Մեկնաբանություն. Օկուպացված տարածքներում արաբների ու հրեաների միջև բախումները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i152436-Մեկնաբանություն._Օկուպացված_տարածքներում_արաբների_ու_հրեաների_միջև_բախումները_շարունակվում_են
Իսրայելի ռեժիմի վարչապետ Նավթալի Բենեթը, մտահոգություն հայտնելով բռնագրաված տարածքներում արաբների ու հրեաների միջև առկա բախումները շարունակվելու կապակցությամբ, հայտարարել է,որ անվտանգության ուժերն Իսրայելի արաբ քաղաքացիների թշնամին չեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2021 14:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Օկուպացված տարածքներում  արաբների ու հրեաների միջև  բախումները շարունակվում են

Իսրայելի ռեժիմի վարչապետ Նավթալի Բենեթը, մտահոգություն հայտնելով բռնագրաված տարածքներում արաբների ու հրեաների միջև առկա բախումները շարունակվելու կապակցությամբ, հայտարարել է,որ անվտանգության ուժերն Իսրայելի արաբ քաղաքացիների թշնամին չեն:

Բնակչության կազմի առումով գրավված հողերը տարասեռ են և սա լուրջ սպառնալիքներից մեկն է: Հրեաներն օկուպացված տարածքներում իրենց համարում են գերակշռող բնակչություն, և Իսրայելի կաբինետը ևս նույն մոտեցումն ունի: Ըստ այդմ, օկուպացված տարածքներում էթնիկ հակամարտությունները սպառնալիք են: Արաբներն այն փոքրամասնություններից են, որոնք ներկա են օկուպացված տարածքներում: Արաբական փոքրամասնությունը կազմում է օկուպացված տարածքների բնակչության 21 տոկոսը, որոնք ծագումով Պաղեստինից են, սակայն ձեռք են բերել Իսրայելի քաղաքացիություն:

Օկուպացված տարածքներում արաբների մեծամասնությունը տիրապետում են ինչպես արաբերենին, այնպես էլ եբրայերենին  և կարեկցանք են հայտնում Արևմտյան ափի և Գազայի հատվածի պաղեստինցիներին, ինչը պատճառ է դարձել, որ Իսրայելի բազմաթիվ հրեաներ կասկածեն երկրի արաբական փոքրամասնությանը: Իսրայելցի արաբները հաճախ բողոքում են իսրայելական հասարակությունում իրենց նկատմամբ կիրառվող  խտրականության դեմ : Նրանք խոսում են Իսրայելում «կազմակերպված խտրականության» մասին `բնակարանին հասանելիություն ունենալու  և բժշկական ու կրթական ծառայություններից օգտվելու  ոլորտում: 

Քաղաքական համակարգում խտրականությունը արաբների և հրեաների միջև առկա բազմաթիվ հակամարտությունների պատճառներից մեկն է: Ըստ Իսրայելի քաղաքացիական իրավունքների ասոցիացիայի՝ օկուպացված տարածքներում աղքատների կեսը արաբ ընտանիքներ են: Հաարեց թերթի լրագրող Ջեկ Խուրին վերջերս գրել է.«Իսրայելի բողոքող արաբ քաղաքացիների նոր սերնդին վերաբերվում են որպես երկրորդ կարգի քաղաքացիների: Խտրական և անհավասար պայմաններում ապրելու զգացողությունը, պատկանելություն և  իսրայելա-պաղեստինյան հակամարտության քաղաքական լուծման հեռանկար չունենալը  լավ հիմք են ստեղծել բողոքի համար»:

Բացի քաղաքական համակարգի խտրականությունից, օկուպացված տարածքներում արաբների նկատմամբ հրեաների նվաստացուցիչ մոտեցումը նույնպես հրեաների հետ հակամարտությունների պատճառներից է: Իսրայելի հասարակության մի ստվար զանգված արաբներին դիտարկում է որպես ժողովրդագրական սպառնալիք: Այդ պատճառով նրանք ոչ միայն հավասար մոտեցում չեն դրսևորում նրանց նկատմամբ, այլև ձեռնպահ չեն մնում նրանց նկատմամբ ցանկացած բռնություն կիրառելուց:

Սույն թվականի մայիսին օկուպացված տարածքներում ծանր  բախումներ սկսվեցին հրեաների և արաբների միջև, և այն դեռ շարունակվում է: Այս տարվա սկզբից ի վեր սպանվել է մոտ 100 իսրայելցի արաբ, որոնց մեծ մասը զոհվել է տարբեր հակամարտությունների ժամանակ:Այդ բախումները պատճառ դարձան,որ խարխլվեն արաբների ու հրեաների հարաբերությունները,և Իսրայելը հանդիսանա ներքին լուրջ սպառնալիք:  Սպառնալիքն այնքան լուրջ է, որ Իսրայելի նախկին նախագահ Ռյուվեն Ռիվլինը նախազգուշացրել է քաղաքացիական պատերազմի կապակցությամբ՝ ասելով.«Մենք պետք է լուծենք մեր խնդիրները՝ առանց քաղաքացիական պատերազմի, որն առավել քան արտաքին սպառնալիքները կարող է վտանգել մեր գոյությունը»:

Այժմ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը  մտահոգություն է հայտնել օկուպացված տարածքներում արաբների և հրեաների հակամարտությունը շարունակվելու վերաբերյալ: Բենեթի խոսքում կա երկու կարևոր կետ. Առաջին կետն այն է, որ նա կարծում է, որ Իսրայելի կաբինետը ջանքեր չի գործադրել նվազեցնելու բռնություններն ու հակամարտությունը արաբների և հրեաների միջև: « Իսրայելի հրեաների և արաբների միջև բռնություններին տարիներ շարունակ բավարար ուշադրություն չի դարձվել և  լուսանցք է մղվել այն», - ասել է Բենեթը: Երկրորդ կետն այն է, որ Բենեթը փորձում էր հանգստացնել Իսրայելի արաբներին: Այդ կապակցությամբ Նաֆթալի Բենեթը հավաստիացրել է Իսրայելի արաբներին, որ նախարարների կաբինետը մտադիր է պաշտպանել նրանց: «Արաբ քաղաքացիները պետք է հասկանան, որ Իսրայելի անվտանգության ուժերը ոչ միայն իրենց թշնամի չեն, այլ լուծման ելք են», - ասել է նա:

Թվում է, թե Բենեթի տեսակետը բխում է այն աջակցությունից, որ  «Միացյալ Արաբական ցուցակ» դաշինքը ցուցաբերեց Բենեթ-Լապիդ կոալիցիոն կաբինետին, ինչը կարևոր գործոն էր Բենիամին Նեթանյահուին իշխանությունից հեռացնելու համար»: