Սինգապուր․ Ենթադրյալ չեզոքություն և Իսրայելին գործնական աջակցություն
Մինչ Սինգապուրի կառավարությունը պնդում է, որ չեզոքություն է պահում պաղեստինյան ճգնաժամի նկատմամբ, ապացույցները ցույց են տալիս, որ այս երկիրը սերտ կապեր ունի սիոնիստական ռեժիմի հետ՝ միաժամանակ ճնշելով պաղեստինցի կողմնակիցների ձայները։
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հարցերով ինդոնեզացի հետազոտող Մուհամմադ Զուլֆաղար Ռահմաթը «Middle East Monitor»-ում հրապարակված հոդվածում քննադատել է Սինգապուրի երկակի քաղաքականությունը՝ այն անվանելով խոսքի ազատության խախտման օրինակ։
Ռահմաթի խոսքով՝ Սինգապուրը պաշտոնապես աջակցում է երկու պետության լուծման տարբերակին, բայց համարվում է իսրայելական զենքի խոշոր գնորդ։ Նա նաև ընդգծում է, որ երկրի հանրային միջավայրը գտնվում է խիստ վերահսկողության տակ, և Պաղեստինին ուղղված ցանկացած ակնհայտ աջակցություն, նույնիսկ արտասահմանյան հետազոտողների կողմից, կարող է հանգեցնել ձերբակալության և հարցաքննության։
Ռահմաթը նաև նկարագրել է իր անձնական փորձը՝ գրելով, որ 2023 թվականին իրեն երկու անգամ ձերբակալել և հարցաքննել են Չանգի օդանավակայանում՝ տարանցման ժամանակ, պարզապես Պաղեստինի մասին իր հոդվածների պատճառով։ Սինգապուրի անվտանգության աշխատակիցները նրան հարցաքննել են Մերձավոր Արևելքում նրա գործունեության, Պաղեստինի հարցի վրա լրատվամիջոցներում կենտրոնացած լինելու և նույնիսկ բջջային հեռախոսի պարունակության վերաբերյալ։ Երկու դեպքում էլ նա ազատ է արձակվել՝ նախազգուշացվելով լռել այդ միջադեպերի մասին։
Այս հետազոտողն այժմ խուսափում է Սինգապուր մեկնելուց, բայց ընդգծում է, որ նման ճնշումների առջև չպետք է լռել։ Նա զգուշացնում է, որ Պաղեստինը տաբուի վերածելը և նրա պաշտպանների ձայները ճնշելը սպառնալիք է ամբողջ աշխարհում խոսքի ազատությանը և չպետք է անպատասխան մնա։