Մեկնաբանություն- ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը Մոսկվայում կքննարկի պաշտպանական և ռազմական համագործակցությունը
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուի պաշտոնական հրավերով, գլխավորելով բարձրաստիճան ռազմական պատվիրակություն, կիրակի երեկոյան, ժամանել է Մոսկվա:
Այցի շրջանակներում, երկու երկրների պաշտոնյաները քննարկելու են պաշտպանական ու ռազմական ոլորտներում համագործակցության զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային ու միջազգային զարգացումները: Հանդիպումների ընթացքում քննարկվելու է նաև Սիրիայի լիարժեք անվտանգության ապահովմանն ուղղված համագործակցության գործընթացը: Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները, Թեհրանում և Մոսկվայում կայացած հանդիպումներում, բամիցս քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու անհրաժեշտ գործողությունները: Երկու երկրներն ունեն նաև ռազմական համագործակցության զարգացման ռազմավարական ծրագիր:
Քաղաքական վերլուծաբանների տեսակետից, Իրան-Ռուսաստան համագործակցությունն արդյունավետ դեր է խաղացել անվտանգության ապահովման և ընդհանուր սպառնալիքների դեպքում պաշտպանական մերձեցման ամրապնդման գործում: ԵԱՏՄ-ն և և Հյուսիս-հարավ միջազգային միջանցքը կրկնապատկել են Իրան-Ռուսաստան հարաբերությունների կարևորությունը:
«Եվրասիական զուգամերձության ինստիտուտի» գործադիր տնօրեն Վլադիմիր Եվսիևն ասում է. «Իրանն ու Ռուսաստանը գտնվում են ԱՄՆ -ի ամենախիստ պատժամիջոցների ներքո, քանի որ չեն ցանկանում ենթարկվել Վաշինգտոնի իմպերիալիստական քաղաքականությանը: Թեհրանի ու Մոսկվայի համար դա նշանակում է ընդհանուր ճակատագիր և շահեր միջազգային ասպարեզում, ինչպես նաև երկու երկրների միությունը երաշխավորող պայմանագրեր կնքելու ամենամեծ հնարավորությունն է»:
Արևմտյան Ասիայում առկա ճգնաժամերի և լարվածության աճի պատճառով, խնդիրների լուծմանը և Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությանը հակազդելու համար Իրանի և Ռուսաստանի միջև շարունակական խորհրդատվության և խորհրդակցության անհրաժեշտությունն ավելի է կարևորվել:
Գեներալ Բաղերիի այցը Ռուսաստան, տեղի է ունենում Հարավային Կովկասում և Աֆղանստանում մտահոգիչ զարգացումների ֆոնին: Այս իրավիճակում, Իրանն ու Ռուսաստանը վճռական են տրամադրված տարածաշրջանում Արևմուտքի կողմից աջակցվող ահաբեկչության դեմ պայքարում ռազմավարական համագործակցության հարցում և սա կարևոր որոշում է ընդհանուր սպառնալիքներից ընդհանուր շահերը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, Իրանի ԶՈւ ԳՇ պետի այցը Ռուսաստան, իրականացվում է ռազմավարական նպատակների իրագործման և տարածաշրջանում կայունության և հավաքական անվտանգության պահպանման շրջանակում: Վերոնշյալը վկայում է Իրանի և Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման ակտիվ և արդյունավետ դերակատարների վճռականությունը՝ երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակում համագործակցությունն ամրապնդելու կապակցությամբ:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին, ռազմական և պաշտպանական ոլորտներում Իրան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդումը կարող է արդյունավետ լինել երկու տեսանկյունից:
Նախ՝ անվտանգության և ռազմական հարաբերությունների ամրապնդումը պայմանավորված է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում այս համագործակցության կարևորությամբ:
Երկրորդ՝ երկու երկրների հարաբերությունների զարգացումը պաշտպանական և սպառազինական համագործակցության ոլորտում է:
Հետևաբար, գեներալ Բաղերիի այցը Մոսկվա, պետք է դիտարկել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի զարգացումների համատեքստում, ինչպես նաև Աֆղանստանից ԱՄՆ -ի խայտառակ հեռացումից հետո այդ երկրում ստեղծված իրավիճակի լույսի ներքո: Այց, որն ունի կարևոր և ռազմավարական նպատակներ: