Մեկնաբանություն. Իրանի ԱԳ նախարարի այցը Լիբանան. կարևորվել էէ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը
ԻԻՀ-ի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Ռուսաստան կատարած այցից հետո, հինգշաբթի առավոտյան ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:
Այսօր Իրանի արտգործնախարարը Բեյրութում կհանդիպի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի, վարչապետ Նաջիբ Միքաթիի, ԱԳ նախարար Աբդուլահ Բուհաբիբի, ինչպես նաև պաղեստինյան խմբերի ներկայացուցիչների հետ:
Իրանի ԱԳ նախարարի Բեյրութ ժամանելուն զուգահեռ, լիբանանցիներն իրենց երախտագիտությունն են հայտնել այդ երկրին ԻԻՀ-ի աջակցության համար` վիրուալ միջավայրում հրապարակելով #բարիգալուստ հեշթեգը:
ԻԻՀ-ի և Լիբանանի միջև հարաբերությունները բազմակողմանի կարևորություն ունեն: Այս հարաբերությունների յուրահատկությունը դրա ռազմավարական ազդեցությունն է Սիոնիստական ռեժիմի ագրեսիային Դիմադրության ամրապնդման վրա:
Սիոնիստական օկուպանտ ռեժիմի դեմ պայքարում, Իրանը մշտապես աջակցել է Դիմադրությանը, վճռորոշ իրավիճակում պաշտպանել Լիբանանի անկախությունը, անվտանգությունն ու կայունությունը և ապացուցել այդ կարողությունը տարբեր ոլորտներում և փուլերում:
Նման իրավիճակ էր վերջերս Լիբանանում առաջացած վառելիքի ճգնաժամը: Լիբանանը մի քանի ամիս բախվում էր վառելիքի պակասի ճգնաժամի և տնտեսական ու ապրուստի լուրջ խնդիրների հետ, իսկ Լիբանանում վառելիքի բաշխման կենտրոնների և կայանների մեծ մասը փակ էր: Վառելիքի պակասը, կորոնավիրուսի համավարակի ֆոնին քաղաքացիների, կարևոր կառույցների հատկապես հիվանդանոցներին և ջրի ու կոյուղու համակարգերին էլեկտրաէներգիայի մատակարարման բացակայությունը լուրջ խնդիրներ առաջացրեց, ինչի հետևանքով երկրում բարձրացավ բողոքի ալիք: Լիբանանցիներն այժմ գիտեն, որ իրենց իսկական թշնամին ԱՄՆ-ն է, որը կանգնած է Իսրայելի և Լիբանանի պաշարման ու Լիբանանում խռովության կողմնակիցների թիկունքում:
Լիբանանում ՄԱԿ -ի մարդասիրական հարցերով համակարգող Նեջաթ Ռուշդին նախազգուշացրել է, որ վառելիքի պակասը սպառնում է երկրի հազարավոր ընտանիքներին:
Միջազգային տնտեսագիտության փորձագետ Ռեզա Մոհթաշամիփուրն անդրադառնալով տնտեսական-քաղաքական մարտահրավերը հաղթահարելու համար Լիբանանին օգնելու հարցում Իրանի դերին, ասում է.«Տարածաշրջանի կայունացումը բխում է Իրանի շահերից, իսկ ԱՄՆ -ի շահեից բխում է տարածաշրջանում ճգնաժամ ստեղծելը և երկրների տնտեսական կայունությունը խաթարելը»:
Լիբանանում քաղաքական և տնտեսական ճգնաժամի սրումը կանխելը նույնպես բխում է Իրանի շահերից: Իսկ Իրանից նավթամթերքի արտահանում Լիբանան, հերթական պարտությունն էր ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականության համար: Ավելի վաղ, Իրանը նավթամթերք էր արտահանել նաև Սիրիա և Վենեսուելա:
Բեյրութ ժամանելուց հետո, Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է այդ երկրում նոր կառավարության ձևավորումը և հայտարարել, որ Թեհրանը երբեք չի վարանի Լիբանանին օգնելու հարցում: Ամիր Աբդոլլահյանը Լիբանանի կառավարության ձևավորումը համարել է կարևոր քայլ՝ խնդիրները հաղթահարելու և լիբանանյան տոկուն ազգի ձգտումներն իրականացնելու հարցում: Նա հայտարարել է.«ԻԻՀ-ն համոզված է, որ խաղաղությունն ու կայունությունը Լիբանանում ձեռք են բերվել ժողովրդավարական ճանապարհով՝ ներքին ներդաշնակության և համախմբվածության ստվերում և հեռու արտաքին միջամտությունից»:
2000թ., 2006-ին 33-օրյա պատերազմում և «Ղոդսի թուրից» մինչև «Ազատության թունել» ճակատամարտում Սիոնիստական ռեժիմի կրած իրարահաջորդ պարտությունները անհերքելի փաստի նշաններ են, որ լիբվանանցիները, Դիմադրության առանցքի կողքին, փայլուն հաղթանակներ են արձանագրել ահաբեկչության, օկուպացիայի ու ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պայքարում: Այս գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ կլինի Լիբանանի ժողովրդի և կառավարության կողքին: Ինչպես հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը Բեյրութ ժամանելուն պես. «Իրանն ինչպես նախկինում, այսօր ևս պատրաստ է Լիբանանի հետ զարգացնել բազմակողմանի հարաբերությունները»: