Մեկնաբանություն - ԱՄՆ-ի գերտերության ժամանակաշրջանն ավարտվել է
Անդրադառնալով Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ -ի զորքերի նվաստացուցիչ և հապճեպ դուրսբերմանը, Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլասն ասել է, որ գերտերությունը, որը չի կարողանում իր նպատակներին հասնել միջազգային հարթակում, ոչ թե համաշխարհային տերություն է, այլ պարզապես մեծ տերություն: Ուոլասն ԱՄՆ -ի անունն ուղղակիորեն չի նշել, սակայն հաշվի առնելով Աֆղանստանից հեռանալու հարցում երկու կողմերի միջև լարվածության աճը, պարզ է, որ նա նկատի է ունեցել ԱՄՆ -ին:
Իհարկե, Ուոլասը նշել է, որ Բրիտանիան չի կարողացել հսկայական բանակ տեղակայել վերջին կես դարում, և որ այս երկիրը ևս գերտերություն չէ: Այսպիսով, բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան ընդունել է, որ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող երկու ռազմավարական դաշնակիցները իշխանության և միջազգային դիրքերի անկման եզրին են:
Բրիտանիայի պաշտպանության նախարարի շեշտն այն անհերքելի փաստի վրա, որ ԱՄՆ-ն կորցնում է իր նախկին դիրքը, նորություն չէ, բայց նա առաջին անգամ որպես Վաշինգտոնի ռազմավարական դաշնակցի անդրադարձել է նոր իրողության, այն է՝ ԱՄՆ-ը գերտերություն չէ, այլ պարզապես մեծ տերություն: Իրականում, Աֆղանստանից ԱՄՆ -ի սկանդալային հեռացումը, որի մասին նախագահ Ջո Բայդեննա սել է, որ այդպիսով նպատակ ուներ ԱՄՆ-ին դուրս բերել անվերջանալի պատերազմից, գլոբալ տեսանկյունից դիտվում է որպես ԱՄՆ-ի դիրքի անկման խորհրդանիշ:
Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները հստակ հայտարարում են այդ իրողության մասին: Նրանք գիտեն, որ այսուհետ Վաշինգտոնից քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտում աջակցություն ակնկալելը սխալ է և ներկա իրավիճակում, այդ երկիրը միայն իր շահերն է պաշտպանում և կարող է միայնակ թողնել իրենց: Հաշվի առնելով Աֆղանստանի նկատմամբ Բայդենի կառավարության թույլ և պասիվ դիրքորոշումը, վստահաբար կարելի է ասել, որ այդ երկրներն ավելի համառ դիրքորոշում են որդեգրելու ԱՄՆ-ի զոռբայական քաղաքականությունների ու պահանջների նկատմամբ: Այդ կապակցությամբ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի զորայինների դուրս գալը նշանակում է ժողովրդավարության տարածման համար ռազմական գործողությունների ժամանակաշրջանի ավարտ: Լավրովն անդրադարձել է Բայդենի վերջին խոսքերին, որոնցում Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալն ակնհայտորեն դիտվում էր որպես երկրները վերակառուցելու ռազմական առաքելությունների ժամանակաշրջանի ավարտ: Իհարկե այդ որոշման համար Բայդենը քաղաքական տեսանկյունից ծանր գին է վճարելու:
Բայդենի կողմից Աֆղանստանը վերակառուցելու ձախողումն ընդունելը և դրան հասնելու համար այլ երկրներում ռազմական միջամտության ԱՄՆ -ի ջանքերի ավարտը վկայում է ԱՄՆ-ի ազգային և համաշխարհային հզորության վերանալու մասին: Խորհրդային Միության փլուզումից և Սառը պատերազմի ավարտից հետո, Միացյալ Նահանգներն իրեն հաղթող հայտարարեց երկու գերտերությունների ճակատամարտում և խոսեց նոր աշխարհակարգի մասին:
Այնուամենայնիվ, տարբեր ցուցանիշներ վկայում են տնտեսական, քաղաքական և ռազմական հարթություններում Միացյալ Նահանգների անկման մասին: Այս միտումը ուժեղացավ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության օրոք, որը միակողմանիությունը և միջազգային կառույցների ու օրենքների լիակատար անտեսումը դարձրեց իր արտաքին քաղաքականության առանցքը՝ միջազգային ասպարեզում մեկուսացնելով ԱՄՆ-ին: Այժմ, երբ ԱՄՆ-ն կտրուկ դուրս եկավ Աֆղանստանից և Բայդենն ընդունեց, որ ԱՄՆ-ն պատերազմից տուժած այդ երկրում իր նպատակներին չի հասել և պետք է դադարեցնել ազգակետման ծրագիրը, որպես համաշխարհային տերություն ԱՄՆ-ի կերպարն ամբողջովին խեղաթյուրվել է: Բրիտանիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը ևս այդ մասին է վկայում: