Մեկնաբանություն- Սեյեդ Հասան Նասրալլահի ելույթը՝ Նահատակների օրվա կապակցությամբ
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը Նահատակների օրվա կապակցությամբ ունեցած ելույթում պարզաբանումներ է կատարել Սիրիայի հարցի, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման և Լիբանանի դեմ Սաուդյան Արաբիայի քաղաքականության կապակցությամբ:
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ամենակարևոր և վերջին իրադարձություններից է ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանի այցը Դամասկոս և նրա հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ ԱՄԷ ԱԳ նախարարի այցը Դամասկոս տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱՄԷ-ն վերջին տասնամյակում եղել է Սիրիայում իշխող համակարգի գլխավոր հակառակորդը և ահաբեկչական խմբավորումների աջակիցը: Նրանց նպատակն էր տապալել Սիրիայում իշխող համակարգը և երկրում իշխանության բերել նոր կառավարիչների։ Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը երեկ երեկոյան իր ելույթում ասել է, որ ԱՄԷ-ի արտգործնախարարի այցը Սիրիա «արաբական երկրների կողմից Սիրիայի հաղթանակի ճանաչումն էր և իրենց հարյուր միլիարդավոր դոլարներ արժեցող նախագծի ձախողման խոստովանումը»:
Սեյեդ Հասան Նասրալլահն իր ելույթում անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի զորավարժություններին, ինչպես նաև արաբական որոշ երկրների և ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Իսրայելի ռեժիմն ԱՄՆ-ի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ, նոյեմբերի 10-ին սկսել է ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները: Հոկտեմբերի վերջին Իսրայելի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել մի քանի երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի 1500 զինծառայողների մասնակցությամբ։ Սեյյեդ Հասան Նասրոլլահը կարծում է, որ այս զորավարժությունների անցկացումը երկու պատճառ ունի, որոնցից մեկը Իսրայելի մտահոգությունն է և մյուսը՝ արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին հետևելը։
Սեյյեդ Հասան Նասրալլահն ասել է.«Մտահոգությունն այսօր Իսրայելի բնորոշ հատկանիշն է: Օկուպացված հյուսիսային Պաղեստինում Իսրայելի անցկացրած բազմաթիվ զորավարժությունները ցույց են տալիս նաև Իսրայելի մտահոգությունը Լիբանանի նկատմամբ... Այդ իսկ պատճառով նրանք զորավարժություններ են անցկացնում ամեն ամիս և ամեն եղանակի... Այս զորավարժությունները ցույց են տալիս, որ Իսրայելը հավատում է Դիմադրության ուժին: Նրանց անհանգստացնում են Դիմադրության բալիստիկ հրթիռները։ Իսրայելը վախենում է ոչ թե լիբանանյան ականանետից, այլ գալիք պատերազմում հյուսիսային Պաղեստինի մի մասը գրավելուց»։
Մյուս կետն այն է, որ ԱՄԷ-ի և Բահրեյնի նման երկրների հետ բազմիցս վարժանքներ անցկացնելով՝ Իսրայելը փորձում է վերացնել արաբական երկրների հետ հարաբերությունների ընդլայնման տաբուն և հարաբերությունների կարգավորման հարցը բերել նոր փուլ, հատկապես ռազմական փուլ։ Ըստ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի՝ արաբական երկրների հետ Իսրայելի ռազմական կապերի ամրապնդումը ամենից առաջ վկայում է այն մասին, որ նրանք հավատում են Հեզբոլլահի ռազմական հզորությանը: Այս առնչությամբ Սեյյեդ Հասան Նասրալլահն ասել է. «Գրավված տարածքներում նրանք լիովին հավատացած են Հեզբոլլահի և դիմադրության ուժերի խոսքերին և ռազմավարական իմաստությանը և գործում են ըստ այդմ: Իսրայելը փորձում է շնչել մի քանի արաբական երկրների հետ հարաբերությունների նորմալացման միջոցով»:
Մյուս հարցն այն է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, Դիմադրության դեմ ուղղված իրենց քաղաքականությամբ, միավորվել են Իսրայելի հետ, և կա մի տեսակ համագործակցություն Ռիադի և Թել Ավիվի միջև: Սաուդյան Արաբիան ծառայում է Իսրայելի շահերին՝ ճնշում գործադրելով Լիբանանի կառավարության վրա և փորձելով թուլացնել դիմադրությունը երկրի ներսում։ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է, որ Սաուդյան Արաբիան պատրվակ է փնտրում ճգնաժամ ստեղծելու համար. Նա նշել է.«Սաուդյան Արաբիան խնդիր ունի լիբանանյան դիմադրության հետ։ Սաուդյան Արաբիան 2006 թվականից պատերազմում է Հեզբոլլահի դեմ։ 33-օրյա պատերազմում Սաուդյան Արաբիան հրահրեց Իսրայելին։ Սաուդյան Արաբիան կոչ է անում իր դաշնակիցներին Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմ՝ ԱՄՆ-ին և Իսրայելին ծառայելու համար»: