Մեկնաբանություն. Հզորանալն Իրանի տրամաբանությունն է անվտանգության պաշտպանության և սպառնալիքներին հակազդելու գործում
Իրանի պաշտպանական քաղաքականության ամենակարևոր բաղադրիչը հակահրթիռային պաշտպանության կարողությունների ընդլայնումն է, ինչը ռազմավարական նշանակություն ունի զսպման ոլորտում:
Այս տրամաբանական ռազմավարությունը պահպանելու և շարունակելու նպատակով, ուրբաթ օրը, ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ բացվեց Պարսից ծոցի ափին գտնվող ԻՀՊԿ ռազմածովային հրթիռային կայաններից մեկը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, բազայի բացման արարողության ժամանակ նշել է. «Տարածքային ամբողջականությունը, երկրի անկախությունը և իսլամական հեղափոխության ձեռքբերումները պաշտպանելու մեր տրամաբանությունը հզորանալն է»:
Նա հավելել է. «Բռնատերերի կամքն ու ծրագրերը մեզ պարտադրելու կանխելու այլ միջոց չկա, քան կանխարգելիչ և հարձակողական ու հզզրոացնելը»:
Իրանի Իսլամական Հանրապետությունն իր անվտանգության վերաբերյալ որևէ մեկի հետ չի բանակցում և սպառնալիքներին համապատասխան, մեծացրել է իր ռազմական կանխարգելիչ ուժը:
Հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ելույթներում բազմիցս նշել է, որ իսլամական համակարգի կանխարգելիչ քաղաքականության նպատակն է կանխել Իրանի նկատմամբ արտաքին ագրեսիան:
Մեկ տարի առաջ, հանցավոր Միացյալ Նահանգները, ահաբեկչական գործողությամբ ցույց տվեց Իրանի նկատմամբ իր ատելության և թշնամանքի խորությունը և Թրամփի անմիջական հրամանով, 2020 թ. հունվարի 3-ին ՝ նպատակ ունենալով խարխլել Իրանի ժողովրդի հզորության հիմքերը, Բաղդադի օդանավակային մերձակայքում սպանեց ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին:
Հունվարի 8-ին, ԻՀՊԿ-ն պատասխանեց ԱՄն-ի ահաբեկչությանը, 13 հրթիռներով հրթիռով հրթիռակոծելով իրաքյան իրաքյան Ալ Անբար նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան: Այս պատասխանը ցույց տվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր երկիր է պաշտպանությա և ռազմական կանխարգելիչ ուժի տեսանկյունից:
Իրանի իսլամական խորհրդարանի անդամներն անցյալ տարվա օգոստոսին ՝ պաշտպանական արդյունաբերության օրվա նախօրեին տարածած հայտարարության մեջ անդրադառնալով Իրանի պաշտպանական և կանխարգելիչ ուժի հզորացման անհրաժեշտությանը, իրենց աջակցությունը հայտնեցին հրթիռային արդյունաբերությանը և կարևորեցին Իսլամական Հանրապետության հրթիռային և ռազմական կարողությունը պաշտպանելու անհրաժեշտությունը:
Իրանի պաշտպանական ուժն այժմ գտնվում է սպառնալիքներին դիմակայելու, կանխարգելիչ և հարձակողական կարողության բարձրագույն մակարդակում: Ավիատիեզերական ոլորտում Իրանի առաջընթացը հասել է այն աստիճանի, որ Իրանը համարվում է անօդաչու թռչող սարքեր արտադրող աշխարհի 5 լավագույն արտադրողներից և ռադարախույս անօդաչու թռչող սարքեր արտադրող երկրորդ երկիրն է:
Քաղաքական վերլուծաբան Շահաբ Շաբանի Նիան ասում է.
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր ութ տարվա պատերազմական փորձով, հայտնի է որպես աշխարհում չորրորդ հրթիռային տերություն: Հասկանալի է, որ ցանկացած թշնամի, հաշվի առնելով այս փաստը, պարտավոր է Իրանի հրթիռային կարողությունը ներառել իր հաշվարկներում, նախքան հարձակում իրականացնելը ն ՝ քննարկելով հարձակման օգուտները, միաժամանակ հաշվի Իրանի հրթիռային ուժի պատճառելիք վնասները»:
Ռազմական ուժի հզորացումը չի նշանակում սպառնալիք, սակայն , ինչպես նշել է ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին. «Եթե մեր թշնամիները որևէ քայլ անելու կամք ունենան, Իրանի քաջ և պատվավոր երիտասարդությունը կխեղդի նրանց կամքը սաղմի մեջ»: