Խառնաշփոթ Հայաստանի արտաքին հարաբերություններում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120067-Խառնաշփոթ_Հայաստանի_արտաքին_հարաբերություններում
Այն պայմաններում երբ Երևանը նպատակ ունի խորացնել հարաբերությունները Սիոնիստական ռեժիմին, հետ, փորձագետները նախազգուշացնում են, որ այդ քայլը սպառնում է Հայաստանի արտաքին հարաբերություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2020 14:33 Asia/Tehran
  • Խառնաշփոթ Հայաստանի արտաքին հարաբերություններում

Այն պայմաններում երբ Երևանը նպատակ ունի խորացնել հարաբերությունները Սիոնիստական ռեժիմին, հետ, փորձագետները նախազգուշացնում են, որ այդ քայլը սպառնում է Հայաստանի արտաքին հարաբերություններին:

Վերջին տասնամյակների ընթացքում Թել Ավիվի հետ Երևանի դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները անհամաչափ կերպով շարունակվել են: Այս ընթացքում Երևանի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախակի այցելել են Իսրայել, սակայն Սիոնիստական ռեժիմը փոխադարձ հարգանք չի ցուցաբերել Հայաստանի նկատմամբ:

1994-ին՝  ԱԳՆ Վահան Փափազյանը, 1995-ին նախագահ՝ Լեոն Տեր-Պետրոսյանը, 1998-ին ՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, 2000-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ 2015-ին և 2017-ին  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել են Իսրայել: Իսկ 2017-ին Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցակի Հանգբին այցելեց Հայաստան, որպեսզի քննարկի 2016 թվականի Ապրիլին Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ Ադրբեջանի կողմից կրառած իսրայելական զենքերի հարցը:  

Չնայած Հայաստանի իշխանությունների բոլոր ջանքերին, Սիոնիստական ռեժիմը ջերմ հարաբերություններ է հաստատել Բաքվի հետ: Իսրայելցի լրագրողներն այդ հարաբերություններն անվանել են «սիրուհու սինդրոմ»:

Սիոնիստական ռեժիմը ընդլայնում է զենքի վաճառքն ու անվտանգության միջամտությունները Ադրբեջանում, ի վնաս Հայաստանի և  ավելի քան 6 միլիարդ դոլարի զենք  է վաճառել Բաքվին, Լեռնային Ղարաբաղում զենքի հավասարակշռությունը փոխելով հօգուտ Բաքվի:

Փորձագետների կարծիքով Սիոնիստական ռեժիմի  հետ Երևանի մերձեցումը, հատկապես այն պայմաններում, երբ Իսրայելը որևէ արտոնություն  չի տվել Հայաստանին, Հայոց Ցեղասպանության  և  տնտեսական պաշարման հարցերում արևէ մի օգուտ չի բերի ԵրևանինԼ

Ըստ վերլուծաբանների՝ Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Հայաստանի մոտեցումը միայն ճանապարհ կբացի Իսրայելի քաղաքականությունն առաջ տանելու համար և կխաթարի Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ,և Երևանի պաշտոնյաները կմնան ձեռնունայն:

Վերջերս Հայաստանը բարձրացրեց Իսրայելում դեսպանատուն բացման հարցը:

Քաղաքական հարցերի փորձագետ Գառնիկ Իսագուլյանն այս մասին ասել է. «Իսրայելում դեսպանություն բացելուց առաջ Հայաստանը պետք է հաշվի առնի իր հարաբերությունները Իրանի հետ և պետք է շատ զգույշ լինի Թել Ավիվի հետ հարաբերությունների զարգացման հարցում»: 

Նա ասել է. «Հայաստանի համար Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները չեն կարող փոխարինել հարաբերությունները Իրանի հետ, և Եերևանի պաշտոնյաները պետք է աշխատեն ընդլայնել Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ երբ բոլոր սահմանները փակ էին, Հայաստանի  միակ բաց սահմանն Իրանի հետ էր»:

Հաշվի առնելով, որ իր երկու հարևանների հետ լարված հարաբերությունների պատճառով Հայաստանի գտնվումէ կիսամեկուսացած վիճակում և բաց սահմաններ ունի միայն Վրաստանի ու Իրանի հետ, Թեհրանի փոխարեն  Իսրայելի հետ Երևանի հարաբերությունների ընդլայնումը մեծ ռիսկ է, որը կարող է վնասել Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդին: