Մեկնաբանություն. Մենուչինը զգուշացրել է ԱՄՆ-ի տնտեսության փլուզման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120513-Մեկնաբանություն._Մենուչինը_զգուշացրել_է_ԱՄՆ_ի_տնտեսության_փլուզման_կապակցությամբ
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակն ազդել է այդ երկրի հասարակության բոլոր ասպեկտների, հատկապես տնտեսության վրա: Տնտեսական հարթությունում Միացյալ Նահանգները կանգնած է իր պատմության ամենամեծ ճգնաժամի ու անկման եզրին: Այդ երկրում գործազրկության, աշխատանքային կենտրոնների փակման, ընկերությունների ու գործարանների գործունեության նվազման ոլորտներում աննախադեպ ցուցանիշներ են արձանագրվել: Կարելի է ասել, որ այդ երկրի պատմության մեջ տնտեսական կորուստներն ու վնասներն աննախադեպ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2020 14:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Մենուչինը զգուշացրել է ԱՄՆ-ի տնտեսության փլուզման կապակցությամբ

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակն ազդել է այդ երկրի հասարակության բոլոր ասպեկտների, հատկապես տնտեսության վրա: Տնտեսական հարթությունում Միացյալ Նահանգները կանգնած է իր պատմության ամենամեծ ճգնաժամի ու անկման եզրին: Այդ երկրում գործազրկության, աշխատանքային կենտրոնների փակման, ընկերությունների ու գործարանների գործունեության նվազման ոլորտներում աննախադեպ ցուցանիշներ են արձանագրվել: Կարելի է ասել, որ այդ երկրի պատմության մեջ տնտեսական կորուստներն ու վնասներն աննախադեպ են:

Եվ այս ամենի հետևանքով, ԱՄՆ-ի  Գանձապետական դեպարտամենտի ղեկավար Սթիվ Մենուչինն ահազանգել է երկրի տնտեսության փլուզման մասին: Նա չորեքշաբթի օրն զգուշացրել է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով այդ երկրի տնտեսության դեմ ուղղված վտանգի կապակցությամբ: Մենուչինն ասել է.-«Եթե ​​Վաշինգտոնը կորոնավիրուսի համավարակի պատճառով  երկար սպասի տնտեսական գործունեության վերաբացմանը, ապա տնտեսությունը հայտնվելու է փլուզման վտանգի առջև»:

ԱՄՆ-ի Գանձապետական դեպարտամենտի ղեկավարը կանխատեսել է, որ առաջիկա երեք ամիսներին այդ երկրում տնտեսական ծանր պայմաններ են տիրելու: Այնուամենայնիվ նա պնդել է, որ եթե ԱՄՆ-ում վերանան բիզնեսի սահմանափակումները և մարդիկ վերադառնան նորմալ կյանքին, երկրում կբարելավեն տնտեսական ցուցանիշները: Մենուչինը համոզված է, որ կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների երկարաձգումը տնտեսությունը կկանգնեցնի փլուզման վտանգի առջև, ինչը կազդի նաև հանրային առողջության վրա: Թրամփի վարչակազմը պնդում է, որ տնտեսական բաժինը ֆինանսական աջակցության կարիք ունի, ինչի համար համար պանաջվում է ահռելի գումար:

Չնայած Թրամփի կառավարության  դիրքորոշմանը, ԱՄՆ-ի շատ նահանգային իշխանություններ դեմ են բիզնեսի սահմանափակումների վերացմանը և տնտեսական գործունեության վերաբացմանը, ինչը կարող է հանգեցնել կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն և Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբի անդամ  Էնթոնի Ֆաուչին զգուշացրել է, որ համաճարակի դեմ սահմանափակումների վաղաժամ վերացումը կարող է հանգեցնել նոր տառապանքների ու մահերի:

Էնթոնի Ֆաուչին պնդել է, որ թեև համաճարակի դեմ ձեռնարկվող քայլերը արդյունավետ են, սակայն դեռ չի հաջողվել իրավիճակն առնել վերահսկողության տակ․  «Իմ մտահոգությունն այն է, որ եթե մեր նահանգները, քաղաքները փորձեն վերադառնալ բնականոն կյանքի` առանց հետևելու մասնագետների խորհուրդներին, կարող են կանգնել համաճարակի այնպիսի ալիքի առաջ, որը ի վիճակը չենք լինի վերահսկել, ինչը ոչ միայն կհանգեցնի նոր տառապանքների ու զոհերի, որոնցից կարելի էր խուսափել, այլև փաստացի է՛լ ավելի կդանդաղեցնի  տնտեսության վերականգնումը»:

ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակակիրների  և մահացածների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում,  և մասնագետների կանխատեսումների համաձայն, զոհերի  թիվն աճելու է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զարմանք է հայտնել Ֆաուչիի  զգուշացման կապակցությամբ, մինչդեռ քննադատները համոզված են, որ սահմանափակումները մեղմելու և տնտեսական գործունեությունը վերսկսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրական նպատակը 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական  ընտրությունների քարոզարշավն է:

Ներկայումս, երբ ԱՄՆ-ում տիրում է աննախադեպ ճգնաժամ և տնտեսությունն անկում է ապրում, այդ երկիրը  բախվել է այնպիսի երևույթների, որոնց առերեսվել էր միայն 1929 թ տնտեսական ճգնաժամի ժամանակ:

Այդ երևույթներից են քաղցածության ճգնաժամը և անվճար սնունդ ստանալու համար մի քանի կիլոմետրանոց  հերթերի ձևավորումը, աղքատության և անօթևանության  աճը, աղքատ և միջին խավի պարտքերի կուտակումը և դրանց վճարման անկարողությունը, որի արդյունքում մարդիկ կորցրել են իրենց տներն ու  բնակելի տարածքները, աճել են սոցիալական բողոքները և նույնիսկ զինված բողոքները, որոնք հանգեցրել են երկրում սոցիալական անապահովության: