Մեկնաբանություն - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցնա զդված է ԱՄՆ-ի քաղաքականությունից
Եմենի անօդաչու թռչող սարքերի և Արամքոյի նավթային օբյեկտների վրա իրականացված հրթիռային հարձակումից հետո, Ռիադը և Վաշինգտոնը պնդում էին, որ գործողության ժամանակ կիրառված ծ զենքն արտադրվել է Իրանում և Թեհրանի կողմից տրամադրվել Եմենի դիմադրությանը: Այդ հարցը այնուհետև ներառվել ՄԱԿ-ի օրակարգում:
Անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պնդում է, որ 2019 թվականին Սաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի և Արամքո նավթային օբյեկտների վրա իրականացրած հարձակման ժամանակ օգտագործված հրթիռներն ու ԱԹՍ-ը արտադրվել են Իրանում:
Գլխավոր քարտուղարը յուրաքանչյուր վեց ամիսը պետք է Անվտանգության խորհրդին ներկայացնի 2231 բանաձևի և Իրանի զենքի էմբարգոյի վերաբերյալ զեկույց: Իր նախորդ զեկույցում նա հայտարարել էր, որ կազմակերպությունը չի կարողացել ինքնուրույն ստուգել Արամքոյի վրա հարձակման մեջ օգտագործված սարքավորումների ծագումը: Իսկ հիմա, Գուտերեշը պնդում է, որ Իրանը խախտել է պատժամիջոցները, զենք տրամադրել Եմենի դիմադրությանը և անկայունություն առաջացրել տարածաշրջանում: Նա փորձում է ապահովել այն քաղաքական և հոգեբանական վիճակը, որն Անվտանգության խորհրդի անդամներին կարող է ստիպել միանալ Միացյալ Նահանգների պահանջներին:Հատկանշական է, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ: Վաշինգտոնն այս կապակցությամբ բանաձև է ներկայացրել Անվտանգության խորհրդի անդամներին: Թեհրանը հայտարարել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանը և Չինաստանը վետո կդնեն բանաձևի նախագծի վրա: Մոսկվան և Պեկինը կտրականապես դեմ են արտահայտվել Թրամփի վարչակազմի առաջարկին:
Իրանի ԱԳ նախարարությունը հունիսի 12-ին ՄԱԿ-ի քարտուղարությանը կոչ է արել չշարժվել ՄԱՆ-ի ծրագրած սցանարով, որի նպատակն է կանխել Իրանի զենքի էբարգոյի չեղարկումը: Հայտարարության մեջ ասված է. «Իրավական հիմքեր չունեցող նման զեկույցները ոչ միայն չեն նպաստելու տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության ապահովմանը և ԱԽ բանաձևերի գործադրմանը, այլ վտանգելու են ՄԱԿ-ի հեղինակությունը ու կառույցի նկատմամբ առկա վստահությունը»:
Թեհրանը բարձրացրել է Եմենի պատերազմի վերաբերյալ ՄԱԿ-ի երկակի ստանդարտների հարցը և անդրադառնալով կազմակերպության անտարբերությունը արևմտյան զենքի, հատկապես ամերիկյան զենքի վաճառքի նկատմամբ, Եմենի ժողովրդին սպանելու համար և ընդգծել. «Ինչու՞ ՄԱԿ-ը ուշադրություն չի դարձնում այս խնդրին, սակայն Վաշինգտոնի և Ռիադ հակաիրանական պնդումները ստուգելով նպատակով, քննչական խմբեր է ուղարկել Սաուդյան Արաբիա ՝ Եմենի դիմադրության կողմից Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա կարատված հարձակման ընթացքում օգտագործած զենքի մնացորդները հետաքննելու համար»:
Անսարլահլահը բազմիցս հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի վրա հարձակման մեջ օգտագործված ԱԹՍ-երն ու հրթիռները կառուցվում են Եմենում:
Չնայած Գուտերեշի վերջին զեկույցին, ինչպես նաև Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերին, Ռուսաստանի և Չինաստանի և Անվտանգության խորհրդի այլ ոչ մշտական անդամների ընդդիմության պատճառով, ամերիկյան նախագծիը դժվար թե ընդունվի: