնիկ խմբերի և մշակույթների ու լեզուների: Իրանում տարբեր էթնիկ խմբերի ու երկնային կրոնների հետևորդների խաղաղ համակեցությունը ու բարեկամությունը պատմական հարուստ անցյալ ունի, ինչը հնարավոր չէ տեսնել աշխարհի ոչ մի վայրում այդ թվում մարդու իրավունքների հավակնորդ ԱՄՆ-ում: