Մեկնաբանություն- Թուրքիայի ընդդիմության առաջնորդը արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչ է անում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչ է անում:
Քննադատելով նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի միգրանտներ ընդունելու քաղաքականությունը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պահանջել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել:
Սա առաջին անգամը չէ, երբ Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչ է անում: Անկարայում բնակվող հակակառավարական քաղաքական գործիչն ավելի վաղ ևս անդրադառնալով Թուրքիայի ներքին, տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին, արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչ է արել:
Այս բոլորն այն դեպքում, երբ մեծ թվով թուրք փորձագետներ համոզված են, որ նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում, կրկին հաղթելու է Ռեջեբ Թայիբ Էրդողանը:
Հուրիեթ թերթի հոդվածագիր, թուրք հանրահայտ լրագրող՝ Աբդոլղադեր Սալավին անդրադառնալով վերջերս անցկացված սոցհարցումներին ասել է.«Թուրքիայում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում, Արդարություն և զարգացում կուսակցությունը շահելու է ձայների ավելի քան 50 տոկոսը»:
Նոր Սահմանադրության համաձայն՝ Թուրքիայում նախագահական ընտրությունների անցկացումը պայմանավորված կլինի խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ: Թուրքիայում վերջին նախագահական ընտրություններն անցկացվել են 2018 թվականի հունիսի 24 -ին:
Թուրքիայում նախագահության շրջանը հինգ տարի է, և մեկ անձը չի կարող ընտրվել երկու ժամկետից ավելի: Այսպիսով, հաջորդ նախագահական ընտրությունները Թուրքիայում պետք է անցկացվեն ամենաուշը 2023 թվականի հունիսի 25 -ին:
Սահմանադրության համաձայն, նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն միաժամանակ, եթե խորհրդարանում ժողովրդի ներկայացուցիչները որոշեն արտահերթ ընտրություններ անցկացնել Թուրքիայի նախագահության կամ խորհրդարանի կողմից:
Փաստորեն, Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահին կամ խորհրդարանի անդամներին արտահերթ ընտրություններ անցկացնել:
Այսպիսով, արտահերթ ընտրությունները կներառեն խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, իսկ սահմանադրությանը համապատասխան, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նույն օրը:
Թուրքիայի խորհրդարանն ունի 600 մանդատ, որոնք առաջադրվում և ընտրվում են թուրքական քաղաքականության մեջ ակտիվ կուսակցությունների կողմից: Թուրքիայի ներկայիս խորհրդարանում այսպես կոչված «Հանրապետական» կոալիցիան ունի մեծամասնություն, իսկ խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունները չեն կարողանում իրենց պահանջը ներկայացնել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
Այլ կերպ ասած, Թուրքիայի խորհրդարանում հանրապետական կոալիցիան կամ երկրի նախագահը կարող են քայլեր ձեռնարկել ընտրությունների անցկացման ուղղությամբ, եթե նպատակահարմար գտնեն:
Նոր սահմանադրությամբ, Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հաղթեց շահելով ձայների 52 տոկոսը:
Չնայած որոշ տնտեսական, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին, ամենայն հավանականությամբ, Էրդողանը կհաղթի հաջորդ նախագահական ընտրություններում: Որովհետեւ, հակառակ թուրքական կուսակցությունների ձայների, Թուրքիայում նախագահն ընտրվում է ժողովրդի ուղղակի քվեարկությամբ:
Իրականում, չնայած տնտեսական խնդիրներին և կառավարչական անարդյունավետությանը, իշխող կուսակցությունը և ինքը՝ Էրդողանը, ունենալով բազմաթիվ սոցիալական հենակներ և իսլամական ու կրոնական տարբեր կազմակերպություններ Թուրքիայի հասարակության մեջ, հավանական է թվում նախագահի պաշտոնում Էրդողանի վերընտրվելը: