Մեկնաբանություն. Իլհամ Ալևի կառավարությունը շարունակում է զենք գնել Իսրայելից
Չնայած որ Ղարաբաղում Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմն ավարտվել է և կողմերը ՌԴ-ի միջնորդությամբ խաղաղության համաձայնաություն են կնքել, սակայն Ալիևի կառավարությունը շարունակում է զենք գնել Իսրայելի ռասիստական ռեժիմից:
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտ SIPRI-ն իր տարեկան զեկույցի մեջ այս կապակցությամբ նշել է.«Ադրբեջանն իրեն անհրաժեշտ զենքի 69 տոկոսը գնել է Սիոնիստական ռեժիմից»:
Հատկանշական է, որ 2016-2020թթ. ընթացքում Ադրբեջանն իրեն անհրաժեշտ զենքի միայն 17 տոկոսն է գնել ՌԴ-ից:
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը դեմ է Սիոնիստական ռեժիմի հետ Ադրբեջանի հարաբերություններին:
Ըստ վերջին համաձայնությունների առաջիկա 5 տարվա ընթացքում Իլհամ Ալիևի կառավարությունը 2 մլրդ. դոլարի արդիական զենք է ներկրելու Իսրայելից:
Իլհամ Ալիևի կառավարության պաշտանատարների ու իսրայելական կողմից միջև կնքված պայմանագրերում նախատեսվել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Իսրայելը լինելու է Ադրբեջանին արդիական զենքի մի մասի մատակարարողը, այդ թվում՝ տարբեր տեսակի թևավոր հրթիռներ և հարձակողական ու մահապարտ ԱԹՍ-ներ:
Անցած մի քանի տարիների ընթացքում, Ադրբեջանն Իսրայելից գնել է ԱԹՍ-ներ, լրտեսական սարքեր, բալիստիկ հրթիռներ, իսկ ՌԴ-ից գնել է ավելի շատ զրահամեքենաներ ու հրետանային զինատեսակներ:
Բաքվի ու տարածաշրջանի ԶԼՄ-ների կողմցի սակայն անտեսվել է այն փաստը, որ Ադրբեջանին զենք վաճառելու հարցում Իսրայելի չարաշահում է Իլհամ Ալիևի կառավարությանը:
Փաստորեն Իսրայելի ռասիստ ռեժիմը նախ լրտեսական զենքեր է վաճառում Ադրբեջանին և որոշ ժամանակ հետո այդ երկրին պարտադրում է գնած զենքերը օգտագործել երրորդ երկրների հատկապես Իրանի ու ՌԴ-ի շահերի դեմ:
Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական ու տնտեսական հարցերի խորհրդատու, վերլուծաբան և փորձագետ Ռոբ Գավրիկը 2009թ. այս կապակցությամբ ներկայացրած դիվանագիտական զեկույցում հայտարարել էր. «Իսրայլեի հիմնական նպատակն է Ադրբեջանին դարձնել իր դաշնակից և տարածաշրջանային մասշտաբով հակաիրանական լրտեսական կայան ու զենքի շուկա»:
Այս կարգի զեկույցների հրապարակումը ցույց է տալիս, որ Իսրայելի ռեժիմը շարունակ Իլհամ Ալիևի կառավարությանը շահագործում է տարածաշրջանի մյուս անկախ պետությունների ազգային շահերի դեմ:
Այս ուղղությամբ, վերջին մի քանի տարիների ընթացքում Իսրայելի ռեժիմը կրկնապատկել է իր ջանքերը Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրներ, ինչպես օրինակ՝ Ադրբեջան ներթափանցելու համար: Որպես օրինակ կարող ենք ասել, որ սիոնիստ վերլուծաբան Յաղուբ Քեդեմին, «Ժամ» կայքին տված հարցազրույցում ասել է.«Շատ հավանական է, որ Հայաստանը իր վերնախավի ընտրած քաղաքականությունների պատճառով ապագայում վերանա աշխարհի քարտեզից և նոր իրականությունների արդյունքում Կովկասի սահմանները մեկ անգամ ևս փոխվեն ակտիվ խաղացողների շահերի ուղղությամբ»:
Իսրայելացի փորձագետի այս միջամտողական հայտարարությունները ցույց են տալիս, որ այս ռասիստ ռեժիմը ցանկացած ճանապարհով կփորձի հասնել իր ցանկություններին ու նպատակներին: Այս ընթացքում քանի դեռ Ադրբեջանն ու Իլհամ Ալիևի կառավարությունը սպասարկում են Իսրայելի շահերը, ապահով կմնան այս ռեժիմի սպառնալիքներից: Իսկ հակառակ դեպքում Ադրբեջանը հայտնվելու է Իսրայելի սպառնալիքների թիրախում: