Մեկնաբանություն. Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի դերը Դիմադրության և պայքարի ինստիտուցիոնալացման գործում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130287-Մեկնաբանություն._Նահատակ_գեներալ_Ղասեմ_Սուլեյմանիի_դերը_Դիմադրության_և_պայքարի_ինստիտուցիոնալացման_գործում
2020 թ. Հունվարի 3-ին, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, ով Իրաքի պաշտոնյաների պաշտոնական հրավերով մեկնել էր այդ երկիր, սպանվեց Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ագրեսոր և ահաբեկիչ ուժերի կողմից իրականացված ավիահարվածի արդյունքում: Նրա հետ միասին սպանվեցին նաև Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսը և ութ այլ անձինք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2020 08:57 Asia/Tehran

2020 թ. Հունվարի 3-ին, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, ով Իրաքի պաշտոնյաների պաշտոնական հրավերով մեկնել էր այդ երկիր, սպանվեց Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ագրեսոր և ահաբեկիչ ուժերի կողմից իրականացված ավիահարվածի արդյունքում: Նրա հետ միասին սպանվեցին նաև Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսը և ութ այլ անձինք:

Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանին մեծ դերակատարություն ունեցավ  ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և տարածաշրջանում ԱՄՆ-ի ու սիոնիստների անջատողական ​​ծրագրերի տապալման գործում:

Լիբանանի «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը, կիրակի օրը  «Ալ-Մայադին» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է  նահատակ Սուլեյմանիի էությանըը և Դիմադրության շարժման ամրապնդման հարցում նրա երակատարությանը: 

Լիբանանի «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղարն ասել է. «Նահատակ Սուլեյմանին առաջինը նախազգուշացրեց Արաբական գարնան պատրվակով Սիրիային սպառնացող վտանգի և երկրի դիմադրությանը սատարելու կապակցությամբ»:

Կարևորելով այդ նախազգուշացումը, Նարոլլահը հավելել է, որ եթե չլինեին Իրաքի դիմադրության խմբերը, 150 հազար  ամերիկացի սպաներ և զինվորներ դեռ ներկա կլինեին այս երկրում, և հակառակ պնդումներին և ժողովրդավարամետ քարոզչությանը, ԱՄՆ դեսպանատունը կղեկավարեր Իրաքը: Նա հավելել է, որ եթե ​​չլիներ Իրաքի դիմադրությունը, ԻԼԻՊ-ը կհաղթեր և կներթափանցեր  տարածաշրջան:

Նահատակ Սոլեյմանին, լիարժեք տեղյակ լինելով ԱՄՆ-ի կողմից  փողի, քաղաքական կարողության և ազդեցության միջոցով իր նպատակներինբ հասնելու ծրագրերի  մասին, կարողացավ չեզոքացնել դրանք: 

Կիրակի օրը, «Միավորում՝ մարտահրավերներին դիմակայելու նպատակով»  թեմայով կայացած  Ռուսաստանի Իսլամական համաժողովում, ունեցած ելությում, Իսլամական կրոնների մերձեցման Համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղար Հոջաթոլասլամ  Համիդ Շահրիարին նույնպես խոսել է այս մասինԼ

Իսլամական կրոնների մերձեցման Համաշխարհային Ասամբլեայի Գլխավոր քարտուղարն ասել է. «Իսլամի թշնամիները ստեղծեցին ԻԼԻՊ-ը՝  իսլամի և մուսուլմանների նկատմամբ սարսափ առաջացնելու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Իրաքում և Սիրիայում իրենց անօրինական ներկայությունն ամրապնդելու համար,  իրականում թալանելով Արևմտյան Ասիայի երկրների, մասնավորապես՝  Իրաքի և Սիրիայի նավթը:

Սեյեդ Հասան Նասրոլլահը նույնպես այս կապակցությամբա սել է. « Փաստերը վկայում են, որ Սիրիան թիրախավորված չի եղել միայն Պաղեստինին և դիմադրությանը սատարելու համար: Սիրիան թիրախավորվել է, որպեսզի հնարավոր լինի թալանել  այդ երկրի նավթն ու գազը  և իշխել այդ երկրի տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտների վրա»:

Փաստն այն է, որ իրավիճակը տարածաշրջանում և քաղաքական և ռազմական հավասարումները փոխվել է և տարբեր երկրների իշխություններն ու քաղաքացիներն այլևս  չեն հանդուրժում Միացյալ Նահանգների ներկայությունն ու այդ միջամտությունները իրենց երկրներում: Գեներալներ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ-Մոհանդեսի սպանությունը տարածաշրջանում ամերիկյան ներկայության արդյունքի օրինակ է:

Տարածաշրջանային զարգացումներն այսօր թևակոխել են որոշիչ  փուլ, ինչը  երկու հիմնական և որոշիչ հոսանքների արդյունք է: Մի կողմից՝ հեգեմոնի ա հաստատելուն ուղղված քայլերը, որոնք զուգորդվում են խելագարության և ահաբեկչական գործողություններով, ուղղված լինելով  իսլամական երկրների կազմաքանդման ը ևնպատակ ունենալով թալանել իսլամական երկրների ռեսուրսները և հարստությունը և կայունացնել Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Երուսաղեմի և Պաղեստինի օկուպացիան: Մյուս կողմն իսլամական զարթոնքն և Դիմադրությունը, որոնք տապալել են վերոնշյալ սադրանքները:

Այս գործընթացում ապացուցվել է Դիմադրության շարժման գերազանցությունն ու օրինականությունը: Իսկ Դիմադրության այնպիսի ղեկավարների նահատակությունը, որոնցից էր  գեներալ Ղասեմ Սուլեյմանին,  երաշխավորեց թշնամիների դավադրությունների դեմ Դիմադրության շարժման շարունակությունն ու հաջողությունը: