Մեկնաբանություն. Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի դերը Դիմադրության և պայքարի ինստիտուցիոնալացման գործում
2020 թ. Հունվարի 3-ին, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, ով Իրաքի պաշտոնյաների պաշտոնական հրավերով մեկնել էր այդ երկիր, սպանվեց Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ագրեսոր և ահաբեկիչ ուժերի կողմից իրականացված ավիահարվածի արդյունքում: Նրա հետ միասին սպանվեցին նաև Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսը և ութ այլ անձինք:
Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանին մեծ դերակատարություն ունեցավ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և տարածաշրջանում ԱՄՆ-ի ու սիոնիստների անջատողական ծրագրերի տապալման գործում:
Լիբանանի «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը, կիրակի օրը «Ալ-Մայադին» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նահատակ Սուլեյմանիի էությանըը և Դիմադրության շարժման ամրապնդման հարցում նրա երակատարությանը:
Լիբանանի «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղարն ասել է. «Նահատակ Սուլեյմանին առաջինը նախազգուշացրեց Արաբական գարնան պատրվակով Սիրիային սպառնացող վտանգի և երկրի դիմադրությանը սատարելու կապակցությամբ»:
Կարևորելով այդ նախազգուշացումը, Նարոլլահը հավելել է, որ եթե չլինեին Իրաքի դիմադրության խմբերը, 150 հազար ամերիկացի սպաներ և զինվորներ դեռ ներկա կլինեին այս երկրում, և հակառակ պնդումներին և ժողովրդավարամետ քարոզչությանը, ԱՄՆ դեսպանատունը կղեկավարեր Իրաքը: Նա հավելել է, որ եթե չլիներ Իրաքի դիմադրությունը, ԻԼԻՊ-ը կհաղթեր և կներթափանցեր տարածաշրջան:
Նահատակ Սոլեյմանին, լիարժեք տեղյակ լինելով ԱՄՆ-ի կողմից փողի, քաղաքական կարողության և ազդեցության միջոցով իր նպատակներինբ հասնելու ծրագրերի մասին, կարողացավ չեզոքացնել դրանք:
Կիրակի օրը, «Միավորում՝ մարտահրավերներին դիմակայելու նպատակով» թեմայով կայացած Ռուսաստանի Իսլամական համաժողովում, ունեցած ելությում, Իսլամական կրոնների մերձեցման Համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղար Հոջաթոլասլամ Համիդ Շահրիարին նույնպես խոսել է այս մասինԼ
Իսլամական կրոնների մերձեցման Համաշխարհային Ասամբլեայի Գլխավոր քարտուղարն ասել է. «Իսլամի թշնամիները ստեղծեցին ԻԼԻՊ-ը՝ իսլամի և մուսուլմանների նկատմամբ սարսափ առաջացնելու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Իրաքում և Սիրիայում իրենց անօրինական ներկայությունն ամրապնդելու համար, իրականում թալանելով Արևմտյան Ասիայի երկրների, մասնավորապես՝ Իրաքի և Սիրիայի նավթը:
Սեյեդ Հասան Նասրոլլահը նույնպես այս կապակցությամբա սել է. « Փաստերը վկայում են, որ Սիրիան թիրախավորված չի եղել միայն Պաղեստինին և դիմադրությանը սատարելու համար: Սիրիան թիրախավորվել է, որպեսզի հնարավոր լինի թալանել այդ երկրի նավթն ու գազը և իշխել այդ երկրի տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտների վրա»:
Փաստն այն է, որ իրավիճակը տարածաշրջանում և քաղաքական և ռազմական հավասարումները փոխվել է և տարբեր երկրների իշխություններն ու քաղաքացիներն այլևս չեն հանդուրժում Միացյալ Նահանգների ներկայությունն ու այդ միջամտությունները իրենց երկրներում: Գեներալներ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ-Մոհանդեսի սպանությունը տարածաշրջանում ամերիկյան ներկայության արդյունքի օրինակ է:
Տարածաշրջանային զարգացումներն այսօր թևակոխել են որոշիչ փուլ, ինչը երկու հիմնական և որոշիչ հոսանքների արդյունք է: Մի կողմից՝ հեգեմոնի ա հաստատելուն ուղղված քայլերը, որոնք զուգորդվում են խելագարության և ահաբեկչական գործողություններով, ուղղված լինելով իսլամական երկրների կազմաքանդման ը ևնպատակ ունենալով թալանել իսլամական երկրների ռեսուրսները և հարստությունը և կայունացնել Սիոնիստական ռեժիմի կողմից Երուսաղեմի և Պաղեստինի օկուպացիան: Մյուս կողմն իսլամական զարթոնքն և Դիմադրությունը, որոնք տապալել են վերոնշյալ սադրանքները:
Այս գործընթացում ապացուցվել է Դիմադրության շարժման գերազանցությունն ու օրինականությունը: Իսկ Դիմադրության այնպիսի ղեկավարների նահատակությունը, որոնցից էր գեներալ Ղասեմ Սուլեյմանին, երաշխավորեց թշնամիների դավադրությունների դեմ Դիմադրության շարժման շարունակությունն ու հաջողությունը: