Մեկնաբանություն. Իրանում նշվող փահլևանական մշակույթի և Զուրխանեի մարզաձևի օրվա առիթով
Իրանի հարուստ պատմությունն ու քաղաքակրթությունը սերնդե սերունդ արժեքավոր ու հարուստ գանձեր են փոխանցել իրանցիներին:
Հունիսի 9-ին, Իրանում Փահլևանական մշակույթի և «Զուրխանեի» մարզաձևի օր է հռչակվել: Հին անցյալ ունեցող այս մարզաձևը խորհրդանշում է ֆիզիակական ու հոգեբանական ուժի և վեհանձնության ու մեծահոգության միաձուլումը:
Մեծ թվով պատմաբաններ ու մտավորականներ, այդ թվում նաև Հերոդոտոսը, գրի են առել Իրանի հարուստ մշակույթն ու քաղաքակրթությունը: Հերոդոտոսը գրել է. «Իրանցիներիը հզոր ցեղ են: Նրանք իրենք զավակներին հինգ տարեկանից սովորեցնում են ձիավարություն, հրաձգություն և ճշմարտախոսություն: Հետևաբար, կարելի է հասկանալ, որ սպորտը, բարոյականությունն ու ազնվությունն իրենց արմատներն ունեն իրանցիների աշխարհայացքում, մշակույթում և ապրելակերպում:
Իսլամն Իրան մուտք գործելուց հետո, փահլևանական մշակույթը ստացավ կրոնական երանգ և ազդեցություն կրելով աշխարհի շիաների առաջին առաջնորդ իմամ Ալիի վեհանձնությունից և իրանական ու իսլամական մշակույթից, շարունակեց իր ուղին և այսօր աշխարհում ներկայանում է որպես իրանական ժառանգություն:
Զուռխանեն այն վայրն է , որտեղ մարզվում են տղամարդիկ: Այն ունի գմբեթաձև տանիք , իսկ հատակն ավելի խորն ու ցածրադիր է, քան փողոցի մակերեսը: Մուտքի դուռը փոքր է: Դահլիճ մտնելու համար պետք է խոնարհվել: Զուռխանեն համարվում է բարի ու առաքինի, վեհանձն ու հերոս մարդկանց հավաքատեղին:
Մարզիկներին դրական լիցքեր փոխանցելու համատ, համապատասխան երգերն ու պոեզիան երգում է մորշեդ՝ առաջնորդող մարզիկը: Փահլևանների մարզումների ժամանակ, թմբուկի ռիթմին համահունչ, մորշեդը երգում է Ֆիրդոսու Շահնամի ռազմական բանաստեղծություններից:
Զուռխանեի ավանդույթներից մեկն էլ այն է, որ մարզիկները դրամահավաք են կազմակերպում կարիքավորներին օգնելու համար, կամ իրենց մորշեդին գնահատելու համար նվիրատվություններ են կատարում ինչը վկայում է այս մարզաձևի կողմից տարածվող բարեկամության ու համերաշխության մասին:
Իրանցի մեծանուն բանաստեղծ Ռուդաքին մարդկային վեհանձնության մասին այսպես է ասում.
Թե տիրում ես քո հոգուն, մարդ ես
Թե չես կշտամբում ուրիշին, մարդ ես
Թե մարդ ես, չես հարվածի դու ընկածին
Թե բռնես ձեռքն ընկածի, մարդ ես: