Մեկնաբանություն.Ռուսաստանը Թուրքիային զգուշացրել է ԱԹՍ-ներ Ուկրայինային վաճառելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154312-Մեկնաբանություն.Ռուսաստանը_Թուրքիային_զգուշացրել_է_ԱԹՍ_ներ_Ուկրայինային_վաճառելու_կապակցությամբ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է.«Թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել բացասական հետևանքների և Դոնբասում իրադրության ապակայունացման»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 17:54 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Ռուսաստանը Թուրքիային զգուշացրել է ԱԹՍ-ներ Ուկրայինային վաճառելու կապակցությամբ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է.«Թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել բացասական հետևանքների և Դոնբասում իրադրության ապակայունացման»:

 «Մենք իսկապես առանձնահատուկ և լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացման»,- ասել է Պեսկովը։

2019 թվականին Ուկրաինան մի քանի «Բայրաքթար TB2» անօդաչու թռչող սարքեր է գնել Թուրքիայից ։ Ավելի ուշ Կիևը հայտարարեց, որ հետաքրքրված է Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությամբ։

Ուկրաինական բանակը մտադիր է գնել 48 անօդաչու թռչող սարք։ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի ռուսական զենքի դեմ Թուրքիայի  «Բայրաքթար»  անօդաչու սարքերի  գերակայությունը խրախուսել է Ուկրաինային ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական տեխնիկա գնել Անկարայից։

Այնուամենայնիվ, Ուկրաինային անօդաչու թռչող սարքի վաճառքը և դրա օգտագործումը արևելյան Ուկրաինայում ընդդիմության դիրքերի դեմ հարձակվելու համար, լրջորեն մտահոգել են Ռուսաստանին,որը   Դոնբասում (Արևելյան Ուկրաինա) տեղակայված ընդդիմության աջակիցն է:

Ուկրաինայի բանակն ավելի վաղ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր էր օգտագործում այդ երկրի արևելյան շրջաններում հետախուզական գործողություններ իրականացնելու համար, սակայն հոկտեմբերի 27-ին,  ուկրաինական բանակն առաջին անգամ թուրքական հարվածային «Բայրաքթար»-ով թիրախավորել է Դոնբասի նավթային օբյեկտները: 

Անշուշտ Մոսկվայի տեսանկյունից, Անկարայի այդ քայլը բացահայտ միջամտություն է և ուղղված է արևելյան Ուկրաինայի ընդդիմադության դիմաց Կիևի կառավարությանն աջակցելուն, ինչը  հակասում է Ռուսաստանի շահերին:

Ղրիմի թաթարների հետ ունեցած կապերի պատճառով Թուրքիան ուկրաինամետ դիրքորոշում է որդեգրել թերակղզին Ռուսաստանին կցվելու հարցում: Նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել էր.«Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին և չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին»: 

Ի պաշտպանություն Ուկրաինայի՝ Էրդողանի բազմաթիվ դիրքորոշումները, հատկապես Ռուսաստանին  Ղրիմի միացումն անօրինական  ճանաչելը, զայրացրել են Մոսկվային:

Վերջին տարիներին Թուրքիան վարում է տարածաշրջանային համատարած միջամտության քաղաքականություն՝ ընդլայնելով իր քաղաքական և ռազմական միջամտությունը Լիբիայից մինչև Հարավային Կովկաս և Արևելյան Միջերկրական ծով, իսկ այժմ՝ Սև ծով և Ուկրաինա: Անկարան կարծում է, որ ոչ մի երկիր ի վիճակի չէ դիմակայել իր ցանկություններին ու նպատակներին:

Այնուամենայնիվ, Ռուսաստանը շատ զգայուն է իր ազդեցության գոտում գտնվող  երկրների, այդ թվում Ուկրաինայի ներքին գործերին ուղղակիորեն միջամտելու կապակցությամբ և կդիմակայի արևելյան Ուկրաինայում Մոսկվայի և նրա կողմնակիցների շահերին սպառնացող ցանկացած քայլին:Հատկապես ,որ Անկարան «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր մատակարարելով, ուժեղացրել է ուկրաինական բանակի գործողությունները Դոնբասում տեղակայված ընդդիմության դեմ:

Չնայած Մոսկվայի և Անկարայի միջև քաղաքական, տնտեսական,  առևտրային, էներգետիկ և սպառազինական ծավալուն հարաբերություններին, Ռուսաստանը վճռական է պահպանել իր շահերն Ուկրաինայում, մասնավորապես՝ կանխել ուկրաինական բանակի ռազմական գերազանցությունը արևելյան Ուկրաինայի ընդդիմության նկատմամբ: Այս առումով, Կրեմլի վերջին նախազգուշացումը Անկարային պետք է դիտարկել որպես լուրջ ահազանգ։