ԻՀՊԿ նավատորմի հրամանատարը կարևորել է տարածաշրջանից ամերիկացի զորայինների դուրս գալը
Ամերիկացիներն անապահովություն են տարածել ամենուր որտեղ հայտնվել են:
Ծովակալ Ալիռեզա Թանգսիրին շեշտել է, որ ամերիկացիները տարածաշրջանից դուրս գալուց բացի այլ ճանապարհ չունեն, հավելելով. «Արևմտյան Ասիայից ամերիկացիների դուրս գալուց անմիջապես հետո, տարածաշրջանում անվտանգություն կհաստատվի »:
Մի քանի ամիս առաջ, Թրամփն ասել էր, որ Պարսից ծոցն առաջվա պես կարևոր չէ ԱՄՆ-ի համար: Թրամփի այս հայտարարությունը սկզբում հարցեր առաջացրեց, սակայն նրա մյուս հայտարարություններից հետո, հատկապես պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածաշրջան կատարած այցից հետո պարզվեց, որ Պարսից ծոցում իր ռազմական ներկայությամբ, ԱՄՆ-ը նոր նպատակներ է հետապնդում:
Անցած տարվա հուկլիսին, NBC գործակալությանը տված հարցազրույցում, Թրամփը հայտարարեց, որ գումարի դիմաց Սաուդյան Արաբիային պաշտպանելը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության պատճառներից է և հակառակ անցյալի. Վաշինգտոնն այսօր ֆինանսական շահ ունի այդ հարցում: Նա հավելեց, որ Սաուդյան Արաբիան չորս միլիարդ դոլար արժողությամբ զենք է գնել ԱՄՆ-ից:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության նպատակների մասին, թունիսցի վերլուծաբան Լոթֆի Ալ-Օբեյդին ասել է.«Իրանաֆոբիա տարածելով ԱՄՆ-ը մեծ շ նպատաներ ունի: Իրանին որպես սպառնալիք ներկայացնելով, ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարների զենք է վաճառել Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին: Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածություն առաջացնելով, ԱՄՆ-ը ձգտում է սպառազինական պայմանագրեր կնքել և բարելավել Իսրայելի ռեժիմի հետ արաբական երկրների հարաբերությունները և այդպիսով իրագործել «դարի գործարք նախագիծը»:
Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում նավագնացության անվտանգության ապահովման պատրվակով, ԱՄՆ-ը մի քանի կոալիցիոն դաշինքներ է ձևավորել և ռազմանավեր ու զորուժ տեղակայելով, խախտել է միջազգային օրենքներն ու ծովերի մասին երկրների իրավունքները: Իրանը միջազգային շրջանակներին բազմիցս զգուշացրել է ԱՄՆ-ի ապակայունացնող ու անօրինական քայլերի կապակցությամբ:
Վերջերս Բումուսա, Մեծ Թոնբ և Ղեշմ կղզիներ այցելության ժամանակ, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին ասել է.«Վճռակամությամբ պաշտպանելու ենք երկրի ազգային անվտանգությունը, ջրային սահմաններն ու նավագնացության անվտանգությունը և պատասխանելու ենք բոլոր սադրանքներին»:
Ակնհայտ է, որ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմանավերի տեղաշարժերի նպատակը նոր սադրանքն է, որից տուժելու է հենց Վաշինգտոնը:
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Թանգսիրն ևս նշել է, որ Պարսից ծոցի անվտանգության ապահովման համար, անըրաժեշտ է, որ ամերիկյան ուժերը դուրս գան Արևմտյան Ասիայի տարածաշրջանից: