Թեհրանի ու Իսլամաբադի ծովային ռազմափորձը երկուստեք համագործակցության նոր էջ է բացում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i153324-Թեհրանի_ու_Իսլամաբադի_ծովային_ռազմափորձը_երկուստեք_համագործակցության_նոր_էջ_է_բացում
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ -մայոր Մոհամադ Բաղերիի այցը Պակիստան, ավարտվեց պաշտպանության, անվտանգության ու ռազմական ոլորտներում հարաբերությունների զարգացման նոր պայմանագրերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2021 08:04 Asia/Tehran
  • Թեհրանի ու Իսլամաբադի ծովային ռազմափորձը  երկուստեք համագործակցության նոր էջ է բացում

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ -մայոր Մոհամադ Բաղերիի այցը Պակիստան, ավարտվեց պաշտպանության, անվտանգության ու ռազմական ոլորտներում հարաբերությունների զարգացման նոր պայմանագրերով:

Անդրադառնալով Պակիստանի քաղաքական-ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հետ  հանդիպումներին և ամփոփելով քառօրյա պաշտոնական այցի ընթացքում կայացած  խորհրդակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, գեներալ մայոր Բաղերին նշել է, որ այցի ընթացքում, ահաբեկչության դեմ պայքարի հարցով հետախուզական համագործակցության ավելացման համաձայնությունից բացի, համաձայնեցվել է նաև երկու երկրների ջրերում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու հարցը:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է նաև երկու տարի առաջ մեկնարկած Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ զորավարժություններում  Պակիստանի  նավերի առկայության մասին:

Իրանի ԶՈՒ ԳՇ պետն անդրադառնալով այցի կարևորությանը նշել է, որ համաձայն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսակետի՝ Պակիստանն իսլամ աշխարհում և երկար սահմանների պատճառով, հատուկ նշանակություն ունի  Իրանի համար:

Տարածաշրջանոի ներկա զգայուն իրավիճակում, Իրանի  և Պակիստանի միջև ռազմական հարաբերությունների ամրապնդումն անհրաժեշտություն է, որն ունի ռազմավարական նշանակություն:

Այդ շրջանակում,  վերջին տարիներին ավելացել են ԻԻՀ-ի և Պակիստանի ծովուժերի ներկայացուցիչների փոխայցելությունները վկայում են, որ երկու երկրների ռազմածովային ուժերը համագործակցում են տարածաշրջանում կայունության պահպանմանը, ինչը նպաստում է  երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Այլ երկրների, այդ թվում ՝ Հնդկաստանի, Չինաստանի և Ռուսաստանի հետ այս համագործակցությունը նույնպես ամրապնդվել է ՝ նպատակ ունենալով զարգացնել ծովային հարաբերությունները: Նման ուղևորությունները դրական ազդեցություն են ունենում նավագնացության և ծովային առևտրի անվտանգության բարձրացման առումով` երկկողմ հարաբերությունների զարգացման  գործում:

Պակիստանում Իրանի դեսպան Սեյեդ Մոհամադ Հոսեյնին ասել է.«Պակիստանը ներկայացրել է Գվադար նավահանգիստն Իրանի  Բանդար Աբասին միացնելու ծրագիրը, և նման ծրագիր է իրականացվում Օմանի, ԱՄԷ -ի և Իրաքի հետ: Պակիստանի ծովագնացության   նախարարության հաղորդմամբ, Կարաչիի և Գվադարի նավահանգիստների ու Իրանի նավահանգիստների միջև կսկսի գործել միջազգային բեռնափոխադրման գիծը»:

Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությամբ , Պակիստանի և Շանհայի այլ անդամ երկրների հետ Իրանի հարաբերությունները ներառում են ավելի լայն շրջանակ: Շանհայի համագործակցության կազմակերպության աշխարհագրական տարածքը,  երկու մեծ տերությունների ՝ Ռուսաստանի և Չինաստանի առկայությամբ, ինչպես նաև այս կազմակերպությանն Իրանի մշտական ​​անդամակցությամբ, մի կողմից ապահվում է տարածքային կապ, իսկ մյուս կողմից ՝ բոլոր անդամ երկրների համար հասանելի է դարձել Պարսից ծոցի տաք ջրերը:

Այս ոլորտում առկա հնարավորությունները կարելի է օգտագործել տարածաշրջանի երկրների համագործակցության  և անվտանգության  հաստատման ուղղությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության ՌԾՈՒ նավատորմը , տարածաշրջանային և միջազգային ջրերում իր հեղինակավոր ներկայությամբ, ապացուցել է առևտրի, հատկապես նավագնացության, առևտրական  և նավթային գծերի կայուն անվտանգությունը պահպանելու իր կարողությունը: Բանակի ռազմածովային ուժերի 75-րդ ռազմա-հետախուզական նավատորմը վերջերս նավարկել է   Ատլանտյան օվկիանոսի հարավային ու հյուսիսային և Հնդկական օվբկիանոսի ջրերով ու հաջողությամբ վերադարձել Իրան:  

Տարածաշրջանային տեսանկյունից ծովային անվտանգության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը հիմնված է հավաքական անվտանգության դոկտրինի վրա: Այս ռազմավարությունը կարևոր է երկու առումներով՝

Առաջինը դրա ազդեցությունն է` ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ, տարածաշրջանի երկրների միջև համագործակցությանը ամրապնդման վրա:

Այս ռազմավարության երկրորդ կարևոր կետն  տարածաշրջանում ռազմական միջամտության համար արտաքին ուժերին հնարավորություն չտալն է և բազմակողմանիության ամրապնդումը:

Այս երկու ռազմավարությունները միասին կարող են ապահով տարածք ձևավորել միասնական շահերի համատեղ ընկալման համար:   Իրանի և Պակիստանի միջև համաձայնությունը ծովային համագործակցության ոլորտում և համատեղ ռազմափորձերի անցկացումը կարևոր է այդ տեսանկյունից: