Խաղաղության և բարեկամության ավետաբեր Հիսուս Քրիստոսի ծնունդը
Դեկտեմբերի 25-ին, շատ քրիստոնյաներ նշում են Հիսուս Քրիստոսի ծնունդը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի Հրաշափառ ծնունդը նշում է հունվարի 6-ին: ԻԻՀ արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը բոլոր քրիստոյաներին և մարդկությանը շնորհավորել է Քրիստոսի ծննդյան տոնի կապակցությամբ:
Սիրո մարգարե Քրիստոսը հարգված էր աստվածային բոլոր կրոնների, հատկապես իսլամի կողմից: Իր կենդանության օրոք Քրիստոսը խաղաղություն ու բարեկամություն էր սերմանում ողջ մարդկության սրտերում:
Այսօր ևս մարդկությունը պիտի գնա այդ ճանապարհով, որովհետև առավել քան երբևէ զգացվում է միասնության ու համերաշխության կարիքը, որպեսզի բռնակալներին դիմակայելով, իրական խաղաղություն ու արդարություն տիրի աշխարհում:
Խաղաղ համակեցությունը մարդկության այսօրվա անհրաժեշտությունն է, որպեսզի աշխարհի բոլոր ժողովուրդները կարողանան խաղաղության և անվտանգության մեջ ապրել: Այս համատեքստում իսլամի և քրիստոնեության տեսակետները աշխարհի և ապագայի վերաբերյալ մոտ են միմյանց, և նրանց հետևորդները համատեղ ջանքերով կարևոր դեր են խաղում աշխարհում խաղաղություն և բարեկամություն հաստատելու գործում:
Անցած տարի, Քրիստոսի Սուրբ Ծննդյան առիթով հղած ուղերձում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին շնորհավորելով Ս. Ծնունդը, ասել է.«Քրիստոնյաներին հավասար մուսուլմանները ևս հարգում են Հիսուս Քրիստոսին»:
Աստվածային կրոնների մեջ կատարելության չափանիշերից մեկը աստվածային կրոնների հետևորդների միջև գոյություն ունեցող սերն է: Եվ հենց այդ սիրուց դրդված, այսօր աստվածային կրոնների հետևորդները պետք է համերաշխությամբ դեմ կանգնեն պառակտիչների նյութած դավերին:
Աստվածային կրոնների նաև պետք է միասնական ու միաբան դառնան, որպեսզի հնարավոր լինի իրական արդարություն հաստատել աշխարհում:
Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Իրանի վերաբերմունքն օրինակելի է տարածաշրջանում և աշխարհում: Իրանում կրոնական փոքրամասնությունները այդ թվում քրիստոնյաները պատգամավոր ունեն իսլամական խորհրդարանում և ազատորեն իրականացնում են իրենց կրոնական ծեսերը:
Իրանում եկեղեցիները մզկիթների նման ակտիվ աշխատում են: Իսլամական խորհրդարանում քրիստոնյա պատգամավորները մյուս պատգամավորներին հավասար իրավունքներ ունեն: Քրիստոնյաները Իրանում մասնակցում են տարբեր ընտրությունների:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանում քրիստոնյաները մյուս բնակիչների կողքին խաղաղ համակեցություն են ունեցել և շատ լավ հարաբերություններ ունեն մուսուլմանների հետ»:
Մարդկության, տարբեր ցեղերի և դավանանքների միջև խաղաղ համակեցությունը աստվածային կրոնների, հատկապես քրիստոնեության և իսլամի ցանկությունն է, և դա իրագործվելու է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խաղաղասեր ժողովուրդների միասնությամբ ու համերաշխությամբ: