Մեկնաբանություն. Նշանակվել է Վրաստանի 6-րդ վարչապետը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134350-Մեկնաբանություն._Նշանակվել_է_Վրաստանի_6_րդ_վարչապետը
Խորհրդարանի վստահության քվեից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զորաբաշվիլին մի հրամանագրով երկրի վարչապետ է նշանակել Իրակլի Ղարիբաշվիլիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2021 08:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Նշանակվել է Վրաստանի 6-րդ վարչապետը

Խորհրդարանի վստահության քվեից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զորաբաշվիլին մի հրամանագրով երկրի վարչապետ է նշանակել Իրակլի Ղարիբաշվիլիին:

Վրաստանի«Վրացական երազանք» կուսակցությունը զբաղեցնում է խորհրդարանի տեղերի մեծամասնությունը: Այդ պատճառ, առանց լուրջ դժվարության, վարչապետի պաշտոնն ստանձնելու համար վստահության քվե է տվել Ղարիբաշվիլիին:

Ղարիբաշվիլինի երկրորդ անգամ ստանձնում է Վրաստանի վարչապետի պաշտոնը: Նա առաջին անգամ 2013-2015թթ. եղել է Վրաստանի վարչապետ:

Վրաստանի նախկին արևմտամետ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ կապված «Ազգային միասնության շարրժում կուսակցության» ղեկավար Նիքա Մելիայի ձերբակալությանը հակադրվելու պատճառով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականից հետո, Վրաստանի ՊՆ Ղարիբաշվիլին այդ երկրի նախագահի կողմից ներկայացվեց որպես «Վրացական երազանք» կուսակցության վրաչապետի թեկնածու:

Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնն ընդունել է այն դեպքում, երբ այդ երկրում դեռ շարունակվում է քաղաքական ճգնաժամը:

Փաստորեն պետք է ասել. որ անցյալ տարվա հոկտեմբերի ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից ու պառլամենտի մեծամասնությունը դառնալուց հետո Վրաստանում ավելացել են քաղաքական անհանդարտությունները:

Բիդզինիա Իվանիշվիլիի ղեկավարությամբ Վրաստանում «Վրացական երազանք»-ը իշխող կուսակցություն դառնալուց հետո, անցնող մեկ տասնմայակի ընթացքում Ղարիբաշվիլին այս երկրի վեցերորդ վարչապետն է: Այդ պատճառով, վրացի փորձագետները համոզված են, որ վարչապետի պաշտոնը այս երկրում ամենաանկայուն պատշոնն է:

Միևնույն ժամանակ, մեծ թվով փորձագետներ Գեորգի Գախարիայի հրաժարականի կամ պաշտոնազրկման հիմնական պատճառը համարում են ոչ թե իշխող կուսակցության քաղաքականությունների փոփոխությունը, այլ վերջինիս նոր մարտավարությունը ընդդիմադիր կուսակցություններին դիմակայելու և իշխանությանը քննադատելու հարցում նրանց ճանապարհները փակելու:

Փորձագետները համոզված են, որ Վրաստանի իշխող կուսակցության մեջ առկա ուժի պատերազմի ֆոնին, Վրաստանի վարչապետի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը այս երկրի տնտեսական դժվարությունների չլուծված մնալն է: Փաստորեն անցնող 8 տարիների ըթնացքում Վրաստանի իշխող կուսակցությունը չի կարողացել լուծել այս երկրի տնտեսական դժվարությունները և կուսակցության ղեկավարությունն էլ այս խնդրիլ լուծումը որոնում է վարչապետներին փոխելու մեջ:

Միջազգային որոշ կառույցների հաղորդումները խոսում են Վրաստանում տնտեսական ցուցանիշների անկման մասին: Որպես օրինակ ՄԱԿ-ի մանուկների հիմադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերջերս հրապարակած հաղորդման մեջ հայտարարել էր, որ Վրաստանում աղքատությունը նախորդ 2.1 տոկոսից հասել է 5 տոկոսի:

Այս կառույցի փորձագետները Վրաստանում աղքատության ավելացման պատճառը համարում են տնտեսական աճի նվազումը, անգործությունն ու այդ երկրում սպառվող ապրանքների գնի ավելացումը:

Ամփոփելով Վրաստանում վեցերորդ վարչապետի նշանակումը պետք է ասել.«Անհնար է վարչապետի փոփոխությամբ լուծել Վրաստանի տնտեսական ու քաղաքական խնդիրները: Հատկապես, երբ 4 մլն. բնակչությամբ այս երկրի դժվարությունների մեծ մասը կապված են տնտեսության ու գործազրկության հետ: Չնայած որ Թբիլիսի կառավարությունը մինչ այժմ չի կարողացել դրական քայլ կատարել աշխատանք փնտրող երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հարցում»: