Մեկնաբանություն- Իրան-Ռուսաստան զորավարժության ուղերձը՝ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության ու բարեկամության ամրապնդում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133590-Մեկնաբանություն_Իրան_Ռուսաստան_զորավարժության_ուղերձը_տարածաշրջանում_անվտանգության_խաղաղության_ու_բարեկամության_ամրապնդում
Իրան-Ռուսաստան «Համակցված ծովային անվտանգության գոտի 2021» զորավարժությունները մեկնարկել են այսօր առավոտյան, Հնդկակակն օվկիանոսի հյուսիսում և Օմանի ծովում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2021 08:54 Asia/Tehran

Իրան-Ռուսաստան «Համակցված ծովային անվտանգության գոտի 2021» զորավարժությունները մեկնարկել են այսօր առավոտյան, Հնդկակակն օվկիանոսի հյուսիսում և Օմանի ծովում:

Հնդկական օվկիանոսում նավագնացության ճանապարհների լիակատար անվտանգության ապահովումը երաշխավորում է համաշխարհային բեմում տնտեսական շահերի պահպանումը:

«Ծովային հավաքական համագործակցություն՝ ծովային առևտրի անվտանգության համար» կարգախոսով, 17 հազար կմ տարածքում անցկացվող Իրան-Ռուսաստան «Համակցված ծովային անվտանգության գոտի 2021» զորավարժությայն նշանակությունն հենց այդ շրջանակում է գնահատվում:

Իրան-Ռուսաստան «Ծովային անվտանգության գոտի» համատեղ զորավարժությունների նպատակներն են՝ փրկարարական գործողությունները, փոխանցման հմտությունները և միջազգային ասպարեզում Իրանի ռազմածովային ուժերի ներգրավվածության ցուցադրումը»:

Տարբեր երկրների հետ համատեղ զորավարժությունների անցկացման Իրանի նպատակն է տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության ամրապնդումը:

Քաղաքական հարցերի փորձագետ Ալի Էսմայիլի Արդաքանին, այդ համագործակցությունների մասին ասում է.«Իրանն ու Ռուսաստանը համոզված են, որ միասին կարող են կանխել Վաշինգտոնի նպատակների իրագործումը, հատկապես որ քաղաքական, անվտանգության ու տնտեսական ոլորտներում ԱՄՆ-ի ծավալապաշտության դեմ պայքարը կարող է կոնսենսուս ստեղծել միջազգային այլ հարցերի շուրջ ԱՄՆ-ի վարքագծի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ»:

ԻԻՀ-ը դեմ է միակողմանի քաղաքականությանը: Այդ հիմամբ, Իրանը կարևորում է տարածաշրջանում հավաքական անվտանգության հաստատումը: Տարածաշրջանի երկրներին Իրանի առաջարկած «Հորմոզի խաղաղության նախաձեռնությունը» ևս այդ սկզբունքի վրա է հիմնված:

Հաշվի առնելով «զարգացման» և «անվտանգության» երկու գործոնները, աշխարհի ռազմավարական ծովային տարածները  անքակտելի կապ ունեն  շրջակա միջավայրի և համաշխարհային տնտեսության հետ:

Հետևաբար, ԻԻՀ-ը, հաշվի առնելով ծովային անվտանգության ապահովման նշանակությունը, շարունակական ռազմափորձերով մեծացրել է իր ռազմածովային ուժերի մարտունակությունը:

Ուստի  այս զորավարժության նշանակությունը  կարելի է գնահատել երկու տեսանկյունից:

Առաջին ասպեկտն անվտանգության սիներգիայի միջոցով տարածաշրջանի երկրների համագործակցությունն է: Այդ կապակցությամբ անցյալ տարվա դեկտեմբերին Չաբահարում գտնվող Շահիդ Բեհեշթի նավահանգստում անցկացվեց Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունը, որը շատ յուրահատուկ և աննախադեպ զորավարժություն էր:

Այս զորավարժության անցկացման կարևորության երկրորդ ասպեկտը պաշտպանության և կանխարգելման կարողությունների բարելավումն է՝ ներառյալ մարտավարական և հարձակողական գործողություններ՝ ծովային առևտրի անվտանգության ուղղակի սպառնալիքներին դիմակայելու համար: Այժմ բանակի ռազմավարական նավատորմը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ծովային անվտանգությունը պահպանելու համար մեծացրել են կանխարգելման հզորությունը և այդ կարողությունն օգտագործելով՝ միջազգային ջրատարածքներում կարևոր դեր են խաղում «ծովի վրա հիմնված» հավասարություններում: Այս տեսանկյունից պետք է ասել, որ այս համատեղ ռազմածովային զորավարժության ուղերձն է տարածաշրջանում ամրապնդել խաղաղությունը, բարեկամությունն ու անվտանգությունը: