Մեկնաբանություն. Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142680-Մեկնաբանություն._Թուրքիայի_ընդդիմությունը_պահանջում_է_Էրդողանի_հրաժարականը
Անկարայի կառավարության ընդիմադիր ոկւսակցությունների ղեկավարները մեկ անգամ ևս պահանջել են նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2021 07:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը

Անկարայի կառավարության ընդիմադիր ոկւսակցությունների ղեկավարները մեկ անգամ ևս պահանջել են նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը:

Թուրքիայի  «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ եթե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մնա իշխանության ղեկին, ժողովրդի տառապանքը շարունակվելու է:

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նշել է, որ Թուրքիայում աղքատությունն այնքան է տարածվել, որ քաղաքացիները ստիպված են աղբերի մեջ ուտելիք փնտրել և աղքատության պատճառով ինքնասպան լինել:

Երբ Էրդողանն անցած ուրբաթ երեկոյան հայտնեց սևծովյան տարածաշրջանում նոր բնական գազի հանքավայր հայտնաբերելու մասին, «Ալ-Մուսթաղբալ» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նույնպես խստորեն քննադատեց նախագահին, նրան կոչելով Թուրքիայի ամենամեծ տգետը և խոսքն Էրդողանին ուղղելով ասել. «Լռի՛ր, որովհետև չկարողացար վերականգնել տնտեսությունը և խնդիրներ ես հարուցել մարդկանց համար»:

Ընդդիմադիր կուսակցությունների այս պահանջը հնչում է այն պայմաններում, երբ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ նպատակ ունի մասնակցել 2023 թ. նխագահական ընտրություններին և իր իշխանությունը հասցնել երեք տասնամյակի: Դա այն դեպքում, երբ տնտեսական ոլորտի փորձագետները հայտարարել են, որ երկրի տնտեսությունը քայքայվել է սխալ տնտեսական կառավարման պատճառով:

Սակայն Էրդողանի կառավարությունն անտեսելով տնտեսական, քաղաքական ու իրավական ոլորտների վերաբերյալ հնչող քննադատությունները, հատկապես համաշխարհային մակարդակով, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, ԵՄ-ի և Արժույթի համաշխարհային հիմնադրամի կողմից, երկրի տնտեսոթյունը հասցրել է ծանր վիճակի:

Նախագահ Էրդողանը, հետևելով սխալ տեսակետների, համարելով, որ ցածր տոկոսադրույքները բացասաբար են ազդում տնտեսության վրա: Նա հայտարարել է, որ երկրի տնտեսությունը պայքարում է «սատանայական եռանկոյունու» դեմ, որոնք են տարադրամի, տռոկոսոադրույքի և ինֆլայացիայի մակարդակները:

Միևնույն ժամանակ,  Կենտրոնական բանկի երեք նախագահներին վերջին երկու տավա ընթացքում փոխելու Էրդողանի որոշումները, և ֆինսանական ոլորտում բռնապետական քաղաքականություն վարելը, կասկածի տակ է դրել այդ երկրի Կենտրոնական բանկի անկախությունը և մտահոգություններ առաջացրել ներդրողների շրջանում:

Այս ամենով հանդերձ, կարելի է  ասել, որ ընդդիմադիրների քննադատությունները հնչում են այս մտահոգությունների հիման վրա:

Ինչևէ, պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, Թուրքիայի տնտեսական ճգնաժամը և խոցելի խավի կենսամակարդակի նվազումը հաշվի առնելով, կարելի է  ասել, որ արտաքին ու ներքին ոլորտներում կառավարության սխալ քաղաքականության պատճառով, Թուրքիայի ազգային արժույթը արժեզրկվում է: Այսպիսով, Թուրքիայում ավելի է ուժեղանում կապիտալի արտահոսքը: Այլ խոսքով, լիրայի արժեզրկումը, ինչն աննախադեպ է վերջին 18 տարվա ընթացքում,  ներքին ու արտաքին կապիտալի արտահոսքի պատճառ է դարձել: