Թեհրանի ու Իսլամաբադի ծովային ռազմափորձը երկուստեք համագործակցության նոր էջ է բացում
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ -մայոր Մոհամադ Բաղերիի այցը Պակիստան, ավարտվեց պաշտպանության, անվտանգության ու ռազմական ոլորտներում հարաբերությունների զարգացման նոր պայմանագրերով:
Անդրադառնալով Պակիստանի քաղաքական-ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին և ամփոփելով քառօրյա պաշտոնական այցի ընթացքում կայացած խորհրդակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, գեներալ մայոր Բաղերին նշել է, որ այցի ընթացքում, ահաբեկչության դեմ պայքարի հարցով հետախուզական համագործակցության ավելացման համաձայնությունից բացի, համաձայնեցվել է նաև երկու երկրների ջրերում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու հարցը:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է նաև երկու տարի առաջ մեկնարկած Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ զորավարժություններում Պակիստանի նավերի առկայության մասին:
Իրանի ԶՈՒ ԳՇ պետն անդրադառնալով այցի կարևորությանը նշել է, որ համաձայն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսակետի՝ Պակիստանն իսլամ աշխարհում և երկար սահմանների պատճառով, հատուկ նշանակություն ունի Իրանի համար:
Տարածաշրջանոի ներկա զգայուն իրավիճակում, Իրանի և Պակիստանի միջև ռազմական հարաբերությունների ամրապնդումն անհրաժեշտություն է, որն ունի ռազմավարական նշանակություն:
Այդ շրջանակում, վերջին տարիներին ավելացել են ԻԻՀ-ի և Պակիստանի ծովուժերի ներկայացուցիչների փոխայցելությունները վկայում են, որ երկու երկրների ռազմածովային ուժերը համագործակցում են տարածաշրջանում կայունության պահպանմանը, ինչը նպաստում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Այլ երկրների, այդ թվում ՝ Հնդկաստանի, Չինաստանի և Ռուսաստանի հետ այս համագործակցությունը նույնպես ամրապնդվել է ՝ նպատակ ունենալով զարգացնել ծովային հարաբերությունները: Նման ուղևորությունները դրական ազդեցություն են ունենում նավագնացության և ծովային առևտրի անվտանգության բարձրացման առումով` երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Պակիստանում Իրանի դեսպան Սեյեդ Մոհամադ Հոսեյնին ասել է.«Պակիստանը ներկայացրել է Գվադար նավահանգիստն Իրանի Բանդար Աբասին միացնելու ծրագիրը, և նման ծրագիր է իրականացվում Օմանի, ԱՄԷ -ի և Իրաքի հետ: Պակիստանի ծովագնացության նախարարության հաղորդմամբ, Կարաչիի և Գվադարի նավահանգիստների ու Իրանի նավահանգիստների միջև կսկսի գործել միջազգային բեռնափոխադրման գիծը»:
Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությամբ , Պակիստանի և Շանհայի այլ անդամ երկրների հետ Իրանի հարաբերությունները ներառում են ավելի լայն շրջանակ: Շանհայի համագործակցության կազմակերպության աշխարհագրական տարածքը, երկու մեծ տերությունների ՝ Ռուսաստանի և Չինաստանի առկայությամբ, ինչպես նաև այս կազմակերպությանն Իրանի մշտական անդամակցությամբ, մի կողմից ապահվում է տարածքային կապ, իսկ մյուս կողմից ՝ բոլոր անդամ երկրների համար հասանելի է դարձել Պարսից ծոցի տաք ջրերը:
Այս ոլորտում առկա հնարավորությունները կարելի է օգտագործել տարածաշրջանի երկրների համագործակցության և անվտանգության հաստատման ուղղությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության ՌԾՈՒ նավատորմը , տարածաշրջանային և միջազգային ջրերում իր հեղինակավոր ներկայությամբ, ապացուցել է առևտրի, հատկապես նավագնացության, առևտրական և նավթային գծերի կայուն անվտանգությունը պահպանելու իր կարողությունը: Բանակի ռազմածովային ուժերի 75-րդ ռազմա-հետախուզական նավատորմը վերջերս նավարկել է Ատլանտյան օվկիանոսի հարավային ու հյուսիսային և Հնդկական օվբկիանոսի ջրերով ու հաջողությամբ վերադարձել Իրան:
Տարածաշրջանային տեսանկյունից ծովային անվտանգության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը հիմնված է հավաքական անվտանգության դոկտրինի վրա: Այս ռազմավարությունը կարևոր է երկու առումներով՝
Առաջինը դրա ազդեցությունն է` ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ, տարածաշրջանի երկրների միջև համագործակցությանը ամրապնդման վրա:
Այս ռազմավարության երկրորդ կարևոր կետն տարածաշրջանում ռազմական միջամտության համար արտաքին ուժերին հնարավորություն չտալն է և բազմակողմանիության ամրապնդումը:
Այս երկու ռազմավարությունները միասին կարող են ապահով տարածք ձևավորել միասնական շահերի համատեղ ընկալման համար: Իրանի և Պակիստանի միջև համաձայնությունը ծովային համագործակցության ոլորտում և համատեղ ռազմափորձերի անցկացումը կարևոր է այդ տեսանկյունից: