Մելկնաբանություն. Ղասեմ Սոլեյմանին, Դիմադրության առանցքը և Սիոնսիտական ռեժիմը
Հունվարի 3-ին լրանում է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առաջին տարելիցը: Դիմադրության առանցքը հարգում է այս մեծ նահատակի հիշատակը, իսկ Սիոնիստական ռեժիմն ուրախ է այս հրամանատարի բացակայության համար: Կարևոր հարցն այն է, թե ինչ ծառայություններ է մատուցել գեներալ Սոլեյմանին Դիմադրության առանցքին, որը զայրացրել է Սիոնիստական ռեժիմին:
Ղասեմ Սոլեյմանիի ծառայությսւնները կարելի է քննարկել տարբեր տեսանկյւններից
Առաջին խնդիրն այն է, որ Ղասեմ Սոլեյմանին դիմադրության համախմբման և միասնականության առանցքն էր: Միջազգային սիոնիզմի ամենակարևոր ռազմավարություններից մեկը իսլամական երկրների միջև տարաձայնություններ առաջացնելն է և դիմադրության առանցքի խմբերի միասնությունն ու համախմբումը կանխելը: Այս համախմբվածությունն ու միասնությունը պատճառ դարձան, որ ժամանակի ընթացքում ամրապնդվի Դիմադրության առանցքի դիրքը և փոխվի ուժերի հավասարակշռությունը:
Բացի այդ, Սիոնիստական ռեժիմի անպարտելիության մասին առասպելը փշրվեց 2006 թ.: Մինչ 2006 թվականը, Սիոնիստական ռեժիմը հաղթել էր արաբական պետությունների հետ բոլոր պատերազմներում: Սակայն 33-օրյա պատերազմը վերջ տվեց Իսրայելի անպարտելիության միֆին: Նահատակ Սոլեյմանին այս հարցում շատ կարևոր դեր է խաղացել: Դա դրսևորվում էր թշնամուց չվախենալու, ռազմական գործողությունները ղեկավարելու և հաղթանակի հանդեպ հավատքի գաղափարը ռազմիկների մեջ սերմանելու տեսքով: Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի քաղաքական տեղակալ Ալ-Հաջ Հուսեյն Ալ-Խալիլը 33-օրյա պատերազմում նահատակ Ղասեմ Սոլեյմանիի դերի մասին ասել է. «Հաջ Ղասեմը պատերազմին հետևում էր ռազմի դաշտում և Լիբանանի ներսից»:
Երրորդ խնդիրը դիմադրության առանցքի զսպող ուժի հզորացմանն աջակցելն էր: Չնայած 2006 թ. 33-օրյա պատերազմից առաջ Դիմադրությունը տեխնիկապես լավ հագեցած չէր, սակայն իրավիճակը հետզհետե փոխվեց: Այսօր Դիմադրության հրթիռները կարող են խոցել գրավյալ Պաղեստինի ցանկացած կետ: Այս կապակցությամբ, Պաղեստինյան իսլամական ջիհադի գլխավոր քարտուղար Զիադ Նախալեհը բարձր է գնահատել Ղասեմ Սոլեյմանիի դերը՝ պաղեստինյան դիմադրությանը օգնելու գործում, նշելով որ նա պաղեստինցիներին առաջարկել է զենք արտադրելու գաղափարը, և Պաղեստինի դիմադրությունն այժմ առաջընթաց է գրանցել զենք ստեղծելու հարցում:
Սրանք միայն այն ռազմավարական ծառայություններն են, որոնք Հաջ Քասեմ Սոլեյմանին կատարել է Դիմադրության առանցքի համար: Այս ծառայությունների արդյունքում, որոնք, իհարկե, իրականացվում էին դիմադրության այլ հրամանատարների և այնպիսի բարձրաստիճան անձանց օգնությամբ և աջակցությամբ, ինչպիսիք են Էմադ Մուղնիեն, Աբու Մահդի ալ-Մոհանդեսը և այլոք, Սիոնիստական ռեժիմի հետ դիմադրության առանցքի պատերազմների տևողությունը կրճատվել է: 2006-ի 33-օրյա պատերազմից ի վեր Սիոնիստական ռեժիմը Լիբանանում ոչ մի պատերազմ չի անցկացրել «Հեզբոլլահի» դեմ, քանի որ տեղյակ է «Հեզբոլլահի» զսպող ուժի մասին: Սիոնիստական ռեժիմի պատերազմը պաղեստինցիների դեմ, տևել է երկու օր, որից վերջինը տեղի ունեցավ 2019-ին: Պատերազմից երկու օր անց, ռեժիմը ստիպված էր ընդունել հրադադարի ռեժիմը:
Դիմադրության առանցքինՂասեմ Սոլեյմանիի կատարած մեկ այլ մեծ ծառայություն անցած տասնամյակում ահաբեկչության դեմ պայքարն էր: Արաբական-եբրայական-արևմտյան առանցքը օգտագործում էր ահաբեկչական խմբավորումներին՝ Սիրիայի ռեժիմը տապալելու կամ նրա տարածքային ամբողջականությունը կազմալուծելու, ինչպես նաև Իրաքում ԻԼԻՊ-ի խալիֆայություն հաստատելու համար: Անկասկած, այս առանցքի ձախողումն ահաբեկչության դեմ պայքարում Ղասեմ Սոլեյմանիի անփոխարինելի դերի արդյունք էր: «Իրաքի հրամանատարներն ասացին, որ Ղասեմ Սոլեյմանին միշտ գլխավորում էր ԻԼԻՊ-ի դեմ պայքարը և գտնվում էր իրաքյան և սիրիական աշխարհազորայինների կողքին», - ասել է Լիբանանի «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը:
Հենց այդ ծառայություններն են զայրացրել Սիոնիստական ռեժիմին և Միացյալ Նահանգներին և ստիպել դիմել հանցագործության և սպանել Դիմադրության այս մեծ հրամանատարին: