Մեկնաբանություն- Սիրիան միջազգային ահաբեկչական պատերազմի մեկնարկից մեկ տասնամյակ անց
(last modified Sun, 14 Mar 2021 14:18:26 GMT )
Մարտ 14, 2021 17:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Սիրիան միջազգային ահաբեկչական պատերազմի մեկնարկից մեկ տասնամյակ անց

Ահաբեկչական խմբավորումների հետ Սիրիայի իշխանության պատերազմի մեկնարկից անցել է մեկ տասնամյակ: Կարևոր հարցն այն է, թե ինչու՞ սկսվեց այս պատերազմը և ի՞նչ հետևանքներ ունեցավ այն մեկ տասնամյակ անց:

Արաբական աշխարհի  մյուս երկրների նման, 2011 թ. մարտին Սիրիայում ևս ժողովրդական բողոքի ակցիաներ սկսվեցին, բայց ակնհայտ տարբերությունն այն է, որ այն շուտով վերածվեց միջազգային ճգնաժամի: Սիրիան տարածաշրջանում Դիմադրության առանցքին մոտ գտնվող երկրներից մեկն է: Ուստի օրակարգում էր գտնվում Սիրիայի վարչակարգի փոփոխումը և Արևմտյան Ասիայում հաշտեցման գործընթացին համահունչ համակարգի ձևավորումը: Այդ նպատակով Սիրիայի ներքին բողոքները վերածվեցին ահաբեկչական խմբավորումների հետ ռազմական պատերազմի, որոնց աջակցում էր արաբական, եբրայական, արևմտյան և թուրքական առանցքը: Փաստորեն, նպատակն այն էր, որ Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի և Եմենի չորս բռնապետերի անկմամբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը չփոխվեր հօգուտ դիմադրության առանցքի:

Սիրիայում ներքին պատերազմից և բողոքի ցույցերի մեկնարկից մեկ տասնամյակ անց, Դամասկոսի ռեժիմը դեռ գործում է: Դիմադրության առանցքը ցույց տվեց իր ուժը՝ դիմակայելու ահաբեկչական խմբավորումներին, որոնց անդամները ավելի քան 80 երկրների քաղաքացիներ էին: Սիրիայի տարածքի ավելի քան 90 տոկոսն  ազատագրվել է ահաբեկչական խմբավորումների օկուպացումից:

Ամենդ եպքում, միջազգային այդ պատերազմի կարևորագույն կողմը մարդկայինն է: Սիրիայի ճգնաժամը հանգեցրել է մարդկային աղետի: 10 տարվա ընթացքում Սիրիայում սպանվել է 380 հազար մարդ, հարյուր հազարավոր ուրիշներ վիրավորվել են և ավելի քան 12 միլիոն մարդ հայտնվել են փախստականի կարգավիճակում:

Երեխաներն այդ պատերազմի գլխավոր զոհերն էին: Գերմանիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրեն՝ Քրիստիան Շնայդերն այդ կապակցությամբ ասել է.«Գրեթե մեկ տասնամյակ բռնությունից հետո, Սիրիայում երեխաների վիճակն ավելի վատ է, քան երբևէ: Շատ երեխաներ ստիպված են աշխատել գոյատևելու համար»: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների գծով տնօրեն Թեդ Չայբանն ասում է.«Սիրիացի երեխաների գրեթե 90 տոկոսը մարդասիրական օգնության կարիք ունի: Բացի այդ, Սիրիայում տիրող հակամարտությունը ժամանակակից պատմության մեջ կրթության ոլորտի ամենավատ աղետներից մեկի պատճառ է դարձել: Սիրիայում շուրջ 2.5 միլիոն երեխա և հարևան երկրներում 750 հազար ներգաղթյալ երեխաներ ներկայումս չեն կարող դպրոց հաճախել»: Ենթադրվում է, որ մոտավորապես 500,000 սիրիացի երեխաներ տառապում են քրոնիկ թերսնուցումից:

Բացի այդ, պատերազմի հետևանքով  Սիրիայում մարդկանց կյանքի կառուցվածքը ոչնչացվել է: Ոչնչացվել է մարդկանց բիզնեսը, աճել են գնաճն ու գործազրկությունն ու աղքատությունը, իսկ Սիրիայի բնակչության մեկ երրորդն ի վիճակի չէ բավարարել իր հիմնական կարիքները: Սիրիայի ժողովրդի համար սննդի խիստ անապահովություն կա: Մոտ 12.4 միլիոն մարդ կամ Սիրիայի բնակչության 60 տոկոսը կանոնավոր կերպով հասանելիություն չունի բավարար սննդի և ենթադրվում է, որ երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսն ապրում է աղքատության ռիսկի պայմաններում:

Այս բոլորը ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ և ԱՄՆ-ի, եվրոպական որոշ երկրների, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի աջակցությամբ պատերազմի հետևանք է: Այս տերությունների ներկայությունը բավարար հիմք էր, որ ՄԱԿ-ը չկարողանար կամ չցանկանար որևէ քայլ ձենարկել Սիրիայի ճգնաժամը դադարեցնելու կամ մեղմելու համար: