Մեկնաբանություն. Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածները խորհրդանշում են Բայդենի կառավարության ռազմատենչ էությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134542-Մեկնաբանություն._Սիրիայում_ԱՄՆ_ի_ավիահարվածները_խորհրդանշում_են_Բայդենի_կառավարության_ռազմատենչ_էությունը
Ուրբաթ օրը, Պենտագոնը հայատարարել է, որ նախագահ Բայդենի հրամանով, ամերիկյան ուժերը ռմբակոծել են Սիրիայի արևելքում տեղակայված Դիմադրության ուժերի դիրքերը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 27, 2021 07:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածները խորհրդանշում են Բայդենի կառավարության ռազմատենչ էությունը

Ուրբաթ օրը, Պենտագոնը հայատարարել է, որ նախագահ Բայդենի հրամանով, ամերիկյան ուժերը ռմբակոծել են Սիրիայի արևելքում տեղակայված Դիմադրության ուժերի դիրքերը:

Հայտարարության մեջ ասված է. «ԱՄՆ-ի զինված ուժերը, նախագահ Բայդենի հրամանով, ռմբակոծել են Սիրիայի արևելքում Դիմադրության ուժերին պատկանող դիրքերը»:

Հավանական է, որ նախագահի անմիջական հրամանով իրաանացված այս հարձակումն ունի մի քանի նպատակ:

Նախ՝ Վաշինգտոնը հայտարարում է, որ հարձակումն Իրաքում այդ երկրի ռազմակայաններից մեկի, այդ թվում՝ Էրբիլի օդանավակայաին դեմ վերջերս իրականացված հարձակման պատասխանն է: Հարձակումներից հետո, ԱՄՆ-ն հայտարարեց, որ այն իրականացրել են Իրանի հետ կապված ուժերը և խոստացավ կտրուկ պատասխան տալ:

Հարկ է նշել, որ Իրանը դատապարտեց Էրբիլի օդանավակայանի դեմ իրականացված հարձակումը, հայտարարելով, որ այդ կասկածելի գործողությունն ուղղված է Իրաքում ԱՄՆ-ի ներկայության շարունակումն արդարացնելուն:

Ներկայումս ԱՄՆ-ն աջակցում է Իրաքում գործող ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին: Անվտանգության ոլորտի իրաքցի փորձագետ Մոիդ ալ Ալիի խոսքերով. «ԱՄՆ-ի բանակը, հետախուզական ԱԹՍ-ների միջոցով աջակցում է ԻԼԻՊ-ի անդամներին: Այնուամենայնիվ, հատկապես 2020թ Բաղդադի օդանավակայանում ամերիկյան ուժերի կողմից իրականացված հարձակման արդյունքում ԻՀՊԿ հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար ԱբԲու Մեհդի ալ Մոհանդեսի սպանությունիցի հետո, Իրաքում ամերիկյան զորուժի ներկայության դեմ հակադրությունն աճել է»:

ԱՄՆ-ի ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից հետո, Իրաքի խորհրդարանը հաստատեց բանաձև, որով պահանջվում էր այդ երկրից դուրս բերել բոլոր օտարկերկյա ուժերին: Վաշինգտոնը սակայն հրաժարվեց ամբողջությամբ դուրս գալ Իրաքից և այդ երկրում թողեց իր 2500 զինծառայողներին:

Սիրիայում ԱՄՆ-ի օդուժի իրականացրած հարձակման մյուս նպատակը Սիոնիստական ռեժիմին աջակցելն է, որի նպատակն է  Դիմադրության ուժերին ստիպել դուսր գալ Սիրիայից: Իսրայելը երկար ժամանակ ավիահարվածներ է իրկանացրել Սիրիայում տեղակայված Դիմադրության ուժերի դիրքերի վրա:

Եվ հիմա, Բայդենի կառավարությունը, որը սկզբում հայտարարում էր, թե փոխելու է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, փաստորեն շարունակում է Թրամփի ուղին, այդ թվում նաև Սիրիայի հարցի կապակցությամբ: Սիրիայում ամերիկյան զորուժի ներկայությունն անօրինական է  և համարվում է այդ երկրի ինքնիշխանության  ու տարածքային ամբողջականության ոտնահարում: Պաշտոնական Բաղդադը նույնպես դեմ է Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը:

Ամերիկյան զորուժը տեղակայված է Սիրիայի նավթառատ և գազառատ շրջաններում և թալանում է այդ երկրի բնական հարստությունը: Սիրիայի դեմ վերջին հարձակումը հարձակում է ՄԱԿ-ի անդամ անկախ պետության դեմ և համարվում է ագրեսիա, քանի որ իրականացվել է առանց ԱԽ-ի թույլտվության: Այս հարձակմամբ, Բայդենը ցույցտվեց, որ անկախ նրանից, թե Սպիտակ տանն ով է ներկա, ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքականությունը չի փոխվում: