Մեկնաբանություն. Հզորանալն Իրանի տրամաբանությունն է անվտանգության պաշտպանության և սպառնալիքներին հակազդելու գործում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130795-Մեկնաբանություն._Հզորանալն_Իրանի_տրամաբանությունն_է_անվտանգության_պաշտպանության_և_սպառնալիքներին_հակազդելու_գործում
Իրանի պաշտպանական քաղաքականության ամենակարևոր բաղադրիչը հակահրթիռային պաշտպանության կարողությունների ընդլայնումն է, ինչը ռազմավարական նշանակություն ունի զսպման ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2021 08:24 Asia/Tehran

Իրանի պաշտպանական քաղաքականության ամենակարևոր բաղադրիչը հակահրթիռային պաշտպանության կարողությունների ընդլայնումն է, ինչը ռազմավարական նշանակություն ունի զսպման ոլորտում:

Այս տրամաբանական ռազմավարությունը պահպանելու և շարունակելու նպատակով, ուրբաթ օրը, ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ բացվեց Պարսից ծոցի ափին գտնվող ԻՀՊԿ ռազմածովային հրթիռային կայաններից մեկը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր  Հոսեյն Սալամին, բազայի բացման արարողության ժամանակ նշել է. «Տարածքային ամբողջականությունը, երկրի անկախությունը և իսլամական հեղափոխության ձեռքբերումները պաշտպանելու մեր տրամաբանությունը հզորանալն է»:

Նա  հավելել է. «Բռնատերերի կամքն ու ծրագրերը մեզ պարտադրելու կանխելու այլ միջոց չկա, քան կանխարգելիչ և հարձակողական ու հզզրոացնելը»:

Իրանի Իսլամական Հանրապետությունն իր անվտանգության վերաբերյալ որևէ մեկի հետ չի բանակցում և  սպառնալիքներին համապատասխան,  մեծացրել է իր ռազմական կանխարգելիչ ուժը:

Հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ելույթներում բազմիցս նշել է, որ  իսլամական համակարգի կանխարգելիչ քաղաքականության նպատակն է կանխել Իրանի նկատմամբ արտաքին ագրեսիան: 

Մեկ տարի առաջ, հանցավոր Միացյալ Նահանգները, ահաբեկչական գործողությամբ ցույց տվեց Իրանի նկատմամբ իր ատելության և թշնամանքի խորությունը և Թրամփի անմիջական հրամանով, 2020 թ. հունվարի 3-ին ՝ նպատակ ունենալով խարխլել  Իրանի ժողովրդի հզորության հիմքերը, Բաղդադի օդանավակային մերձակայքում  սպանեց ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին:

Հունվարի 8-ին, ԻՀՊԿ-ն պատասխանեց ԱՄն-ի ահաբեկչությանը,  13 հրթիռներով հրթիռով հրթիռակոծելով իրաքյան իրաքյան Ալ Անբար նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան: Այս պատասխանը ցույց տվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր երկիր է պաշտպանությա և ռազմական կանխարգելիչ ուժի  տեսանկյունից:

Իրանի իսլամական խորհրդարանի անդամներն անցյալ տարվա օգոստոսին ՝ պաշտպանական արդյունաբերության օրվա նախօրեին տարածած հայտարարության մեջ անդրադառնալով Իրանի պաշտպանական   և կանխարգելիչ ուժի հզորացման անհրաժեշտությանը, իրենց աջակցությունը հայտնեցին հրթիռային արդյունաբերությանը և կարևորեցին Իսլամական Հանրապետության հրթիռային և ռազմական կարողությունը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Իրանի պաշտպանական ուժն այժմ գտնվում է սպառնալիքներին դիմակայելու, կանխարգելիչ և հարձակողական կարողության բարձրագույն մակարդակում: Ավիատիեզերական ոլորտում Իրանի առաջընթացը հասել է այն աստիճանի, որ Իրանը համարվում է անօդաչու թռչող սարքեր արտադրող աշխարհի  5 լավագույն   արտադրողներից և ռադարախույս անօդաչու թռչող սարքեր արտադրող երկրորդ երկիրն է:

Քաղաքական վերլուծաբան Շահաբ Շաբանի Նիան ասում է.

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր ութ տարվա պատերազմական փորձով, հայտնի է որպես աշխարհում չորրորդ հրթիռային տերություն: Հասկանալի է, որ ցանկացած թշնամի, հաշվի առնելով այս փաստը,  պարտավոր է Իրանի հրթիռային կարողությունը ներառել իր հաշվարկներում, նախքան հարձակում իրականացնելը ն ՝ քննարկելով հարձակման օգուտները, միաժամանակ հաշվի Իրանի հրթիռային ուժի պատճառելիք վնասները»:

Ռազմական ուժի հզորացումը չի նշանակում սպառնալիք, սակայն , ինչպես նշել է ԻՀՊԿ  գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին. «Եթե մեր  թշնամիները որևէ քայլ անելու կամք ունենան,  Իրանի քաջ և պատվավոր երիտասարդությունը կխեղդի նրանց կամքը սաղմի մեջ»: