Ամերիկյան դատարանը պահանջել է հարցաքննել Սաուդյան Արաբիայի 4 պաշտոնյաների
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125359-Ամերիկյան_դատարանը_պահանջել_է_հարցաքննել_Սաուդյան_Արաբիայի_4_պաշտոնյաների
2001 թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ԱՄՆ-ն իրեն հռչակեց ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր և ներխուժեց Աֆղանստան և Իրաք: Սակայն Վածինգտոնն այս կապակցությամբ հակասական քաղաքկանութոյւն է վարում: Մինչ Թրամփի վարչակազմը փորձում է կոծկել սաուդյան ռեժիմի դերը այս հարցում, ԱՄՆ դատական ​​համակարգը փորձում է պարզել սաուդցի բարձրաստիճան պաշտոնյաների դերը ահաբեկչության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2020 12:57 Asia/Tehran
  • Ամերիկյան դատարանը պահանջել է հարցաքննել Սաուդյան Արաբիայի 4 պաշտոնյաների

2001 թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ԱՄՆ-ն իրեն հռչակեց ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր և ներխուժեց Աֆղանստան և Իրաք: Սակայն Վածինգտոնն այս կապակցությամբ հակասական քաղաքկանութոյւն է վարում: Մինչ Թրամփի վարչակազմը փորձում է կոծկել սաուդյան ռեժիմի դերը այս հարցում, ԱՄՆ դատական ​​համակարգը փորձում է պարզել սաուդցի բարձրաստիճան պաշտոնյաների դերը ահաբեկչության մեջ:

Նյու Յորքի դաշնային դատավորը կարգադրել է հարցաքննել սաուդցի չորս պաշտոնյաների, որոնք, հնարավոր է, տեղյակ են եղել սեպտեմբերի 11-ի  հարձակման մասին: Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների թվում է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Բանդար բին Սուլթանը: Միևնույն ժամանակ, ՀԴԲ-ի ավագ պաշտոնյաներից Բիլ Սանբորնը, դատարանում վերջերս արված հայտարարության մեջ նշել էր, որ սաուդցի դիվանագետ Մասադ Ահմեդ ալ-Ջարրայը «երրորդ մարդն» է, ով աջակցել է ահաբեկիչներին:  

«Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ կառավարությունը լռել է սաուդցիների դերի մասին», - ասել է ահաբեկչության զոհերի ընտանիքների խոսնակ  Բրեթ Իգլսոնը:

Որպես սեպտեմբերի 11-ի հարձակումների գլխավոր մեղավոր, Սաուդյան Արաբիան անցած տարիների ընթացքում `քաղաքական և լրատվամիջոցների լայնածավալ ջանքերի միջոցով և հսկայական գումարներ ծախսելով, փորձել է հեռու մնալ այս ահաբեկչական միջադեպից:  2016-ի հուլիսին հրապարակված ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը,  հստակ նշում է, որ ահաբեկչությանը մասնակցած 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են եղել: Արդյուքնում, ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց JASTA օրենքը, որը ահաբեկչության  զոհերի ընտանիքներին և հարազատներին թույլէ  տալիս դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարությանը և իշխանություններին՝ ահաբեկիչներին օգնելու համար: Սակայն և՛ Օբամայի  և՛ Թրամփի վարչակազմերն ագելափակել են օրենքի գործադրումը, հայտարարելով, որ այն կցվնասի  Ռիադի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններին:

Պետք է անդրադառնալ նաև սեպտեմբերի 11-ի իրադարձությունների կապակցությամբ մեկ այլ կարևոր կետի՝ դրա պատճառներին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից այդ ահաբեկչությունը որպես Արևմտյան Ասիայում իր ռազմական ներկայությունն արդարացնելու միջոց օգտագործելուն: Սեպտեմբերի 11-ի իրադարձությունները կարելի է համարել նաև արձագանք՝ Արևմտյան Ասիայում հատկապես Պարսից ծոցի առաջին պատերազմից և հետո մի քանի հարյուր հազար ամերիկացի և արևմտյան այլ երկրների զինծառայողների  աննախադեպ ներկայության հետո:

Պետք է նշել նաև, որ այս ահաբեկչությունից հետո, ԱՄՆ-ի կողմից այլ երկրներում հրահրված  պատերազմների թիվն աճել է: Վերջերս Թրամփը հայտարարեց, որ այդ պատերազմներն ԱՄՆ-ի համար 7 տրիլիոն դոլար են արժեցել: Այդ ծախսերը հանգեցրել են բյուջեի  դեֆիցիտի ինչպես նաև ազգային պարտքի կտրուկ աճին, իսկ երկրի ներսում դրա բացասական հետևանքներն արտացոլվել են դաշնային կառավարության կողմից ենթակառուցվածքների վերակառուցման, ինչպես նաև նրա առողջապահական, սոցիալական և կրթական բյուջեների կրճատման մեջ:

Ի վերջո պետք է ասել, որ սեպտեմբերի  11-ի ահաբեկչությունից հետո, ԱՄՆ-ի վարած պատերազմներն, ամբողջ աշխարհում անվտանգության ավելացման փոխարեն, պարզապես ավելացրել են անապահովությունն ու անկայունությունն ու ահաբեկչության տարածումը ամբողջ աշխարհում: