«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է նաև սիրիահայերին ու պատերազմի վետերաններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120037-Երևան_իմ_սեր_հիմնադրամն_աջակցում_է_նաև_սիրիահայերին_ու_պատերազմի_վետերաններին
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2020 16:07 Asia/Tehran
  • «Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է նաև սիրիահայերին ու պատերազմի վետերաններին

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը:

Ծրագրի երկրորդ փուլով, աջակցություն է տրամադրվում Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով, վերջին տարիներին Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքներին և Արցախի ազատամարտի վետերաններին: «Ծրագրի այս փուլը մենք իրականացնում ենք «Պեպսի» և «Պրեմիեր ֆուդս» ընկերությունների հետ համատեղ: Արցախի ազատամարտի վետերանների և Հայաստանում ապրող սիրիահայ 200 ընտանիքների տրամադրվում են առաջին անհրաժեշտության սննդամթերք, հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների գրքերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Ուղիղ երկու շաբաթ առաջ մեկնարկած սոցիալական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 700 ընտանիք՝ Երևանում և Տավուշի սահմանամերձ համայնքներում: Առաջին փուլով աջակցություն է ստացել զինհաշմանդամների, հաշմանդամություն ունեցող երեխաների և սահմանամերձ համայնքներում ապրող 500 ընտանիք: Արտակարգ դրության պայմանում, հիմնադրամն ամենօրյա ռեժիմով աշխատում է Երևանում և մարզերում ապրող սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների, զինհաշմանդամների, խոցելի խմբերում գտնվող երեխաների և նրանց ծնողների հետ:

Armenpress.am