Մարգար Ղարաբեկյան (Դեվ)
Մարգար Ղարաբեկյանը, կեղծանունը` Դեվ, ծնվել է 1901թ. Թեհրանում:Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թեհրանում և Նոր Ջուղայում:
Ղարաբեկյանի գործերը թե՜ նկարչության և թե՜ բանաստեղծության բնագավառում աչքի են ընկնում իրենց նրբագեղությամբ ու քնքշությամբ:
Աշխատել է նաև ջրաներկով:Ղարաբեկյանը հիմնադրում է մի արվեստանոց` «Մանի» անվամբ, որտեղ ուսում են ստացել ժամանակի շատ երիտասարդ արվեստագետներ:Այդ ժամանակի հիմնական թեման բնապատկերներն էին: Մարգար Ղարաբեկյանի դիմանկարները իմպրեսիոնիզմի ոճում են և մոդելների զգացմունքներն արտահայտված են նրանց հայացքներում:Բացի նկարչությունից, Ղարաբեկյանը զբաղվում էր նաև բանաստեղծություններ գրելով: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակվում է 1947թ. «Իմ երգերը» խորագրով: Այնուհետև Երևանում լույս է տեսնում «Այս երկար ուղին» ժողովածուն:Նա Թեհրանի «Նոր էջ» գրական խմբի հիմնադիր անդամներից էր: Մարգար Ղարաբեկյանի ստեղծագործությունները թարգմանվել են պարսկերեն և անգլերեն, իսկ մի մասն էլ դարձել են երգեր: Ժամանակակից երգահանները երաժշտություններ են գրում նրա բանաստեղծությունների բառերի հիման վրա և այդպիսով անմահացնում նրա գործերը: Դրանցից կարելի է նշել Նիկոլ Գալանտերյանի երաժշտությամբ և Դևի բառերով գրված <Դու նորից եկել ես> երգը: Դեվը մեծ ճանաչում ուներ և նրան անվանում էին մշակույթի դեսպան: Մասնակցել է զանազան ցուցահանդեսների: Նրա հռչակը տարածվել է Հայաստանում նույնպես:Կյանքի վերջին տարիները Դեվը ապրել է միայնակ:Մահացել է1976 թ. Թեհրանում: