Մեկնաբանություն - Թրամփի գոլֆ է խաղում 100000 ամերիկյան դիակների վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121018-Մեկնաբանություն_Թրամփի_գոլֆ_է_խաղում_100000_ամերիկյան_դիակների_վրա
Չնայած նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, երկրում շարունակվում է կորոնավիրուսի ճգնաժամը, որի հետևանքով զոհերի թիվը կտրուկ բարձրանալովհասել է ավելի քան 100 հազարի: Նման իրավիճակում Թրամփը զվարճանում է գոլֆի խաղալով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2020 14:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Թրամփի գոլֆ  է խաղում 100000 ամերիկյան դիակների վրա

Չնայած նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, երկրում շարունակվում է կորոնավիրուսի ճգնաժամը, որի հետևանքով զոհերի թիվը կտրուկ բարձրանալովհասել է ավելի քան 100 հազարի: Նման իրավիճակում Թրամփը զվարճանում է գոլֆի խաղալով:

Իրավիճակը Միացյալ Նահանգներում ճգնաժամային է: Կորոնավիրուսի տարածման ֆոնին շարունակվում է քննադատությունը  կառավարության, հատկապես Նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների և անպատասխանատվության դեմ: Այնուամենայնիվ կարանտինը չեղարկելով և բացելով երկրի տնտեսությունը Միացյալ Նահանգների նախագահը փորձում է վերահսկել իրավիճակը և այն նորմալ դարձնել:

Մահացության բարձր մակարդակը ծերանոցներում, պատերազմի վետերանների, ռասայական փոքրամասնությունների շրջանում, ինչպես նաև  կորոնավիրուսով վարակվածներ մոտ հիմնական հիվանդությունների հայտնաբերումը մեծացրել են մահացության դեպքերը: Դա վկայում է, որ երկրի սոցիալական աջակցության համակարգը և առողջապահության ոլորտն ունեն բազմաթիվ թույլ կողմեր:

Ամերիկյան հիվանդանոցների ասոցիացիան մարտի 8-ին  հրապարակած զեկույցում նշել է, որ 96 միլիոն ամերիկացիներ, ամենայն հավանականությամբ, կվարակվեն կորոնավիրուսով, իսկ  480 հազարը կմահանա:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ընդգծելով կորոնավիրուսի թեստերի անցկացման, վարակված հիվանդներին  հայտնաբերելու և մեկուսացնելու կարևորությունն ասել է, որ նախագահ Թրամփը շատ վատ աշխատեց այս ուղղությամբ: «Նախագահը ոչ միայն չգիտեր ճշմարտությունը, այլև չցանկացավ ընդունել այն, ինչ կատարվում էր երկրի ներսում»,- ասել է նա:

ԱՄՆ-ի տնտեսությունը նույնպես ծանր վնասներ է կրել կորոնավիրուսից: Վերջին ամիսներին շատ ամերիկացիներ կորցրել են իրենց աշխատանքը: Շատերը սնանկացել են ՝ իրենց պարտքերը վճարելու անկարողության պատճառով: Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ի տնտեսական աճի դանդաղումը աննախադեպ է եղել մեծ դեֆիցիտի ժամանակներից ի վեր: ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների համաձայն կորոնավիրուսի բռնկումից հետո, ավելի քան 36 միլիոն ամերիկացիներ կորցրել են իրենց աշխատանքը և փակվել են հազարավոր ընկերություններ, գործարաններ և աշխատավայրեր:

ԱՄՆ-ում գործազրկությունը կանխատեսվում է հասնել առնվազն 16 տոկոսի, ինչը բարձրագույն ցուցանիշն է Երկրորդ աշխարհամարտից հետո:

Մինչդեռ վերջին շաբաթներին ԱՄՆ-ի նախագահը փորձում է  տնտեսությունը վերաբացելով, հաղթահարել  կորոնավիրուսի ճգնաժամը: Նա հայտարարել է, որ  նույիսկ կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման դեպքում Միացյալ Նահանգներում աշխատանքները չեն փակվելու: Այս օրերին Դոնալդ Թրամփն ավելի շատ անհանգստացած է առաջիկա նախագահական ընտրություններում սեփական կորուստով, քան երկրի քաղաքացիների կյանքի համար:

ԱՄՆ-ի քաղաքացիների տնտեսական և սոցիալական պայմանները կարևոր նշանակություն կունենան առաջիկա ընտրություններում: