Մեկնաբանություն- ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը Մոսկվայում կքննարկի պաշտպանական և ռազմական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i153398-Մեկնաբանություն_ԻԻՀ_ԶՈՒ_ԳՇ_պետը_Մոսկվայում_կքննարկի_պաշտպանական_և_ռազմական_համագործակցությունը
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուի պաշտոնական հրավերով, գլխավորելով բարձրաստիճան ռազմական պատվիրակություն, կիրակի երեկոյան, ժամանել է Մոսկվա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2021 07:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը Մոսկվայում կքննարկի պաշտպանական և ռազմական համագործակցությունը

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուի պաշտոնական հրավերով, գլխավորելով բարձրաստիճան ռազմական պատվիրակություն, կիրակի երեկոյան, ժամանել է Մոսկվա:

Այցի շրջանակներում, երկու երկրների պաշտոնյաները քննարկելու են պաշտպանական ու ռազմական  ոլորտներում համագործակցության զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային ու միջազգային զարգացումները: Հանդիպումների ընթացքում քննարկվելու է նաև Սիրիայի լիարժեք անվտանգության ապահովմանն ուղղված համագործակցության գործընթացը: Իրանի  և Ռուսաստանի ներկայացուցիչները, Թեհրանում և Մոսկվայում կայացած հանդիպումներում, բամիցս քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու անհրաժեշտ գործողությունները:  Երկու երկրներն ունեն նաև ռազմական համագործակցության զարգացման ռազմավարական ծրագիր:

Քաղաքական վերլուծաբանների տեսակետից,  Իրան-Ռուսաստան համագործակցությունն արդյունավետ դեր է խաղացել անվտանգության ապահովման և ընդհանուր սպառնալիքների դեպքում պաշտպանական մերձեցման ամրապնդման գործում: ԵԱՏՄ-ն և  և Հյուսիս-հարավ միջազգային միջանցքը կրկնապատկել են Իրան-Ռուսաստան հարաբերությունների կարևորությունը:

«Եվրասիական զուգամերձության ինստիտուտի» գործադիր տնօրեն Վլադիմիր Եվսիևն ասում է. «Իրանն ու Ռուսաստանը գտնվում են ԱՄՆ -ի ամենախիստ պատժամիջոցների ներքո, քանի որ չեն ցանկանում ենթարկվել Վաշինգտոնի իմպերիալիստական ​​քաղաքականությանը:  Թեհրանի ու Մոսկվայի համար դա նշանակում է ընդհանուր ճակատագիր և շահեր միջազգային ասպարեզում, ինչպես նաև երկու երկրների միությունը երաշխավորող պայմանագրեր կնքելու ամենամեծ հնարավորությունն է»:

Արևմտյան Ասիայում առկա ճգնաժամերի և լարվածության աճի պատճառով,  խնդիրների լուծմանը և Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությանը հակազդելու համար Իրանի և Ռուսաստանի միջև շարունակական խորհրդատվության և խորհրդակցության անհրաժեշտությունն ավելի է կարևորվել:

Գեներալ Բաղերիի այցը Ռուսաստան, տեղի է ունենում Հարավային Կովկասում և Աֆղանստանում մտահոգիչ զարգացումների ֆոնին: Այս իրավիճակում, Իրանն ու Ռուսաստանը վճռական են տրամադրված տարածաշրջանում  Արևմուտքի կողմից աջակցվող ահաբեկչության դեմ պայքարում   ռազմավարական համագործակցության հարցում և սա կարևոր որոշում է ընդհանուր սպառնալիքներից ընդհանուր շահերը  պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, Իրանի ԶՈւ ԳՇ պետի այցը Ռուսաստան, իրականացվում է  ռազմավարական նպատակների իրագործման և տարածաշրջանում կայունության և հավաքական անվտանգության պահպանման   շրջանակում: Վերոնշյալը վկայում է Իրանի և Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման ակտիվ և արդյունավետ դերակատարների վճռականությունը՝  երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակում համագործակցությունն ամրապնդելու կապակցությամբ:

Հաշվի առնելով  վերոնշյալը,  ինչպես նաև Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին, ռազմական և պաշտպանական ոլորտներում Իրան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդումը կարող է արդյունավետ լինել երկու տեսանկյունից:

Նախ՝ անվտանգության և ռազմական հարաբերությունների ամրապնդումը պայմանավորված է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում այս համագործակցության կարևորությամբ:

Երկրորդ՝ երկու երկրների հարաբերությունների զարգացումը պաշտպանական և սպառազինական համագործակցության ոլորտում է:

Հետևաբար, գեներալ Բաղերիի այցը Մոսկվա, պետք է դիտարկել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի զարգացումների համատեքստում, ինչպես նաև Աֆղանստանից ԱՄՆ -ի խայտառակ հեռացումից հետո այդ երկրում ստեղծված իրավիճակի  լույսի ներքո: Այց, որն ունի կարևոր և ռազմավարական նպատակներ: