Մեկնաբանություն. Լիբանանի քաոսը Արևմուտքի դավադրությունն է
Բեյրութի պայթյունը զանգվածայաին բողոքներ առաջացրեց այդ երկրում: Չնայած բանակի նախազգուշացումներին, լիբանանցի ցուցարարները հարձակվել են տարբեր նախարարությունների շենքերի վրա ՝ ոչնչացնելով նրանց և փորձելով գրավել շենքերը:
Բեյրութի պայթյունն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ամենամեծ պայթյունն է, և որոշ մարդիկ նույնիսկ կարծում նեն,թմ եդա եղել է միջուկային պայթյուն:
Լիբանանի կառավարությունը հրաման է տվել հետաքննություն անցկացնել պայթյունի մեղավորներին հայտնաբերելու նպատակով:
Պայթյունը հանգեցրել է հակակառավարական բողոքի նոր փուլի մեկնարկին, որոնք ուղեկցվել են ռնություններով և անկարգություններով:
Անկասկած Լիբանանի անկարգությունների նպատակն է տապալել Հասան Դիաբի կառավարությունը: Դիաբի կաբինետի ձևավորման առաջին իսկ օրվանից և նախքան վերջին ցույցերը, ընդիմադիրները երեք փուլով ցույցեր են անցկացրել կառավարության դեմ:
Առաջին փուլը սկսվեց հունվարի լույս 21-ի գիշերը, երբ Հասան Դիաբը վստահության քվե ստացավ խորհրդարանում որպես վարչապետ: Լիբանանում անցկացվող հակակառավարական ցույցերի երկրորդ փուլը տեղի է ունեցել 2020-ի մարտ և մայիս ամիսներին, իսկ երրորդը՝ հունիսին: Այնուամենայնիվ, նախորդ ցույցերը չեն հանգեցրել Դիաբի կառավարության անկմանը: Ընդդիմության խմբերն այժմ կոչ են արել վարչապետին պաշտոնաթող լինել և փորձում են տապալել կառավարության կապինետը: Առաջին հերթին նրանք փորձում են ապակայունացնել Լիբանանը` բողոքի ակցիաները վերածելով բռնության, ցույցեր անցկացնելով կառավարության կարևոր շենքերի առջև, ինչպես նաև հարձակվել նախարարությունների վրա և վերահսկել շենքերը: Այս իրավիճակը պատճառ է դառնում, որ բանակը դիմակայի ապստամբներին, և արդյունքում լարվածությունն ուժեղանում է ու մարդկային զոհեր պատճառում:
Անհանգստությունների և բռնությունների սրման պատճառով, Հասան Դիաբն առաջարկել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Երկրորդը ՝ նախարարների ճնշումն է կաբինետից հրաժարվելու համար: Մինչ այժմ հրաժարական են տվել արտաքին գործերի, կապի և շրջակա միջավայրի երեք նախարարները: Միևնույն ժամանակ մի շարք պատգամավորներ հրաժարական տվեցին: Այնուամենայնիվ այս մեթոդը չազդեց Դիաբի կառավարության վրա ճնշում գործադրելու համար, քանի որ որոշ նախարարներ պաշտոնապես հայտարարեցին, որ պատրաստ չեն հրաժարական տալ ճնշման և շանտաժի տակ: Լիբանանի աշխատանքի նախարար Լամիա Յամինը և արդյունաբերության նախարար Էմադ Հաբալլահը հայտարարել են, որ կառավարությունը գործելու է պատասխանատվությամբ:
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները և մարտի 14-ի շարժման ղեկավար Սաադ ալ-Հարիրին, շահագործելով Բեյրութի պայթյունը, փորձում են տապալել Հասան Դիաբի կառավարությունը և հատկապես մեղադրելով Լիբանանի Հեզբոլլահին Բեյրութի պայթյունի մեջ, ենթահող պատրաստել Լիբանանում «նոր արևմտամետ կառավարություն» ձևավորելու համար:
Թվում է Սաադ ալ-Հարիրիի եղբայրը Մահեր ալ-Հարիրին կլինի ընդդիմության նոր թեկնածուն կառավարույան կաբինետը ձևավորելու համար: Մինչ այժմ Դիաբի կառավարությունը տապալելու ընդդիմության մեթոդներն ու գործողությունները ապաարդյուն են անցել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio