Ընդդիմությունը չի ընդունում Վրաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127724-Ընդդիմությունը_չի_ընդունում_Վրաստանի_Ազգային_ժողովի_ընտրությունների_նախնական_արդյունքները
Խորհրդարանական ընտրությունների 10-րդ փուլում Վրաստանի իշխող կուսակցության հաղթանակի մասին հայտարարությունից հետո, Թբիլիսիի կառավարության ընդդիմադիրները մերժել են ընդունել ընտրությունների նախնական արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2020 08:25 Asia/Tehran
  • Ընդդիմությունը չի ընդունում  Վրաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները

Խորհրդարանական ընտրությունների 10-րդ փուլում Վրաստանի իշխող կուսակցության հաղթանակի մասին հայտարարությունից հետո, Թբիլիսիի կառավարության ընդդիմադիրները մերժել են ընդունել ընտրությունների նախնական արդյունքները:

Ձայների 50 տոկոսից ավելիի հաշվարկից հետո,  նախնական արդյունքներով, առաջատար  է իշխող  «Վրացական երազանք» կուսակցությունը: Սակայն ընդդիմությունը չի ընդունել արդյունքները և հայտարարել է, որ այսօր կեսօրից սկսելու է բողոքի ցույցերը:

Կասկած չկա, որ Վրաստանի նախկին նախագահ և ընդդիմադիրների առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին, արդյունքներին դեմ է արտահայտվել իր արևմտամետ դիրքորոշման և Վրաստանը արևմտյան կառավարությունների լծի տակ գցելու փորձերի, ինչպես նաև ուժեղ հակառուսական դիրքորոշման պատճառով: Դիրքորոշում, որը վրացի քաղաքական գործիչներին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել:

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Վրաստանի Ազգային ժողովի ընտրությունների տասներորդ փուլը, որին մասնակցում էին 48 քաղաքական կուսակցություն, երկու  կոալիցիա  և 490 անկախ թեկնածու, որոնք պայքարում էին խորհրդարանի 150 աթոռների համար:  Վրաստանն ունի պառլամենտական կառավարման ​​համակարգ: Այդ պատճառով,  Ազգային ժողովում տեղերի մեծամասնություն ունենալը շատ կարևոր է իշխող և ընդդիմադիր կուսակցությունների համար, քանի որ  դա նշանակում է ունենալ  գործադիր իշխանություն և երկրի նախագահի աթոռը: Հակառակ դեպքում, իշխող կուսակցությունը ստիպված կլինի զիջումների գնալ և դաշինք կազմել ընդդիմադիր կուսակցությունների հետ, ինչը ծայրաստիճան դժվար կդարձնի Թբիլիսիի կառավարության աշխատանքը: Փաստորեն, Վրաստանի նոր կառավարությունը կստեղծվի այս ընտրություններում հաղթած քաղաքական կուսակցության կամ հաղթող քաղաքական կուսակցությունների կոալիցիայի ձևավորման արդյունքում:

Ընտրություններից բացի պետք է անդրադառնալ նաև այն փաստին, որ մինչ այժմ որոշ արտաքին միջամտությունների արդյունքում,  Հարավային Կովկասի տարածաշրջանի այս երկրում ներքին լարվածություն է  առաջացել:  Վրաստանում գործող կուսակցություններն ու քաղաքական գործիչները բաժանվում են երկու խմբի՝ արևմտամետ և արևելամետ: Այն փաստը, որ Վրաստանի նախկին նախագահը և վրացական ընդդիմության ներկայիս առաջնորդն իրեն համարում է Արևմուտքի հետևորդ և Ռուսաստանի հակառակորդ, վկայում է այդ մասին: Իր նախագահության ընթացքում Վրաստանին պատերազմ պարտադրելիս, այս վրացի քաղաքական գործիչը իր հարցազրույցներում բազմիցս խոստովանել է, որ  արևմտյան քաղաքական գործիչները, հատկապես Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան դիվանագետներն իրեն խաբել են:

Սաակաշվիլին ասել է. «Ամերիկացի դիվանագետներն ինձ խոստացել էին, որ կաջակցեն Ռուսաստանի հետ ռազմական բախման դեպքում: Սակայն դա տեղի չունեցավ, և ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)-ն հետ քաշվեցին»:

Արտաքին միջամտություններից բացի, Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների հարցը նույնպես շատ կարևոր է, և տասերորդ ընտրության արդյունքը կարող է լուծել երկու երկրների հարաբերությունների հանգույցը:

Սակայն, հաշվի առնելով առկա փաստերը, պետք է ասել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր կուսակցությունների այսօրվա բողոքը չի կարող ազդել ընտրությունների վրա: Սակայն կանխատեսվում է,  Հարավային Կովկասի այս երկրի հասարակության բորբոքված մթնոլորտը կվերադառնա: