Իրանի և Վենեսուելայի ծովային առևտուրը. Ռոհանին նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին
Անդրադառնալով Կարիբյան ծովում ամերիկացիների տեղաշարժերին, ԻԻՀ նախագահն ասել է. «Եթե Կարիբյան ծովում կամ աշխարհի ցանկացած վայրում ԱՄՆ-ը խոչընդոտներ հարուցի Իրանի նավթատար նավեր ճանապարհին, փոխադարձաբար խնդիրներ կհարուցվեն ամերիկացիների համար:
Շաբաթ օրը, Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին ասել է. «Իսլամական հանրապետությունն իրավունք ունի պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը: Թեհրանը հույս ունի, որ ամերիկացիները սխալ քայլ չեն անի»:
Ամերիկացիները տարբեր կերպ հակադարձել են Իրան-Վենեսուելա ծովային առևտրին: ԱՄՆ-ի գործող կառավարությունը ՀԳՀԾ-ից դուրս գալով, խստացրել է հակաիրանական պատժամիջոցները և այսօր ազատ ջրային տարածքներում չի հանդուրժում իրանական նավթատար նավերի ազատ տեղաշարժը:
Իրանական նավթատար նավերի տեղափոխումը Վենեսուելա վկայում է ծովային առևտրի կարևորության մասին: Համաշխարհային առևտրի ավելի քան 90 տոկոսն այժմ ծովային տրանսպորտով է իրականացվում, և նման պայմաններում միջազգային ջրերին հասանելիությունը չի սահմանափակվում հատուկ երկրով, և բոլոր երկրները կարող են օգտվել այդ ծովային իրավունքից:
Ծովային առևտրի մեծ մասը կազմում է նավթի և գազի պաշարների առևտուրը և ծովային անվտանգությունը կարևորվում է երկրների համար, քանի որ հատկապես այսօր անհերքելի է նրա դերը աշխարհի մարդկանց տնտեսության և կյանքում:
Պարսից ծոցի և Օմանի ծովի միջոցով ազատ ջրերին հասանելիություն ունենալու պատճառով, Իրանը ծովագնացության ոլորտում ակտիվ երկրներից է :
Իրանը կարևորում է ծովային առևտուրը և ազատ ջրերի անվտանգության ապահովումը: Հետևաբար ռազմավարական նշանակություն ունեցող ջրատարածքներում Իրանի բանակի ռազմածովային ուժերի ներկայությունը վկայում է, որ Իրանը պատասխանատվություն է զգում ծովային անվտանգության ապահովման հարցում հավաքական համագործակցություն ծավալելու կապակցությամբ:
Նման պայմաններում, դեպի Վենեսուելա իրանական տանկերների նավարկությունն իրականացվում է միջազգային օրենքներին համապատասխան է և Իրանի կտրականապես հակադարձելու է ԱՄՆ-ի կառավարության կողմից այս կապակցությամբ արված ցանկացած անօրինական քայլի:
Իրան Պրես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Վենեսուելայի միջև ծովային առևտրին, պաշտպանական հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական գեներալ Հոսեյն Դեհղանն ասել է. «Իրանի դիրքորոշումը հստակ է, Ինչ քայլի էլ որ դիմեն ամերիկացիները, հաստատ Իրանի քայլերն ավելի ուժգին են լինելու»:
Պատմության ընթացքում Իրանը երբեք հակամարտության սկսողը չի եղել և միայն ինքնապաշտպանվել է: ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունը և Իրանի խիստ պատասխանը վկայեցին այն մասին, որ Թեհրան իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ազգային ինքնիշխանությունը, տարածքային անկախությունը և ազգային շահերը:
Այսօր աշխարհում տարածվել է կորոնավիրուսի պանդեմիան և բոլոր, հատկապես բժշկական ու տնտեսական ոլորտներում համագործակցությունը կարևոր է: Իսկ Իրան-Վենեսուելա ծովային առևտուրը տեղի է ունենում այդ համագործակցությունների շրջանակում: