Մեկնաբանություն. Դիմադրության առաջնորդների սպանության հեղինակներին սպասվում է կոշտ վրեժխնդրություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130498-Մեկնաբանություն._Դիմադրության_առաջնորդների_սպանության_հեղինակներին_սպասվում_է_կոշտ_վրեժխնդրություն
Թեհրանում տեղի ունեցավ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նրա զինակիցների նահատակության առաջին տարելիցի արարողությունը՝ իսլամ աշխարհի գործիչների և Դիմադրության առանցքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հունվար 02, 2021 08:40 Asia/Tehran

Թեհրանում տեղի ունեցավ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նրա զինակիցների նահատակության առաջին տարելիցի արարողությունը՝ իսլամ աշխարհի գործիչների և Դիմադրության առանցքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին և  Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը,   ութ այլ անձանց հետ միասին, նահատակվեցին 2020 թվականի հունվարի 3-ին՝  Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ագրեսոր և ահաբեկիչ ուժերի կողմից իրականացված ավիահարվածի արդյունքում:

Արարողության ընթացքում, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Իսմայիլ Ղանին, նշելով, որ նահատակ Սոլեյմանին իրանական ազգի, իսլամի ժողովրդի հերոսն է և նաև ամբարտավան իշխանությունը կոտրելու հերոսը, հավելել է. «Ղոդս ստորաբաժանման  և Դիմադրության ուղին չեն փոխվելու Միացյալ Նահանգների գործած չարիքի պատճառով»:

Դիմելով ամերիկացիներին, Ղանին ասել է. «Այս սպանությունը ք է իմանան, որ արել են մի բան, որ ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր տղամարդ պատրաստ է լինելու պատժել տմարդ հանցագործներին»:

Իրանի դատական ​​իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսին, արարողության ժամանակ ընդգծել է, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունը կատարողները այլևս ապահով չեն լինու Երկիր մոլորակի վրա: Նա հավելել է. «Թշնամիները պետք է սպասեն  ծանր վրեժի. Դրա ժամանակը և վայրը որոշվելու է Դիմադրության ուժերի կողմից, և դրանից հետո թշնամիների համար կյանքը դժվար է լինելու»:

Ռաիսին նշել է, որ ԱՄՆ նախագահը չի խուսափելու վրեժից, հավելելով.  «Ամերիկացիներին տարածաշրջանից վտարելը ևս վրեժխնդրության է և Դիմադրության առանցքը երբեք չի մի մոռանալու իր նահատակների արյունը»:

Իրաքի  Հաշդ ալ Շաբիի խմբավորման ղեկավար Ֆալեհ ալ-Ֆայադն անդրադառնալով գեներալ Սոլեյմանիի նահատակությունից հետո Դիմադրության առանցքի վերափոխմանն ասել է. «Իրաքի ժողովուրդը կարողացել է գտնել բոլոր խնդիրների լուծմանը ներկա լինելու ճիշտ ուղին և դրանցից ամենակարևորը Պաղեստինի խնդիրն է»:

Պաղեստինյան իսլամական ջիհադի շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալ Նախալեն դիմադրության առաջնորդների նահատակության առաջին տարելիցի արարողության ժամանակ հայտարարել է, որ Գազայի հատվածում այսօրվա իշխանությունը Սարդար Սոլեյմանիի ջանքերի արդյունքն է, հավելելով. «Գեներալ Սոլեյմանին նահատակվեց, քանի որ կանգնած էր ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի ճանապարհին  և միշտ պաշտպանում էր Երուսաղեմը և Պաղեստինը»:

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ալ Դինը, նշելով, որ նահատակ Սոլեյմանիի արյունը դեռ եռում է Դիմադրության երակներում,մ հավելել է, «Մենք գործի մարդ ենք և վրեժխնդիր կլինենք Միացյալ Նահանգներից՝ որպես բացարձակ չարիք»:

Թեհրանում Եմենի դեսպան  Իբրահիմ Մոհամմադ ալ-Դայլամին  նույնպես արարողության ժամանակ ասել է. «Նահատակ Սոլեյմանին դիմադրության ճակատի առանցքն ու հենարանն էր՝ տարածաշրջանում սիոնիզմի և ԱՄՆ-ի ծրագրերի դեմ պայքարում»:

Սիրիայի մեծ մուֆթի, շեյխ Ահմադ Բադրուդին Հասունը  հայտարարել է, որ նահատակ Սոլեյմանիին և նրա ընկերներին ոչ մի գործոն չխանգարեց շարունակել ջիհադը,  հավելելով. «Սոլեյմանին և սլ Մոհանդեսը գծեցին Դիմադրության ուղին»: