Մամուլի տեսություն 3-05-2020
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ եթե զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգվի, Թեհրանը դուրս կգա ՀԳՀԾ-ից:
«Աֆթաբե Յազդ» օրաթերթ
Եթե հոկտեմբերին պատժամիջոցները չչեղարկվեն, մենք դուրս կգանք ՀԳՀԾ-ից
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է այս հանձնաժողովի նիստում քնարկվել է Միացյալ Նահանգների ՀԳՀԾ վերադառնալու հարցը:
Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Հոջաթոլլամ Մոջիթաբա Զուալնուրին ասել է, որ Իրանը շատ տարբերակներ ունի ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու կամ ձգանի մեխանիզմի գործադրման դեպքում: Նա հավելել է.«Եթե Միացյալ Նահանգները և Եվրոպան պահպանեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները, Իրանն անպայման կկատարի իր պարտավորությունները: Իրանն ունի տարբերակներ, որոնք Թեհրանին թույլ կտան դուրս գալ ՀԳՀԾ-ից»:
Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ Իրանի տարբերակներից մեկը NPT-ից դուրս գալն է: Նա հայտարարել է, որ Իրանը երբեք չի ձգտել դուսր գալ NPT-ից:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Հյուսիսային Կորեայի առաջնորդը մասնակցել է պաշտոնական արարողության
Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Կիմ Չեն Ընը մասնակցել է մի պաշտոնական արարողության:
Անցած երեք շաբաթվա ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանրային վայրերում չէր հայտնվել և այդ պատճառով, նրա առողջպական վիճակի մասին հակասական լուրեր էին շրջանառվում:
Որոշ աղբյուրներ նույնիսկ հաղորդել էին Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահվան մասին:
«Յունհապ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընը մասնակցել է Փխենյանի հյուսիսում գտնվող քիմիական պարարտանյութի գործարանի բացման արարողությանը:
«Քեյհան» օրաթերթ
Եմենի սննդի պահեստի ռմբակոծությունը Ռամադան ամսվա ընթացքում
Եմենի անմեղ ժողովուրդը, որ վերջին հինգ տարվա ընթացքում ենթարկվել է ամենախիստ շրջափակման և ռմբակոծությունների, ապահով չէ անգամ մուսուլմանների ծոմապահության Ռամադան ամսվա ընթացքում: Այս սուրբ ամսվա ընթացքում Եմենի նման աղքատ երկրների համար շատ դժվար է սնունդ մատակարարելը: Պաշարված Եմենը հազվադեպ է կարողանում սնունդ ներկրել արտասահմանից: Սաուդյան կոալիցիայի կործանիչները ոչնչացնում են Սմեն ներկրվող սննդի բեռնվածքները:
«Ջավան» օրաթերթ
Իրանի կոշտ արձագանքը զենքի էմբարգոյի երկարաձգմանը
Կառավարության խոսնակ Ալի Ռաբին ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՀԳՀԾ-ի անդամները քաջ գիտակցում են, որ Իրանի սպառազինության էմբարգոյի երկարաձգումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն ՀԳՀԾ-ի, այլև տարածաշրջանի անվտանգության և կայունության համար: Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ը փորձի շարունակել ճնշումները, դա կարող է ծանր հետևանքներ թողնել տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա:
Իրանի կառավարության խոսնակն ասել է. «Միջազգային ասպարեզում ԱՄՆ գործողությունների առաջին ազդեցությունն այն է, որ ամեն ինչը կտապալվի, քանի որ միջազգային պայմանագրերը կկորցնեն վավերականությունը: Կարծում ենք, որ մենք այս հստակ ուղերձը տվեցինք Միացյալ Նահանգներին և մյուսներին, որ Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգումը հակասում է նախորդ պայմանավորվածություններին և Իրանի կոշտ կարձագանքի զենքի էմբարգոյի երկարաձգմանը: Մենք վստահ ենք, որ Միացյալ Նահանգները չի հասնի այս նպատակին»:
ԱՄՆ-ն հավանություն է տվել կորոնավիրուսի բուժման համար «Remdesivir» դեղամիջոցին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտնել է, որ Դեղերի և պարենի որակի հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել «Remdesivir» դեղամիջոցի կիրառմանը՝ կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար:
«Ուրախ եմ հայտնել, որ «Gilead Sciences» ընկերությունը թույլտվություն է ստացել վարչությունից…Դա կարևոր միջոց է կորոնավիրուսի վարակով հոսպիտալացվածներին բուժելու համար», - Թրամփի հայտարարությունը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Remdesivir»-ը մշակվել է ԱՄՆ-ում «Gilead Sciences» կենսադեղագործական ընկերության կողմից:
Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր․ Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը մամուլի ազատության համաշխարհայի օրվա կապակցությամբ Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ բոլոր մամուլի ներկայացուցիչներին և նրանց հսկայական լսարանին: Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է քաղաքացիական համերաշխություն, որի ձևավորման կարևորագույն գրավականն է վստահելի ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը: Ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակությունների կենսունակության և ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է: Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ:
Մայիսի 4-ից գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են. Փոխնախարար
Մայիսի 4-ից ուժի մեջ է մտնելու սահմանափակումների փոփոխությունների փաթեթ, որով գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնում են որոշ սահմանափակումներ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ։ Ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասաց, որ իրականացված աշխատանքների արդյունքում որոշում է կայացվելու, որ հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, քաղաքացիները ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք կունենան, կպահպանվի հանրային տրանսպորտի արգելքը, հաղորդում է Panorama.am-ը։
«Այս արգելքը մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ համավարակի տարածման հետ կապված»,- ասաց փոխնախարարը։
Վ.Սիմոնյանի խոսքով, սահմանափակումները վերաբերում են մանրածախ ու մեծածած առևտրին, գրեթե չեն լինելու սահմանափակումներ մեծածախ ու մանրածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում. մոլերն ու հանրախանութները փակ են լինելու, իրենց տարածքում գործող սննդի, պարենային ապրանքների խանութները, դեղատները, գյուղատնտեսական արտադրատեսակների մասով շուկաները կգործեն։