Միջուկային և պաշտպանական զինանոցի զարգացումը՝ Հյուսիսային Կորեայի ռազմավարությունը Միացյալ Նահանգների դեմ
Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ-ին երկրի ամենամեծ թշնամին է բնութագրել և համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը չի փոխելու իր քաղաքականությունը Փխենյանի նկատմամբ: Հյուսիսային Կորեայի առաջնորդն այս հայտարարությունն արել է Հյուսիսային Կորեայի իշխող՝ Աշխատավորական կուսակցության առաջին համագումարում, որը սկսվել է անցյալ երեքշաբթի օրը, հինգ տարի դադարից հետո:
Աշխատավորական կուսակցության կոնգրեսում, Կիմ Չեն Ընն ասել է. «Կարևոր չէ, թե ով է ղեկավարում Ամերիկայում, քանի որ այդ երկրի էությունը և Հյուսիսային Կորեայի նկատմամբ նրա հիմնական քաղաքականության իրական ոգին չեն փոխվում»: Հանդիպմանը նա խոստացել է ամրապնդել երկրի միջուկային զինանոցը, բայց հարց է առաջանում, որոնք են այն պատճառները, որոնք նրան մղեցին կատարել այս հայտարարությունները: Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքերի վերաբերյալ կարելի է անդրադառնալ մի քանի կետի:
Աշխատավորական կուսակցության համագումարի նիստում որոշվում է Փխենյանի առաջիկա տարիների ռազմավարությունը՝ ուսումնասիրելով երկրի ծրագրերը: Չորս տարի առաջ կայացած հանդիպմանը իր ելույթից հետո, Կիմը արագացրեց միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների, ներառյալ ԱՄՆ հասնող հրթիռների արտադրումը: 2017-ի նոյեմբերին նա հայտարարեց «պետական միջուկային ուժի» ավարտի մասին: Վերջերս կայացած աշխատավորական կուսակցության կարևոր ժողովի բացման ժամանակ նա խոստացավ էլ ավելի ամրապնդել երկրի միջուկային զինանոցը: Փորձագետների կարծիքով, նրա դիտողությունների այս մասը նշանակում է, որ Փխենյանը որպես երկրի պաշտպանության ռազմավարություն օրակարգ է դրել միջուկային և պաշտպանական զինանոցների զարգացումը:
Որոշ փորձագետներ կարծում են, որ Կիմ Չեն Ընի վերջին հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ երկու երկրների ղեկավարների բանակցություններում ԱՄՆ-ի պաշտոնատարները չեն կատարել իրենց պարտավորությունները: Իրականում, չնայած Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև բանակցությունների երեք փուլ է տեղի ունեցել, սակայն ամերիկացիները չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, և բանակցությունները ձախողվել են: Յոնգբիոնի միջուկային համալիրը քանդելու դիմաց, ԱՄՆ-ը պետք է չեղարկեր Հյուսիսային Կորեայի դեմ կիրառած որոշ պատժամիջոցները: Իսկ ուշագրավ կետն այն է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս Հյուսիսային Կորեային սպառնացել էր առավելագույն ճնշմամբ, այն դեպքում, երբ ամերիկացիներն իրենք չեն կատարել իրենց հանձնառությունները:
Քաղաքական հարցերի մի շարք փորձագետներ այն համոզման են, որ Հյուսիսային Կորեան այս նիստն անցկացնելով, մտադիր է նախքան Ջո Բայդենի պաշտոնավարությունը, նրան դրդել փոխել Փխենյանի նկատմամբ թշնամական դիրքորոշումը:
Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ միջուկային և պաշտպանական զինանոցի զարգացումը՝ Հյուսիսային Կորեայի ռազմավարությունն է Միացյալ Նահանգների դեմ: Ռազմավարություն, որն ընդգծվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի կողմից՝ Աշխատավորական կուսակցության Կոնգրեսի նիստում: