Եմենը կանգնած է մարդասիրական ամենավատ ճգնաժամի եզրին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120056-Եմենը_կանգնած_է_մարդասիրական_ամենավատ_ճգնաժամի_եզրին
Եմենի դեմ պատերազմի հետևանքով, այդ երկրի միլիոնավոր բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, տեղահան եղան և առերեսվեցին սովի ճգնաժամի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2020 08:48 Asia/Tehran
  • Եմենը կանգնած է մարդասիրական ամենավատ ճգնաժամի եզրին

Եմենի դեմ պատերազմի հետևանքով, այդ երկրի միլիոնավոր բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, տեղահան եղան և առերեսվեցին սովի ճգնաժամի հետ:

Ուրբաթ օրը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել այն մասին, որ սաուդյան կոալիցիայի վայրագությունները և կորոնավիրուսի բռնկումը, Եմենը կանգնեցրել են մարդասիրական վատթարագույն ճգնաժամի եզրին: Մուսավին գրել է. «Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառելով, Մեծ Բրիտանիան իր ձեռքերը ողողել է եմենցիների արյամբ»:

Չնայած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա վարչակազմը փորձում են իրենց ներկայացնել որպես Եմենի պատերազմին դադարեցնելու կողմնակիցներ, Oxfam- ի զեկույցը վկայում է, որ 2015 թ. հունվարից Մեծ Բրիտանիան  6,4 միլիոն ֆունտ ստեռլինգի զենք է վաճառել Սաուդյան Արաբիային և առանցքային դեր ունեցել այդ երկրի բանակի վերապատրաստման գործում: Զեկույցում նշված է, որ 2014 թվականին  Զենքի միջազգային առևտրի մասին միջազգային պայմանագրի կնքումից հետո,  Սաուդյան Արաբիայի հետ Բրիտանիայի զենքի վաճառքի վերաբերյալ գործարքներնը ավելացել են:

Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրը զենքերի միջազգային առևտուրը կարգավորող բազմակողմանի պայմանագիր է, որի շրջանառությունը սահմանափակված է հատուկ կոնվենցիայով:

Միջազգային այս նոր իրավական փաստաթուղթը սահմանում է սովորական սպառազինությունից ու հրթիռներից մինչև խոշոր տրամաչափի հրետանային համակարգերի և ռազմանավերի վաճառքի չափորոշիչները։

Բրիտանիայի զենքի վաճառքը դատապարռող շարժման ավագ անդամ Էնդրյու Սմիթը հայտարարել է. «Կասկած չկա, որ բրիտանական արտադրության սպառազինությունը  կործանարար դեր է խաղացել Եմենում: Բրիտանական կործանիչները թռչում են Եմենի երկնքում, բրիտանական ռումբերով ռմբակոծելով այդ երկրի խաղաղ բնակչությանը»:

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը 2015թ սկսած, ԱՄՆ-ի հովանավորությամբ, պատերազմ են մղում Եմենի դեմ, որպեսզի վերադարձնելով այդ երկրի նախկին նախագահ Մանսուր Հադիին, իրագործեն իրենց նպատակները:

Եմենում տիրող իրավիճակը երկու գործոնների հետևանք է:

Նախ՝ զենքի առևտուրը շարունակվում է, չնայած այդ երկրում տիրող հումանիտար աղետին:

Եվ երկրորդ՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների աղբյուրը զենքի առևտուրն է:

Եմենի պատերազմի հետևանքով, ավերվել են այդ երկրի դպրոցները, ենթակառուցվածքները, և հիվանդանոցները: Արևմտյան արտադրության զենքով մղվող պատերազմում, սպանվել են հազարավոր ու տեղահան եղել միլիոնավոր եմենցիներ: ՄԱԿ-ի տվյալներով, այդ երկրում տիրում է սովի ճգնաժամ:

Եմենի պատերազմը չի ավարտվի, քանի դեռ շարունակվում է զենքի վաճառքը: Եվ Բրիտանիայնին ուղղված Իրանի ԱԳՆ խոսնակի թիվիթերյան գրառումը հենց այս մասին է: